«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այսպես մի քիչ էլ շարունակվի, տուն-թանգարանները կդառնան մոթելներ ու հոթելներ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Նիկոլի ասած՝ «Ապագա կա»-ն թակեց նաեւ թանգարանների ու գրադարանների դուռը: Ֆինանսների նախարար ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ Ազգային ժողովում հայտարարեց, որ քաղաքացիներին ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Բայց զարմանալին սա չէ, այլ նախարարի մեկ այլ մտքի «փայլատակում»: Նա հարց է բարձրացնում. «Մենք դնում ենք մեխանիզմներ, որ ՊՈԱԿ-ները կարողանան ինքնուրույն գեներացնել եկամուտներ, եթե խոսքը վերաբերում է նաեւ թանգարաններին։ Նրանք գոյություն ունեն, որ մարդիկ այնտեղ գնան։ Եթե այնտեղ մարդիկ չեն գնում, հարց է առաջանում` ինչո՞ւ այն գոյություն ունի»: Ասվածն ապշեցրեց նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին. «Դուք ո՞նց եք պատկերացնում, որ մի ինչ-որ դեֆիլե կազմակերպեն գրադարանավարնե՞րը, ինչպես մի քանի օր առաջ գրեթե սրբապղծության հասնող նորաձեւության ցուցադրություն եղավ:Այստեղ պետության պարտականությունը որտե՞ղ է։ Ի վերջո, չի կարելի բոլոր ոլորտների վրա բիզնեսային եւ նյութականացված վերաբերմունք պրոյեկտել»: Ի՞նչ ասես, է, այսպես մի քիչ էլ շարունակվի, շուտով Թումանյանի, Չարենցի ու մեր մյուս մեծերի տուն-թանգարանները նման նախարարների բարձր հովանու ներքո՝ կդառնան մոթելներ ու հյուրանոցներ:

Իսկ ՔՊ-ական պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ հերթական «բոց»-ն է արել՝ լրագրողների հետ զրույցում: Ի վերջո, ի՞նչ եղավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթը, չկոնկրետացված հարցին ի պատասխան՝ Աղազարյանն անկեղծացել է. «Ի՞նչ քրեական գործ, ասում եք՝ ձեր քրեական գործ, 40 հատ քրեական գործ կա, ո՞ր մեկը»: Փաշինյանի օրոք, եթե Աղազարյան Հովիկը 40 հատ քրգործ ունի՝ իրեն առնչվող, բա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է լինելու ՔՊ-ի իշխանություն չլինելուց հետո:

Եթե Հովիկ Աղազարյանը պարծենում է շուրջ չորս տասնյակ քրեական գործերով, ապա Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԻՆԱՍՅԱՆՆ անհամեստորեն հայտարարում է. «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ»: Պահո՛, քամին ցրտից մեռավ: Անդրադառնալով վերոնշյալին՝ փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Նկատեցի, որ այս հայտարարությունը շատերի ուշադրությանն է «արժանացել»: Տեղյակ չեմ, թե ինչ կոնտեքստում է սա ասվել։ Բայց հստակ է մի բան՝ անգամ աշխարհի լավագույն իրավաբանը կարող ես լինել, դեմ չեմ, բայց նվազագույնը Մարդու իրավունքների պաշտպան պարտավոր ես լինել։ Սրանից սկսենք... »:

Հիշո՞ւմ եք չէ, որ արեւմտամետները քաղաքացիներից 60 հազար ստորագրություն են կորզել ու որոշել են ԱԺ ներկայացնել նախագիծ՝ ՀՀ վեկտորը դեպի Արեւմուտք ուղղելու համար: Եվ ահա Արեւմուտքից լուրեր են հասնում, թե ինչ արժեքային համակարգի մեջ են ուզում դնել մեր քաղաքացիներին: Անգլիայի եկեղեցու հոգեւոր առաջնորդ Քենթերբերիի արքեպիսկոպոս ՋԱՍԹԻՆ ՈՒԵԼԲԻՆ հրաժարական է տվել: Ի՞նչն է այստեղ զարմանալի` կհարցնեք դուք: Հետաքննությունը բացահայտել է, որ նա ժամանակին չի հայտնել քրիստոնեական ամառային ճամբարներում կամավորի կողմից սերիական ֆիզիկական եւ սեռական նկրտումների մասին: Իր հրաժարականի նամակում Ուելբին ընդունել է «անձնական եւ ինստիտուցիոնալ պատասխանատվությունը», որ «սխալմամբ» համարել է, թե 2013 թ.-ի գործով ոստիկանության պաշտոնական հաղորդում տալու կարիք չկա: Պարզվում է՝ այսքան տարի Անգլիայի եկեղեցին ամենաբարձր մակարդակով իմացել է, որ Ջոն Սմիթ անունով մեկը սեռական, հոգեբանական եւ ֆիզիկական բռնության է ենթարկել մոտ 30 տղայի եւ պատանիների Մեծ Բրիտանիայում եւ 85-ին՝ Աֆրիկայում: Մեղա, մեղա…

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան