Ես իմ բնակարանը ոչ թե կառավարությանն եմ նվիրել, այլ՝ պետությանը. Պարույր Հայրիկյան

Ներքաղաքական

ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ հայտարարել է, որ սկսել է Դավթաշենի իր տունը պետությանը նվիրելու գործընթաց: Այս մասին «Իրավունք»-ը պարզաբանումներ է ստացել հենց իրենից:

— Պարոն Հայրիկյան, ինչո՞ւ որոշեցիք կենդանության օրոք պետությանը հանձնել Ձեր բնակարանը:

— Պետք է նշեմ, որ դեռ վաղուց էի որոշել: Այո՛, ասել էի, որ իմ մահից հետո տունս տալու եմ պետությանը: Քանի որ Հայաստանը չունի Անկախության եւ Ժողովրդավարության թանգարան՝ ես էլ խոսեցի ԿԳՄՍ նախարարության պատասխանատուների հետ եւ ուզեցի օգնել:

— Իսկ ինչ-որ գումարի դիմաց այն վաճառե՞լ եք պետությանը, թե՞ պարզապես տվել եք:

— Ես այդպես եմ ասում, որ շուկայական արժեքի կա՛մ կեսն եմ տալիս, կա՛մ շուկայական արժեքի կես գնով եմ տալիս ամեն ինչ:

— Լիահո՞ւյս եք, որ այս կառավարությունը գնահատելու է անկախության արժեքները:

— Ես Կառավարությանը չեմ տալիս, այլ տալիս եմ պետությանը: Կառավարությունը ինչ էլ  որ անի, ես դարձյալ կրկնում եմ, որ նվիրում եմ պետությանը: Կառավարությանը ես ինքս միշտ էլ խիստ քննադատել եմ եւ քննադատում եմ, բայց ես տալիս եմ մեր պետությանը: Իհարկե վստահ չեմ, բայց դա ինձ չի հուզում: Ընդհակառակը` ես իմ նման քայլով իրենց պետք է տրամադրեմ, որպեսզի կարողանան առողջ մտածել, առողջ գործել:

— Պարոն Հայրիկյան, իսկ ի՞նչ պայմանով եք տալիս:

— Անկախության եւ ժողովրդավարության պայմանով:

 

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=297809&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան