«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

Մշակութային

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում «Ծաղկենք» խորագրի ներքո կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը. Հայաստանը ներկայացնող Լեոն հանդես եկավ 4-րդ համարի տակ: Լեոն երգիչ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի որդին է:

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակի ընտրությունը կատարվել է Հանրայինի նախապես հայտարարված մրցույթում, որտեղ մասնակցում էին 100-ից ավելի թեկնածուներ: Տեղի եւ միջազգային մասնագետներից բաղկացած փորձագետների խումբը ընտրել էր Լեոին, ով եւ ներկայացավ Մադրիդում «Cosmic friend» երգով եւ զբաղեցրեց 8-րդ հրիզոնականը:

Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաեւ իր պատվիրակին: Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 1 միավոր ստացավ Կիպրոսից, 2-ական միավոր՝ Ալբանիայից, Լեհաստանից եւ Սան Մարինոյից, 4 միավոր ստացավ Իսպանիայից, 5-ական միավոր՝ Ուկրաինայից եւ Հյուսիսային Մակեդոնիայից, 6 միավոր՝ Պորտուգալիայից, 7 միավոր՝ Հոլանդիայից, 8 միավոր՝ Մալթայից, 10 միավոր՝ Էստոնիայից, Հայաստանի մասնակիցը ամենաբարձր 12 միավոր ստացավ Ֆրանսիայից եւ Վրաստանից:

Լեոն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 76 միավոր: Հեռուստադիտողի եւ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի մասնակիցը վաստակեց 125 միավոր: Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին։

«Cosmic Friend» երգի երաժշտության հեղինակը Tokionine-ն է (Դավիթ Բադալյան), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը եւ Մալենան: Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, հագուստների հեղինակը` Արմեն Գալյանը: 

«Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին մասնակցում էին Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան,  Կիպրոսը, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը եւ Ուկրաինան:

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող ճանաչվեց Վրաստանի մասնակիցը՝ Անդրիա Պուտկարաձեն՝ «To My Mom» երգով::

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան