Կառավարությունն ամբողջովին ձախողել է իր պարտականությունը. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

«Հայաստան»  խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին.

«Սիրելի հայրենակիցներ, Այսօր բյուջեի ուղերձը ներկայացնելիս ֆինանսների նախարարը խոսեց բարձր արժեքներից, հայտարարեց, թե բյուջեն սոսկ թիվ չէ, այլ Հայաստանի  ապագայի տեսլականն է: Նախարար Հովհաննիսյանն՝ անգամ բանաստեղծական հաստատումներ արեց,  ընդգծելով, թե բյուջեն կատարյալ հավասարակշռության անվերջ ձգտում է, որի հիմքում հասարակության շահն է՝ համապատասխանեցված սոցիալական յուրաքանչյուր խմբի եզակի կարիքներին: Նաև խոսքը համեմեց հռետորական հարցադրումով, թե մի՞թե հերոս չէ այն պետական աշխատողը, ով մի քանի հարյուր հազար դրամով պետական բարիք է ստեղծում: Նա հավանաբար չէր հիշում կամ գերադասում էր լռել, որ նույն պետական համակարգում կա մի սեգմենտ՝ գրադարանների և թանգարանների ոլորտի աշխատողները, որոնց աշխատավարձը բոլորովին էլ հերոսական չէ, այլ հակառակը՝  անգամ ողբերգական:

Իրականությունն այն է, որ թանագարաններում և գրադարաններում ճնշող մեծամասնության աշխատավարձը սպառողական զամբյուղի՝ այսինքն 77․000-ի շրջանակում է, ինչը կներեք՝ պարզապես գոյությունը պահելու նվազագույն սահմանն է: Սա այն պարագայում, երբ պետական հատվածի միջին աշխատավարձը 216․000 դրամ է: Չորրորդ տարին եմ հետապնդում այս հարցը և ստանում նույն պատասխանը. աշխատավարձի բարձրացում չի սպասվում, թող թանգարաններն իրենք ֆինանսական միջոցներ գեներացնեն: Սա այն դեպքում, երբ կառավարությունը ամբողջովին ձախողել է իր պարտականությունը. անցնող 10 ամիսների կտրվածքով հանրային գրադարանների, թանգարանների և պատկերասրահների բարեկարգման, գույքային և տեխնիկական հագեցվածության կառավարության կատարողականը 0- է։ ԶՐՈ…

Ինչպե՞ս բացատրել իր հանձնառությունները ձախողած և խոստումներ դրժող կառավարությանը, որ եթե համերգային և թատերական կազմակերպությունները կարող են լրացուցիչ ֆինանսական միջոցներ գեներացնել, ապա թանգարանի և գրադարանի պարագայում սա գրեթե անհնար է: Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, և պետության խնդիրն է սոցիալական բևեռացման դեմ պայքարելը:

Ինչպե՞ս տեղ հասցնել կառավարության արժեքային համակարգին, որ հանցագործությունները նվազում են և հանրային համերաշխությունը բարձր է երկրներում, ուր հասարակությունը գրադարան է այցելում կամ դասական համերգ լսում: Ֆեստիվառների, Սնուպ Դոգերի, Yerevan Fashion Week-երի վրա միլիոնավոր դոլարներ եք ծախսում։ Զրո բովանդակությամբ այդ միջոցառումները դեֆորմացված հասարկությանը թմբիրի մեջ պահելու և կառավարելի դարձնելու գործիքներ են, որոնք չեն կարող փոխարինել հեռանկարային և ազգակենտրոն մշակութային քաղաքականությանը։ Նիլ Գեյման և Տարոն Աճեմօղլու կարդացեք... Նույնիսկ Քովենտ Գարդենն ու Մետրոպոլիտենն են պետական աջակցություն ստանում: Անհնար է կառուցել մրցունակ հասարակություն և դիմադրողականություն ունեցող պետություն մի երկրում, ուր չկա մշակույթի և հատկապես՝ ազգային մշակույթի պետականաստեղծ դերակատարության գիտակցում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում