Լուրջ վնասվածքի պատճառով Կամո Ունանյանը հնարավոր է ավարտի մարզական կարիերան

Սպորտ

Կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանն այս օրերին պատրաստվում էր մեկնել Գերմանիա՝ մասնակցելու նոյեմեբերի 16-ին կայանալիք կարատեի միջազգային մրցաշարին։ Սակայն, մրցաշարից ընդամենն օրեր առաջ մարզումների ժամանակ Կամոն ստացել է լուրջ վնասվածք և հնարավոր է ավարտի իր մարզական կարիերան։

Բժիշկների եզրակացությամբ, ամեն ինչ պարզ կլինի բուժման ընթացքից, եթե Կամոյի առողջական վիճակը գնալով բարդանա, ապա մարզիկը կենթարկվի վիրահատության։

Ի դեպ, Գերմանիայի մրցաշարից հետո՝ Կամոն պլանավորում էր հենց այնտեղ էլ ենթարկվել ողնաշարի վիրահատության։ Սակայն, այս վնասվածքի պատճառով՝ լուրջ առողջական խնդիրները վտանգել են նրա մարզական կարիերան։

«Վիրահատության կենթարկվեմ թե՝ ոչ, կորոշեն բժիշկները»,- մեզ հետ զրույցում ասաց կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, Կամոն պատրաստվում է նույն եռանդով շարունակել իր մարզական կարիերան. «Ինչպես նախկինում, ուշադրություն չդարձնելով իմ ստացած բոլոր վնասվածքներին, մասնակցել եմ ու գրանցել բարձր արդյունքներ, այնպես էլ հիմա, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, և բժիշկները թույլ տան, կշարունակեմ իմ կարիերան։ Հատկապես, որ 2025 թվականի հետ կապված ունեի մեծ պլաններ, հուսով եմ դեռ ունեմ՝ թե՛ MMA-ի մարտերի, և թե՛ կարատեի տարբեր վարկածներով աշխարհի և եվրոպայի առաջնություններում մասնակցելու համար»։

Մեր այն հորդորներին, թե այդպես վտանգում եք Ձեր կյանքը, արդյո՞ք չեք ցանկանում դադար վերցնել սպորտային կարիերայում, Կամոն տվեց հստակ պատասխան. «Եթե  ժամանակին չգրանցեի այն արդյունքները, որոնք գրանցել եմ տարիների ընթացքում, և եթե այդ հաջողությունների արդյունքում չունենային այն վնասվածքները, որոնք այսօր ունեմ, ապա՝ լրջորեն կմտածեի իմ սպորտային կարիերան ավարտելու մասին։ Բայց, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ թե՛ MMA-ում, և թե՛ կարատեում ունեմ լավագույն արդյունքները, և ես իրավունք չունեմ չշարունակելու այդ ուղին»,- ասաց  Ունանյանն ու հույս հայտնեց. «Հիմա հուսանք, որ և մեջքի, և թե՛ այս վնասվածքի վիրահատությունները բարեհաջող կընթանան, կապաքինվեմ, կկազդուրվեմ ու կհասցնեմ լուրջ մրցումներից առաջ լինել լավ մարզավիճակում։ Իսկ հաջորդ տարի էլ կունենամ մեծ հաջողություններ իմ սպորտային կարիերայում»,- լավատեսական նոտայով եզրափակեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում