«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արցախցիները բաժանվել են երկու խմբի՝ օլիգարխների եւ սոցիալապես անապահով խավի. Ալբերտ Մովսիսյան

Ներքաղաքական

Տնից ու տեղից զրկված արցախցիների հիմնախնդիրները մնում են չլուծված: Ո՛չ արցախցու տուն վերադարձի հնարավորությունն է ուրվագծվում, ո՛չ էլ կա պատասխան, թե ով պետք է փոխհատուցի կորցրածի համար: «Արդար խոսք»-ը վերջերս հանդես եկավ հայտարարությամբ՝ առ այն, որ կուսակցության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Արցախից տեղահանված հայրենակիցների անշարժ եւ շարժական գույքի փաստաթղթերի պատճեների հավաքագրումով եւ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ: Հայտարարության մեջ նշված է, որ փաստաթղթերի պատճեները կուսակցության գրասենյակ ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 15-ն է։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Արդար խոսք» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անկախ անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

— Ինչո՞ւ որոշեցիք նման գործընթաց սկսել, եւ որքանո՞վ է իրատեսական, որ ՄԻԵԴ-ում հնարավոր կլինի հասնել դրական արդյունքի:

— ՀՀ իշխանությունն անտարբերության է մատնել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, իսկ մենք չէինք կարող անտեսել նրանց խնդիրները եւ եւս անտարբեր մնալ: Կուսակցության կողմից ստեղծվել է փաստաբանների աշխատանքային խումբ` Արցախի բնակիչ, փաստաբան Ժաննա Արզումանյանի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը ՄԻԵԴ-ում զբաղվելու է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գույքի նկատմամբ իրավունքների, ինչպես նաեւ բարոյական վնասի հատուցման հարցով: Ինչ վերաբերում է արդյունք կունենանք, թե՝ ոչ, այսպես պատասխանեմ՝ անտարբերության մատնելը եւ գործ անելը տարբեր բաներ են: Եթե անտարբերության մատնենք, բնականաբար, հաստատ չենք հաջողի, գոնե փորձել պարտավոր ենք: 

Ես, ամեն դեպքում, մեծ հույս ունեմ, որ կհաջողենք, եւ մեր հայրենակիցներին խորհուրդ կտամ պայքարել՝ ամենի ինչից անկախ: Շատ կարեւոր է, որ ՄԻԵԴ-ում հանդես գանք այս հարցի շուրջ: Ցավն այն է, որ ներկայիս իշխանությունը, անտարբերությունից բացի՝ արցախցիներին ինչ-որ «իքս» գումար է տալիս, որը եւս լինում է խնդիրներով, կամ մեկ ամիս ստանում են, հետո խնդիրների առաջ կանգնում: Բոլորիս պարզ է, որ այդ 50 հազար դրամով մարդիկ հարց չեն կարող լուծել, էլ չեմ խոսում վարձերի ու կոմունալ վճարների մասին: 

— Պարոն Մովսիսյան, Ձեր այս նախաձեռնությանը միացողներ եղա՞ն:

— Այո, մեզ միացան Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները Գերմանիայից, Ֆրանսիայից, փաստաբաններ արձագանքեցին, եւ ամեն մեկն իր աջակցությունն է ցուցաբերում այս հարցում՝ մեկը թարգմանությունների տեսքով, մյուսը` որպես փաստաբան եւ այլն: Շատ շնորհակալ եմ բոլորին` նման արձագանքի եւ աշխատանքի համար: Ի դեպ, վերջնաժամկետից՝ նոյեմբերի 15-ից հետո մենք կանցկացնենք ժողով, կհրավիրենք արցախցիներին եւ լրագրողներին ու առավել մանրամասն կներկայացնենք մեր հետագա անելիքները: 

— Իսկ դիմողներ շատ կա՞ն, արցախցիների հոսքը մե՞ծ է:

— Շատ մեծ է: Այս նախաձեռնության խմբում աշխատում է 15 փաստաբան, բայց իրականում չենք հասցնում, քանի որ օրական ընդունում եւ ճանապարհում ենք մոտավորապես 500 արցախցի: Նաեւ ասեմ, որ օրեցօր հոսքը գնալով ավելի է մեծանում: Մարդիկ իսկապես ունեն դրա կարիքը: Ու հիմնական խնդիրի առաջ կանգնած են սոցիալապես անապահով ընտանիքներ: Բոլորս էլ գիտենք, որ Արցախի իշխանության մի մեծ զանգված Հայաստանի Հանրապետությունում մեծ կապիտալներ ունի: Իսկ մեզ դիմում են սոցիալապես անապահով ընտանիքներ: Ստացվում է` արցախցիները բաժանվել են մասերի, եւ գոյություն ունեն օլիգարխներ ու ծանր սոցիալ վիճակում գտնվող արցախցիներ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան