Ֆլորա Մարտիրոսյանի գործով դատավարությունը դադարեցվել է

Արխիվ 16-20

Հանրահայտ հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան գործով դատավարությունը դադարեցվել է ու հայտարարվել անիրավազոր։

Դատավոր Բրայան Կարին նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ ատենակալներից մեկը ստիպված է եղել լքել իր տեղը հիվանդության պատճառով։ Պատասխանող կողմի փաստաբանները չեն համաձայնել հետագա լսումներին՝ 12-ից քիչ ատենակալների դեպքում։

55-ամյա երգչուհին մահացել է սեպսիսից Glendale Memorial Hospital հիվանդանոցում լեղապարկի վիրահատությունից մի քանի օր անց։ Ֆլորա Մարտիրոսյանի ազգականները մեղադրում են բժիշկ Մարտիրոս Միհրանյանին ու նրա օգնական Ռուբեն Վիրաբովին անփութության մեջ։ Հիվանդանոցի դեմ նույնպես սկզբում մեղադրանք էր առաջադրել, իսկ հետո հանվել։

Փաստաբան Ամանդա Մաքքլինթոքի խոսքով, բժիշկ Մարտիրոս Միհրանյանը երգչուհուն չէր նշանակել անհրաժեշտ հակաբիոտիկներ ու նրան դուրս էր գրել հիվանդանոցից, չնայած նա հետվիրահատական շրջանում բարձր ջերմություն է ունեցել։ Բժիշկների փաստաբանները պնդում են, որ իրենց հաճախորդները պահպանել են բուժման ստանդարտ ընթացակարգը ու դուրս են գրել նրան, քանի որ ջերմությունը իջել էր ու լաբորատոր հետազոտություններն էլ խախտում չէին բացահայտել։ Բացի դրանից Միհրանյանը պնդում է, որ ինքը հիվանդին նշանակել է հակաբիոտիկներ՝ այդ մասին նրա բժշկական քարտում նշված չի եղել, քանի որ երգչուհին այդ պահին չի ունեցել ապահովագրություն, ու բժիշկը նրա անվճար դեղամիջոց է տվել։

Երգչուհու ընտանիքը ներկայացնող փաստաբանը նշել է, որ նոր դատավարությունը նշանակվել է մայիսի 15-ին, սակայն նրանք նաեւ մտադիր են խորհրդակցել ընդդիմախոսների հետ, որպեսզի փորձեն պայմանավորվել ատենակալների ընտրության հարցում։  Ջեյմս Օ՝Քելահանի խոսքով, կողմերը նաեւ ամենայն հավանականությամբ չեն ցանկանա փոխել դատավոր Բրայան Կարիին երկրորդ դատական նիստի ժամանակ։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում