Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյան

Թեմա

Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ: Այս մասին իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

 
«Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմը ակտիվ միջնորդ էր հայ-ադրբեջանական (ինչպես նաև հայ-թուրքական) հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հենց այդ պատճառով էր, որ հեռացող նախագահ Բայդենն իր նամակներով կոչ էր անում Ալիևին և Փաշինյանին մինչ տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա օբյեկտիվորեն ցանկություն ուներ ստանալ իր դափնիները՝ որպես այս նախաձեռնության միջնորդ: Եթե Հարիսի հաղթանակի պարագայում դեմոկրատների քաղաքական կուրսի շարունակականությունը ապահովված կլիներ, ապա Թրամփի պարագայում նման հեռանկար չկա: 

Եթե իրերին նայենք ռեալ, ապա այստեղ ուրվագծվում են հետևյալ սցենարները.

Թրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենարին, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին, կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ: Մյուս կողմից Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիները իրեն վերագրվեն՝ մանավանդ, հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ (success stories): Ժամանակի ձգձգման սցենարն իհարկե բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի:

Երկրորդ սցենարն այն է, որ Թրամփն ընդհանրապես ակտիվ ներգրավվածություն չունենա Հարավային Կովկասում և մեր ռեգիոնի բոլոր նախաձեռնություններն անցնեն Ռուսաստան-Թուրքիա-Իրան տարածաշրջանային խաղացողների խաղադաշտ: Սա նույնպես բխում է Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանի վրա ճնշումներ չեն լինի, իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ունակ է պայմանավորվել Թեհրանի, Անկարայի և Մոսկվայի հետ: Այս սցենարն իհարկե դիսբալանսավորելու է տարածաշրջանն այն տեսանկյունից, որ Ամերիկայի բացակայությունը ազատում է բոլոր խաղացողների ձեռքերը և ինչպես ցանկացած հավասարակշռության փլուզում, բերում է հաղթող բևեռի ազդեցության աճի:

Երրորդ սցենարը դա էսկալացիայի աճն է Իրանի շուրջ ինչը տարածաշրջանը կարող է դարձնել «проходной двор» բոլոր բացասական հետևանքներով:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում