«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տեղի ունեցավ տարվա ամենաաստղային հարսանիքը. Աշոտ Կարապետյանն ու Լիլիթ Համբարյանն ամուսնացան

Տեսանյութեր

Դուդուկ նվագող հարս, «Բերդ» պարող փեսա, բազմաթիվ երգերի պրեմիերաներ… Այսպիսին կարող էր լինել միայն դերասան, հաղորդավար շոումեն ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ եւ երգչուհի, դերասանուհի ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հարսանիքը: 

Այո՛, այն գեղեցիկ սիրո պատմությունը, որի բոլոր խենթություններն ու արկածները, ռոմանտիկ երեկոները եղել են հեռուստադիտողների աչքի առաջ՝ ATV-ով հեռարձակվող ռեալիթի շոուի շրջանակներում, հասավ իր բաղձալի ու կարեւոր փուլին: Նոյեմբերի 13-ին Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում՝ խորանի առաջ Աշոտ Կարապետյանը խոստացավ տեր լինել Լիլիթ Համբարյանին, նա էլ վստահեցրեց, որ լինելու է հնազանդ: 

 

Ի դեպ, հիշեցնենք, որ Աշոտն ու Լիլիթը դեռեւս 2022 թվականից հանրությունից չէին թաքցնում իրենց հարաբերությունները: Նրանց միասին լուսանկարները սոցցանցերում հայտնվեցին ուղիղ երկու տարի առաջ, իսկ ահա երկու տարի անց՝ Աշոտն ու Լիլիթն արդեն ամուսիններ են:

Նշենք, որ հարսանեկան արարողությանը ազաբն ու հարսանաքույրը մեկի փոխարեն երկուսն էին. հարսնաքրոջ պարտականությունները ստանձնել էին «Հայ Սուպերսթար» 4-ի ֆինալիստ եւ «Հայաստանի ձայնը 3»-ի հաղթող Ռայիսա Ավանեսյանը եւ դերասանուհի, երգչուհի Աննա Գրիգորյանը, իսկ ազաբներից մեկը՝ շոումեն Արթուր Կարապետյանն էր՝ Աշոտի հարազատ եղբայրը: Տոնական երեկոյին ներկա էր մի ողջ աստղաբույլ, այդ թվում՝ դերասաններ Հայկ Հովհաննիսյանը, Անահիտ Մանուկյանը, Արմեն Դալլաքյանը, Սեւակ Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանը, երգիչներ Սենչը, Ռուբեն Սասունցին, Օքսաննա Բաբուրյանը, Հայկ Ղուլյանը, Արսեն Հայրապետյանը, Նարինե Մկրտումյանը, Լիլուշ Պետրոսյանը, Դիանա Հարությունյանը, հաղորդավար Արայիկ Հարությունյանը, երաժիշտ Սարգիս Ավագյանը, Վիվալդի Բենդը (գեղ. ղեկավար՝ Արման Դաշյան) եւ այլք:

Հարսանեկան արարողությունը հատկանշվեց երգի պրեմիերաներով եւս: Նախ հարսնացուն՝ Լիլիթ Համբարյանը, կատարեց հատուկ այդ օրվա համար Րաֆֆի Ալթունյանի կողմից գրված երգը՝ նվիրելով այն փեսացուին: Երգի ժամանակ նա նաեւ դուդուկ նվագեց: Իսկ հետո կայացավ նաեւ երգչուհի Լիլուշ Պետրոսյանի նոր երգի պրեմիերան: 

Դե, իհարկե, Աշոտ Կարապետյանը «տակ մնացողներից» չէ, «Մագա դանս ստուդիո»-յի պարուհիների ուղեկցությամբ Լիլիթ Համբարյանի հարսի պարին հաջորդեց, ո՛չ ավել, ո՛չ պակաս Աշոտ Կարապետյանի պարը՝ այն էլ «Բերդ»: Նրան այս հարցում աջակցեց Hakobyans wedding պարային համույթը: Երեկոն թեժ էր՝ ճիշտ Աշոտ եւ Արթուր Կարապետյան եղբայրների կազմակերպած միջոցառումներին բնորոշ:

Իսկ մեզ մնում է անսահման երջանկություն մաղթել նորապսակներին եւ ցանկանալ անամպ երկինք, ներդաշնակություն ու խաղաղություն իրենց նորաստեղծ ընտանիքում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան