ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ ՁՅՈՒԴՈՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Սպորտ
Հայաստանի Ձյուդոյի երիտասարդների հավաքականը, մասնակցել է Լեհաստանի Պիլա քաղաքում կայացած Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Մինչև 60 կգ քաշային կարգում գյումրեցի ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ 4 գոտեմարտերում առավելության է հասել մրցակիցների հանդեպ ու կանգնել պատվոհարթակի երրորդ աստիճանին, նվաճել բրոնզե մեդալ։ Եվրոպայի առաջնությանը մասնակցել են 36 երկրի 321 ձյուդոյիստներ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=297872&l=am/