«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում

Թեմա

ՀՀԿ֊ական Հասմիկ Ափյանը գրում է

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, իսկ հաստատվում է այն պարագայում, երբ չես հարմարվում ապօրինությունների հետ, հավատում ես ու պայքարում։ Քանի՜ տարի է՝ Բրյուսովը գերության մեջ է. քանդում են ինչքա՜ն կարող են՝ ոչնչացնելով բոլոր կայուն ու կանգուն պատերը, կարգերն ու ավանդույթները։ Առաջին հերթին ազատվում են այն մարդկանցից, ովքեր ապրել, արարել են հանուն բուհի առաջընթացի, ովքեր, համալսարանն իրենց տունը համարելով, օր ու գիշեր աշխատել են, որ տան ճրագը միշտ վառ մնա։

Բրյուսովի երբեմնի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, ոչ հեռավոր 2018-ին «կեցցե՜ նոր թագավորը» կարգախոսով առաջնորդվելով՝ ինձ իր հետ առանձնազրույցի ժամանակ առաջարկեց միասին այսպես ասած «փուռը տալ» մարդկանց, հարմարվել ու պահպանել ռեկտորի տեղակալի իմ աշխատանքը։ Ես, բնականաբար, չէի կարող շատ հարմարվողների, «ով տեր՝ ես ծառա»-ների նման բռնել համալսարարանս ու երկիրս հիմնահատակ քանդել ցանկացողների ձեռքը՝ հանուն պաշտոնի ու աշխատավարձի։ 

 

Ու եղավ այն ինչ եղավ. չկարողանալով գտնել գեթ մեկ օրինական հիմք՝ ինձ՝ Բրյուսովի ուսանողների եւ հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի տեղակալիս, աշխատանքից ազատելու, դեկրետս չավարտված աշխատանքի վերդառնալուն պես, համալսարանի խորհրդի անդամներին ապակողմնորոշելով՝ էլ. հասցեներով քվեարկել տվեցին եւ որոշեցին կրճատել իմ հաստիքը։ Ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից՝ չառաջարկելով այլ աշխատանք՝ նշելով որ իրենց գնահատմամբ բուհում ինձ հարմար այլ աշխատանք չկա։ Կարճ ժամանակ անց բացեցին ռեկտորի խորհրդականի 2 հաստիք՝ իմ կատարած աշխատանքն ապահովելու համար, սակայն համոզվեցին, որ նույնիսկ այդ հաստիքները բավարար չեն նման ծանրաբեռնվածության աշխատանքային գործառույթներ իրականացնելու համար։

Ես միանգամից դիմեցի դատարան, քանզի խախտվել էին ոչ միայն իմ աշխատանքային իրավունքները, այլեւ անցում էր կատարվել բարոյական արժեքների վրայով։ Երեխա ունենալու հանգամանքը խրախուսելու փոխարեն, օգտագործվել էր ինձանից ազատվելու իբրեւ թե հիմքեր նախապատրաստելու միջոց։

 

Այս ընթացքում քանի՜ դատավոր փոխվեց, ինչքա՜ն դժվարություններ առաջացան, ու սպասվելիք հաղթանակս դատարանում հետաձգեց։ Այդ գործընթացին նպաստում էր իմ աշխատանքից հեռացման մեջ կարեւոր դերակատարում ստանձնած Ցոլակ Ակոպյանի մտերիմը՝ Բրյուսովը ներկայացնող փաստաբան Սահակ Մանուկյանը՝ դատարանում վկաներին ձեռ առնելով, սադրելով։ Նա նույնիսկ մի անգամ դատավորին ասեց, թե իբր տեղյակ էլ չի եղել, որ ես «Պատիվ ունե՞մ էր, թե՞ պատիվ Չունեմ» դաշինքի ցուցակով թեկնածու եմ առաջադրվել՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը։ Այն նույն Ցոլակի, ով հիմա փորձում է երեւալ Բրյուսովի ու բուհական ոլորտի ապագայով մտահոգ, սակայն չգիտես ինչու այդ մտահոգություններն իր ու իր ընկերների մոտ նշմարվեցին իրենց աշխատանքից զրկվելուց հետո, իսկ մինչ այդ նրանք լավ էլ գովաբանում էին նոր բարքերը, շատերը մոռանալով իրենց անցյալը, ավելին՝ ուղիղ մասնակցություն ցուցաբերում Բրյուսովի քայքայման գործում՝ ընթացս ապահովելով աշխատանքային կարգավիճակի խրախուսումներ։ Ի դեպ , այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը բրյուսովական չեն։

Բրյուսովի «նոր տերերը» Սահականմաների որոշ մասից, իհարկե, ձերբազատվեցին, բայց թաթախվեցին էլ ավելի մեծ անարդարությունների մեջ։ 

 

Ինձ հետ հանդիպման ժամանակ Բրյուսովի գործող ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ինքը եւս այն կարծիքին է, որ ինձ ապօրինի են հեռացրել աշխատանքից, որ ինձ եւ իմ անցած ճանապարհին չի սազում դատական պրոցեսներում ներգրավված լինելը, որ համալսարանն ունի իմ կարիքը, որ ուսանողության հետ տարվող աշխատանքը բարձիթողի վիճակում է, հասարակայնության հետ կապերը վերանայման կարիք ունեն եւ որ ճիշտ է համարում իմ վերականգնվելը նաեւ որպես դասախոս։ 

 

Մենք կարող էինք փոխշահավետ համաձայնության գալ, այդ պարագայում Գյուրջինյանը զերծ կմնար Հարությունյանի կատարած ապօրինության մեջ թաթախվելուց, բայց՝ ոչ։ Նա թաթախվեց. դատական հերթական նիստի ժամանակ Բրյուսովը ներկայացնող փաստաբանը հայտարարեց, որ բուհը շարունակում է դատական պրոցեսը։ Այսինքն, Դավիթ Գյուրջինյանը, փաստացի, շարունակեց Կարինե Հարությունյանի գծած գիծը, զիջումներ, փոխհամաձայնություն չեղան, փոխզիջումներ քննարկելու նպատակահարմարություն գործող ռեկտորը չտեսավ։ Զարմանալի էր, իհարկե, ինձ հետ ունեցած զրույցներից հետո, բայց ամեն դեպքում՝ փաստ։ Գնդակն իր դաշտում էր. ինքն այդպես որոշեց։

 

Իսկ հիմա կարեւորի մասին։

3,5 տարի անց բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, նյարդերի պայքար տանելով՝ ես իմ հմուտ եւ իրենց գործի գիտակ փաստաբանների շնորհիվ հաղթեցի։ Կայացվեց որոշում։

 

Այո, ինձ աշխատանքից ազատելու հրամանը ճանաչվեց անվավեր: Կատարվեցին բոլոր փոխհատուցումները։

Այս պահին այսքանը։ Ամեն ինչ դեռ առջեւում է…

Հ. Գ.

Շնորհակալություն եմ հայտնում իմ երկու փաստաբաններին՝ Սլավիկ Պողոսյանին եւ Արտակ Նավասարդյանին՝ փաստաբանական ծառայությունը փայլուն իրականացնելու համար, գործով վկաներին՝ անկաշառ մնալու, չընկրկելու, իրականությունը պատմելուց չվախենալու համար։ 

Հատուկ շնորհակալություն Բրյուսովի իմ կոլեգաներին եւ ուսանողներին ինձ մշտապես աջակցելու համար։

 

Դեռ կհանդիպենք։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան