ՀՐԱՏԱՊ. Գյումրին կաթվածահար է բառի ուղիղ իմաստով
ԹեմաԳյումրին հոկտեմբերի 28-ից մնացել է առանց համայնքային իշխանության։ Այդ օրը հրաժարական են տվել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, տեղակալները, խորհրդականներն ու օգնականները, ինչպես նաև ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները։ Սա աննախադեպ իրավիճակ է Գյումրու կառավարման համակարգում։ Քաղաքում ստեղծվել էին աղբահանության, համայնքային, բյուջետային աշխատողների աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրներ։ Ի վերջո, աշխատակիցներին աշխատավարձ են տվել քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստի կողմից համապատասխան փաստատթղթերը ստորագրելուց հետ։ Նրան այդ լիազորությունը Ֆինանսների նախարարությունն է տվել։
Բայց դա միայն քաղաքապետարանի աշխատակիցների, իսկ բյուջետային աշխատողները կանգնել են փաստի առաջ, չեն վճարվել տեղական ինքնակառավարման մարմինների ներքո գտնվող հիմնարկները պարտքեր են կուտակել կոմուպալների մասով, իսկ աղբահանությունը առհասարակ մնացել է մասնավորի հույսին։
Թե ինչ կլինի առաջիկա օրերին ենթադրելն անգամ սարսափելի է։
https://iravunk.com/sim/?p=297804&l=am/

