Նիկոլն ասում է բանակը պետք չէ “սրբագործել”...

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ  անդամ Արտակ Զաքարյանը գրում է

Ես էլ եմ ասում, այո՛, բանակը պետք չէ “սրբագործել”, և չի կարելի աչք փակել նրանում առկա թերությունների ու բացթողումների վրա: Բանակը իր տղամարդկային կերպարի մեջ՝ ամենանուրբ պետական օրգանիզմն է: Այն անընդհատ պետք է՝ ինչպես ախտահարել բոլոր տիպի բացասական երևույթներից, այնպես էլ փայփայել ու զինել բարոյապես, գաղափարապես, ոգեպես, փորձով, գիտելիքով, հմտություններով, սպառազինությամբ ու հավանական հակառակորդի հետ կռվելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով:

  

Այո՛, Բանակը չի կարելի սրբագործել: Բայց նաև չի կարելի Բանակը վերածել քաղաքական պայքարի միջոցի, չի կարելի սևացնել ու պախարակել կերտած հերոսական պատմությունն ու նրա շարքերում փառավոր մարտական ուղի անցած մարդկանց: 

 

Չի կարելի կեղտոտ քաղաքական շահերից ելնելով զրպարտել նրա հերոսներին:

 

 Չի կարելի Բանակը վերածել կլուբնիկ և այլ տիպի ուտել-խմել շոուների: 

 

Չի կարելի պատասխանատու զինվորական պաշտոններում սխալ նշանակումներ անել: 

 

Չի կարելի բավարար չափով զինված ու իր մարտական խնդիրները կատարող բանակը դարձնել սեփական պարտության ու քավության նոխազի:

 

 Չի կարելի փողոցից դեպի ԱԺ ամբիոն հայտնված ինչ-որ մեկի մայկա-տռուսիկն ու ինչ-որ մեկի կիլկիյով բորշը դարձնել հաղթանակած Բանակի մարտունակության չափորոշիչ:

 

 Չի կարելի զոհված զինվորի ծնողին խայտառակ ձևով հեռացնել նրա որդու շիրիմն ամփոփող Եռաբլուր-պանթեոնից: 

 

Չի կարելի Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարությունների ջանքերով ձեռքբերված շուրջ 6 մլրդ դոլարի սպառազինությունն ու զինտեխնիկան թողնել թշնամուն և գալ խոսել զենքի պակասից (չհաշված 44 օր անըդհատ կիրառված զինամթերքն ու խփված տեխնիկան): 

 

Եվ բազում այսպիսի չիկարելիներ՝ ուղղված կապիտուլյացիա ստորագրած քաղաքական խմբավորմանը:

 

Եվ վերջապես հիշեք, որ աշխահի բոլոր բանակները վճռական ճակատամարտերում հաղթել են, երբ ունեցել են իրենց արժանի, իմաստուն գերագույն գլխավոր հրամանատարներ, և պարտվել են այդ հրամանատարների բացակայության պայմաններում:

 

Հ.Գ.

Ի դեպ, չի կարելի նաև թույլ տալ, որպեսզի ՊՊԾ աշխատակիցները ՀՀ ԱԺ-ում, կոպիտ կերպով միջամտեն և խոչընդոտեն լրագրողին՝ հարց տալ նորանշանակ նախարարին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում