«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դեակտիվացված Հայաստան

Թեմա

Նախկին պատգսմավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է

Դեակտիվացված Հայաստան 

Ինչպես եւ սպասելի էր, քիչ առաջ Հայաստանի խորհրդարանի իշխանական զանգվածը մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությունը՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկում կազմակերպելու եւ հայ ռազմագերիներին ազատելու կոչով միջազգային ակտորներին դիմելու առաջարկը։ Ընդդիմադիր խմբակցության այս առաջարկը, որը հիմնված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, միջազգային քրեական դատարանի կանոնադրության վրա մերժվեց ու աշխարհում կա եւս երկու խորհրդարան, որը տեղում կմերժեր «Պատիվ ունեմ»-ի առաջարկը։ Դրանք, բնականաբար, Ադրբեջանի եւ Թուրքիայի Միլի-մեջլիսներն են։ 

Որովհետեւ, այս օրերին, երբ Բաքվում ընթանում է ՄԱԿ-ի կլիմայի COP-29 համաժողովը, Եվրոպական խորհրդարանի, Ֆրանսիայի խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ տրաքացնում են ամբիոնները՝ կոչ անելով աշխարհի լիդերներին բոյկոտել ադրբեջանական բռնապետական ռեժիմն ու չգնալ Բաքու՝ մինչեւ ալիեւյան բռնապետությունը չազատի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիներին։ Համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ բնապահպաններ ու արվեստագետներ կոչ են անում թքել Ալիեւի վրա ու չգնալ Բաքու, քանզի ցեղասպան այդ ռեժիմը հրաժարվում է կատարել միջազգային իրավունքի պահանջները։ 

Թվում էր, եթե էս իշխանությունը մի քիչ, գոնե 20-ին մոտ IQ ունենար ու էդքան չվախենար Ալիեւից, «Պատիվ ունեմ»-ի առաջարկը զացեպկա պիտի լիներ սրանց համար՝ հրապարակային քննարկման դաշտ բերելու նոյեմբերի 9-ի բռնաբարված համաձայնագրի 8-րդ կետը, որը իմպերատիվ պահանջում է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց եւ որի վրա Ալիեւը թքել ու շպրտել է մի կողմ, հրապարակային քննարկման դաշտ բերեր այս օրերին եվրոպական խորհրդարաններում հնչող թեզերը՝ Բաքվի բռնապետության մասին ու ռազմագերիների ազատ արձակումը ձեւակերպեր որպես նախապայման՝ Բաքու գնալու համար։ 

Բայց ոչ՝ սրանք էնքան են վախենում Ալիեւից, որ չեն կարող սեփական «ազատ», «հպարտ», «ինքնիշխան» խորհրդարանում քննարկել սեփական հայրենակիցների հարցը։

Սա արդեն անգամ ստոկհոլմյան սինդրոմ չի, ոչ էլ սադոմազոխիստական կախվածություն քեզ ջնջխողից։ Սա շարքային կոլաբորացիոնիզմ է, երբ իշխանության է օտար շահեր սպասարկող մի կուտոկ, որին գցել են Բաքվի բլենդերի տակ ու քամում են Հայաստանի ինքնիշխանությունը։ 

Այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտոնական տեսակետը ծրտող «Baku.tv»-ն հայտարարեց, որ եթե COP 29-ի շրջանակներում Հայաստանը չգա Բաքու եւ հրաժարվի կատարել Բաքվի պահանջերը, ապա Հայաստանի գոյությունն ընդհանրապես կդրվի հարցականի տակ։ 

Իհարկե, Հայաստանի գոյությունը մեծ հարցականի տակ արդեն դրվել է 2018-ից ու պետականության վերջին արարը կարծես թե մոտենում է։

Եւ այսօր «դուխովների» խորհրդարանում տեղի ունեցավ հերթական վասալային ակտը, որին պակասում էր միայն իշխող խմբակցության համատեղ՝ «Ջու-ջու-ջուջալարեմը», որպես ալիեւյան ռեժիմին հավատարմության խմբակային ակտ ու սեփական պետությունը, ինքնիշխանությունն ու արժանապատվությունը հերթական անգամ տրյապկա սարքելու կոլաբորացիոնիստների ծիսակարգ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան