Զելենսկին կհրաժարվի պաշտոնից, երբ ԱՄՆ-ն կգլխավորի Թրամփը. ամերիկյան նախկին հետախույզ
ՄիջազգայինՎլադիմիր Զելենսկին, աջակցությունը կորցնելու պատճառով, կհրաժարվի նախագահի պաշտոնից այն պահին, երբ Միացյալ Նահանգները կգլխավորի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Թոնի Շաֆերը Judging Freedom YouTube ալիքում։
«Կարծում եմ՝ Զելենսկու օրերը հաշված են, քանի որ նա կորցրել է իր փայլը, ոչ ոք փող չի տալու, նա վերջացել է»,- ասել է նա։
Փորձագետի կարծիքով, Կիևի ռեժիմի ղեկավարը հիմնական աջակցությունը ստացել է Ջո Բայդենի վարչակազմից, իսկ Եվրոպան անգամ ի վիճակի չէ Ուկրաինան ֆինանսավորել նման ծավալով։
«Հենց նրանք հեռանան, Զելենսկին նույնպես կհեռանա»,- եզրափակել է Շաֆերը։

