Գործ ունենք քայլիստական, լիբերալ և ֆաշիստահանցագործային վարչակարգի հետ. Համբարյան

Ներքաղաքական

Վերջին մի քանի օրերին շարունակում է աչքի տակ առնվել նախընտրական Գյումրիում ՔՊ-ականների ձերբակալման մասին հանգամանքը: Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցների կողմից թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, պարզվում է, ՔՊ-ականների են ձերբակալել։ Ձերբակալվածներից մեկը Վարուժ Խոջումյանն է՝ Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունքի տնտեսական աշխատակից։ Ի դեպ, վերջինս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին է, որը նաեւ տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածներից մյուսն էլ եղել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Պարգեւ Գեւորգյանը, ով, ի դեպ, ավագանու անդամ է դարձել բոլորովին վերջերս, երբ Գյումրու ավագանու 5 անդամ վաղաժամկետ վայր դրեցին մանդատները։ Տեղեկությունը հատատվել է նաեւ իրավապահ համակարգի կողմից: 
Գյումրիում թեժացող ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ սպասվելիք ավագանու արտահերթ ընտրությունների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:


— Ինչպե՞ս կգնահատեք առկա իրավիճակը Գյումրիում: Ավագանին, կարծես թե, չի կարողանում քաղաքապետի ընտրություն կազմակերպել եւ, ըստ էության, գնում են լուծարման եւ արտահերթ ընտրությունների ճանապարհով:


— Այս պահին եւս չի բացառվում, որ կարող է ավագանու նիստ գումարվել, քանի որ մեկ բան շատ հստակ է, որ բացի «Բալասանյան» դաշինքի ավագանու ներկայացուցիչներից՝ շատ լավ գիտենք նաեւ այն, որ ավագանիում կան ուրիշ քաղաքական ուժերի կողմից ներկայացուցիչներ եւս: Բայց տարբեր կողմերի ներկայացուցիչներ նաեւ նշել են, որ իրենց մասնակցությունը չեն ցուցաբերելու ավագանու ընտրություններին: Այստեղից, կարծես թե, ստացվում է, որ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Գյումրիում, կազմակերպվել էր հենց ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից: 


— Ինչպես գիտենք, նաեւ նախընտրական Գյումրիում ՔՊ-ականների են ձերբակալել, եւ նրանցից մեկն անգամ ավագանու անդամ է: Այս խառը կծիկը մինչեւ որտե՞ղ կարող է հասնել:


— Իսկ ՔՊ-ականների նման պահվածքն ինչ-որ նորությո՞ւն էր որեւէ մեկի համար Գյումրիում: Իրենք կարող են ռեստորաններից մեկում խմել եւ խայտառակ իրավիճակ ստեղծեն, ու Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը ծպտուն չհանի, ինչպես նաեւ նույն Քննչական կոմիտեի ղեկավարը եւս ծպտուն չհանի: Դա շատ սովորական է: Գյումրիում արդեն սովոր են այս քայլիստական «բեսպրեդելին»: Ավելին ասեմ, այժմ զավեշտը գիտեք, թե ո՞րն է: Այն, որ ձերբակալվածների մեջ եղել է նաեւ քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու տղան: Այն քեռու, ում 2018 թվականի մարտ ամսին ձերբակալել էին կրկին թմրամիջոցներ պահելու եւ օգտագործելու պատճառով (որքան ես հիշում եմ տարբեր լրատվամիջոցներից) եւ բողոքողը եղել է համապատասխան դպրոցի տնօրենը, որտեղ էլ հենց աշխատել է Կարեն Սարուխանյանի քեռին: Այնպես որ, այս բարքերը եւ վարքերը, որոնք կան այդ մարդու ընտանիքում կամ էլ, այսպես ասած, բարեկամների մոտ, լիովին նորմալ է: Ասեմ ավելին` ինչպես գյումրեցին, այնպես էլ հենց նույն ավագանին բացարձակ չի զարմանում: Ի դեպ, սա նրանց առաջին դեպքը չէ՝ ավագանիների վարքագծի հետ կապված:


— Փաստորեն, ավելի կուրիոզ դեպքեր է՞լ են եղել:


— Ինչպես գիտենք, արդեն մեկը մարդ էր ծեծում, մյուսը զբոսաշրջիկին էր թալանում: Հասկանո՞ւմ եք, այ հենց սա էր Նիկոլի Գյումրու, այսպես ասած, «թայֆեն»: Էլ ի՞նչ կարելի է ասել այսքանից հետո: Դուք գուցե զարմանում եք, որ ավագանու անդամը թմրանյո՞ւթ է օգտագործում: Ես կարծում եմ, որ դա շատ նորմալ է հենց իրենց պարագայում: Ընդամենը մեկ տարի առաջ ավագանիներից մեկը զբոսաշրջիկին էր թալանել: Ավելին` նույնիսկ մարդ ծեծելու գործողության մեջ էր մասնակցել եւ բավական ակտիվ: Էլ ի՞նչ ասեմ, եթե հենց սա են իրենք: Ընդհանուր առմամբ՝ մենք պետք է Նիկոլի իրավապահ համակարգի քայլերը ադեկվատ կերպով պարզապես կարողանանք ընկալել եւ չփորձենք հենց այդ նույն իրավապահներից ավելին սպասել: Սրանց կողմից աշխատող իրավապահ համակարգը՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, Դատախազություն, պարզապես, խայտառակություն են:
Ես չեմ ասում, որ նախկինների օրոք ամեն ինչ փայլուն կերպով է ընթացել, բայց այն ամենը, ինչը հենց սրանք են անում՝ նախկինները նույնիսկ չէին էլ կարող երազել որեւէ կերպ: Սրանք այն ձեւի անգրագետ են քրեական գործերը կոծկում, որ մեր մտքով նույնիսկ չի անցնում:  Գյումրեցիների համար ընդհանրապես զարմանալի չէ, որ ձերբակալվածներից մեկը հաջորդ օրը շատ խրոխտ կերպով մի հայտարարություն էր տարածել առ այն, թե իրեն կասկածելով տարել էին լրատվամիջոցների պատճառով եւ զրպարտում էին: 
Ես Ձեզ ավելին ասեմ, ինքս, օրինակ, Գյումրիում շատ ավելին գիտեմ հենց նույն քայլիստների միջից, թե նրանցից քանիսի՞ն են բերման ենթարկում հենց նույն թմրամիջոցների հետ կապված ոստիկանություն: Իրենք այնտեղ տալիս են քայլիստների անուններ եւ ոստիկանները հենց այնպես բաց են թողնում: Այնպես որ, սա նորմալ վիճակ է՝ քայլիստական Հայաստանի համար: Հետեւապես, պետք է ընդգծեմ, որ մենք այս պահին եւս գործ ունենք քայլիստական լիբերալ, ֆաշիստահանցագործային վարչակարգի հետ, որտեղ քայլիստներն օգտվում են գործող իշխանությունների կողմից տրամադրված իրավական «բեսպրեդելից»:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=297686&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան