Գյումրի քաղաքի համայնքապետի թեկնածուն՝ Արայիկ Հարությունյանի հետ մտերմության եւ 2018-ին իր հակաեղեկեցական լինելու մասին

Թեմա

Այսօր մամուլը գրեց,, որ Գյումրու համայնքապետի ընտրություններին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերը՝ Գյումրու Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, 2018թ․-ին  «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանը։

Ինչո՞ւ է ռեկտորը որոշել մտնել քաղաքականություն, քննարկել է արդյո՞ք իր թեկնածությունը առաջադրելու հարցը մտերիմ ընկերոջ հետ, որտեղի՞ց նրան գումար թեկնածությունը առաջադրելու համար, ի՞նչ հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ, այսօր ե՞ւս դեմ է եկեղեցուն ու Կաթողիկոսին հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ անձամբ Գյումրու համայնքապետի պաշտոնին հավակնող Կարեն Պետրոսյանից, ով նախ նկատեց․

-Ասեմ, որ ես անկուսակացական եմ, որեւէ կապ չունեմ ՔՊ-ի հետ, իսկ 2018թ-ին ես կողմ եմ եղել հեղափոխական արժեքներին, բայց կուսակցական չեմ ու չեմ եղել։ Ինչ վերաբերում է քաղաքականություն մտնելուն, ապա այն քաղաքական պաշտոն չէ, մեր խնդիրը քաղաքի կառավարումն է եւ, եթե մենք վստահ չլինենք, որ մեր քաղաքը կառավարվելու պրոֆեսիոնալների կողմից մեր թիմը առաջադրվելու հավակնություն չէր ունենա։

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, երբ իշխանության թեկնածուն այլեւս հայտնի է, եւ սովորապար ընտրվում է նա, ով վայելում է իշխանության վստահությունը, այս դեպքում դա Կարեն Սարուխանյանն է։

-Ընտրական ցանկացած գործընթացի մեջ ես իմ շանսերը չեմ գնահատի, որովհետեւ շանսը մարդու երկու տեղից է գալիս ժողովրդից եւ Աստծուց։ Մեծամասնության ձայնը Աստծո ձայնն է, իմ հնարավորությունները ես ակնկալում եմ Աստծուց, իսկ ժողովուրդը իմ գործունեությանը լավ ծանոթ է։

-Իսկ ֆիննանսական միջոցներ ունեք առաջադրվելու համար,  եթե այո, ապա կարո՞ղ եք ասել, թե որտեղից։

-Դուք գիտեք, որ նախընտրական քարոզչության համար կա նախընտրական հիմնադրամ, այո, կան շատ-շատ մարդիկ, ովքեր հավատում են մեզ, հավատում են կառավարման այն մոդելին, որը մենք ենք պատկերացնում։ Սա ներդրումային պրոյեկտ չէ, որպեսզի ես ինքս իմ գրպանից ֆիննանսներ ներդնեմ, որպեսզի հետո դրանք հետ վերադարձնեմ, ոչ, հենց օրենքը սահմանում է, որ քարոզչական գործունեության համար գեներացվում են հանրային ֆիննանսներ։

-Իսկ, Ձեր ընկեր Արայիկ Հարությունյանի հետ քննարկել եք Ձեր հնարավոր առաջադրումը, նա ողջունե՞լ է։

-Ես որեւէ մեկի հետ իմ առաջադրումը չեմ քննարկել, որովհետեւ նախ դեռ այդ որոշումը վերջնական չէ եւ որպես կանոն իմ որոշումները միայն թիմակիցներիս հետ եմ քննարկում, ոչ թե իմ ընկերների, մտերիմների, այն էլ քաղաքական դիտակետից։ Եվ եթե ուզենամ քննարկեմ, կքննարկեմ, որպես զուտ մտերիմ, ոչ թե քաղաքական։ Պարտավորություն չունեմ իմ որոշումը քննարկելու ոչ Արայիկ Հարությունյանի, ոչ այլ քաղաքական անձանց հետ։

-Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք։

-Երկրի վարչապետի հետ ընկերական հարաբերություն չունեմ, այսքանը։

-Պարոն Պետրոսյան, Դուք շեշտում եք Աստծո անունը, բայց համացանցում Ձեր անունը փնտրելիս, միանգամից բերում է Ձեր հակաեկեղացական շարժման առաջնորդության մասին հրապարակումները, հիմա փաստորեն ապաշխարհե՞լ եք, որ ժամանակին՝ 2018-ին հակակեղեկացական շարժում էիք առաջնորդում։

-Իսկ Դուք գիտեք, որ ես 207-2011թթ․-ը ղեկավարել եմ հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպությունը, իսկ Դուք գիտեք, որ մենք ունեցել ենք հոգեւոր պատասխանատուներ, ովքեր իմ իմ հոգեւոր արժեքները գնահատելով ինձ վստահել են երիտասարդաց կառույցի ամենաբարձր աստիճանը, գիտե՞ք, որ ես ամեն օր այցելում եմ Հայ Առաքելական եկեղեցի ժամերգության եւ ամեն կիրակի այցելում եմ պատարագի, եթե Դուք այս ամենը դիտում եք, որպես հակաեկեղեցականի, ես կուզենայի, որ մեր բոլոր քրիստոնյանները ինձ նման քաջատեղյակ լինեին եկեղեցու հոգեւոր կյանքին։

-Դա ես չեմ գտնում, դրա մասին խոսում են փաստերը համացանցում, Դուք չե՞ք առաջնորդել  «Մեկ Հայաստան, մեկ հայրապետ» հակաեկեղեցական շարժումը։

-Կաթողիկոսի հրաժարականը 2018-ին պահանջում էին եպիսկոպոսներ, իսկ մենք ընդամենը արտաքին կողմն  էինք, լավ կլիներ այդ հարցը հղեիք այդ եպիսկոպոսներին, ովքեր այդ շարժումից հետ կանգնեցին, իսկ ես կանգնել եմ իմ խոստովանահոր կողքը, ով ես արտաքին կողմն էր այդ շարժման։ Կարող եմ ասել, որ այդ շարժումը հակաեկեղեցական չէր, այդ շարժումը անձին էր միտված, որը գեներացրել էին եպիսկոպոսները։ Այսքանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում