Այդպիսի անհեթեթությանն ի՞նչ պատասխան տաս. Վազգեն Սաֆարյան

Ներքաղաքական

Վրաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական էջում տեղադրված Լոռվա պատկանելության հարցը խեղաթյուրող հայտարարությունը ալեկոծել էր ՀՀ հասարակությանը կամ գոնե դրա առողջ հատվածին։ Սակայն այս ողջ պատմության մեջ ուշագրավն այն էր, որ այդ նույն ալեկոծումը՝ ազգային սոուսով, չբարձրացավ այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայով պայմանավորված՝ անվանափոխվում էր Լոռին Մայր Հայրենիքի գիրկը վերադարձնողի՝ ծնունդով շուշեցի պետական գործիչ, հրապարակախոս, Կոմունիստական կուսակցության անդամ Սարգիս Կասյանի անվան փողոցը, ինչի վերաբերյալ դիտարկում էր արել ՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:


— Իհարկե, բացասական եմ վերաբերվում այս ամենին: Ո՞վ կարող է այդ ամենին ինչ-որ դրական գնահատական տալ: Դա պարզապես ցնդաբանություն է: Ոչ մեկն այդ ամենը լուրջ չի ընդունում, որովհետեւ իրենք, պարզապես չգիտեմ, թե ում պատվերն են կատարում, որ նման բան են անում: Իրենք 2020 թվականին լավ էլ պատժվել են դրա համար: Ինչ վերաբերում է Լոռիին, այն ե՞րբ է եղել վրացական: Մեկ վրացի ապրու՞մ է Լոռիում: Ես դա այնքան անհեթեթ եմ համարում, որ նույնիսկ չեմ ուզում այդ ամենի մասին խոսել, որովհետեւ, երբ խոսում ես, նշանակում է, որ ինքդ մեծ կարեւորություն ես տալիս այդ մտքին: Այսինքն` այդ մտքին կենդանություն ես տալիս հենց ինքդ՝ դրա մասին խոսելով: 
Այդպիսի անհեթեթությանն ի՞նչ պատասխան տաս: Իմաստ չունեցող բան են ասել: Պարզապես, այս իշխանությունների կողմից պետք է արտգործնախարարի մակարդակով շատ կոշտ գնահատական տրվեր ասվածին: Այն միակ ճանապարհն է, որով մենք կապվում ենք աշխարհի հետ (Ռուսաստանի հետ՝ հատկապես): Այդ ճանապարհով են մեր բեռները գալիս: Հենց դրա համար էլ ձայն չեն հանում: Դեռ մենք չենք ասում Ախալքալաքի մասին: Պետք է խոսել նաեւ Ախալքալաքի, Ջավախքի մասին, թե այդ ինչպես եղավ, որ Ջավախքում մեծ մասը հայեր են ապրում:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում