Թրամփն առաջ կանցնի՞ լիբերալներից՝ Պուտինի հետ բանակցություններում

Վերլուծություն

Այն, որ Եվ­րո­պա­յում ի­րոք չկա միաս­նա­կան կար­ծիք (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=297447&l=am), թե ինչ պետք է ա­նեն Թ­րամ­փի ընտր­վե­լու պա­րա­գա­յում, հու­շում է թե­կուզ­եւ հե­տեւ­յալ եր­կու փաս­տը: ­Նախ, ­Գեր­մա­նիա­յում այս պա­հին ար­դեն սկսվել է քա­ղա­քա­կան ճգնա­ժամ, ո­րը կա­րող է գա­լիք տա­րեսկզ­բին հասց­նել ­Շոլ­ցի պաշ­տո­նան­կութ­յա­նը: Եվ, թե­րեւս նաեւ այդ հե­ռան­կա­րը հաշ­վի առ­նե­լով, ­Շոլ­ցը սկսեց խո­սել այն մա­սին, որ ե­կել է ­Պու­տի­նի հետ խո­սե­լու «հա­մա­պա­տաս­խան ժա­մա­նա­կը»՝ ակ­նար­կե­լով, որ միայն ին­քը չէ, որ այդ մա­սին է մտա­ծում:

­­Փո­խա­րե­նը, The Telegraph-ը տե­ղե­կաց­րեց, որ ­Քեյր Ս­թար­մե­րը եւ Է­մա­նո­ւել ­Մակ­րոնն ու­զում են մի վեր­ջին փորձ ձեռ­նար­կել՝ հա­մո­զե­լու հա­մար ­Բայ­դե­նին՝ քա­նի դեռ չի հե­ռա­ցել, թույլ տա Ուկ­րաի­նա­յին «Storm Shadow» հրթիռ­նե­րով հար­ձա­կում­ներ ի­րա­կա­նաց­նել ­Ռու­սաս­տա­նի հե­ռա­վոր թի­րախ­նե­րի վրա: Այն դեպ­քում, երբ ­Պու­տի­նը դեռ սեպ­տեմ­բե­րին հայ­տա­րա­րել էր, որ ­Կի­ե­ւին թույլ տա­լով օգ­տա­գոր­ծել ա­րեւմտ­յան հե­ռա­հար զեն­քեր ­Ռու­սաս­տա­նին հար­վա­ծե­լու հա­մար, ՆԱՏՕ-ի երկր­նե­րին կդարձ­նի հա­կա­մար­տութ­յան ան­մի­ջա­կան մաս­նա­կից: Այ­սինքն, նման թույլտ­վութ­յամբ Թ­րամ­փին փաս­տի ա­ռաջ կկանգ­նեց­նեն:

Ս­տաց­վում է, որ մի կող­մից ­Շոլ­ցը խո­սում է բա­նակ­ցե­լուց, իսկ Ս­թար­մերն ու ­Մակ­րո­նը՝ ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հեղ սրե­լուց, որն ար­դեն իսկ հու­շում է այն ծայ­րա­հեղ հա­կա­սա­կան ծրագ­րե­րի մա­սին, ո­րոնք այս պա­հին կան եվր­ո­պա­կան է­լի­տա­նե­րի մոտ: Չ­նա­յած, շատ ա­վե­լի նման է, որ Թ­րամ­փի թի­մում հաշ­վար­կել են նման բո­լոր սցե­նար­նե­րը, եւ պարզ­վեց, որ կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հար­ցում նո­րըն­տիր նա­խա­գա­հը հասց­րել է բո­լո­րից ա­ռաջ ընկ­նել: ­Նախ, Թ­րամ­փը բաց տեքս­տով հայտ­նեց, որ իր վար­չա­կազ­մում չի նե­րա­ռի մո­լի ռու­սա­ֆոբ­նե­րին: Այն­պի­սիք, ինչ­պի­սիք են իր նախ­կին պետ­քար­տու­ղար ­Մայք ­Պոմ­պեո­յին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախ­կին դես­պան ­Նի­կի ­Հեյ­լիին: Այն դեպ­քում, երբ հա­մառ լու­րեր էին դրվել շրջա­նա­ռութ­յան մեջ, թե ­Պոմ­պեոն կա­րող է դառ­նալ ԱՄՆ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար: ­Հա­ջոր­դեց Թ­րամ­փի թի­մի ա­ռանց­քա­յին ան­դամ դար­ձած ­Մաս­կից ե­կած ակ­նար­կը: Աշ­խար­հի ա­մե­նա­հա­րուստ մարդն իր ըն­կե­րոջ՝ ոչ ան­հայտ մի­լիար­դա­տեր Դ­ե­ւիս ­Սաք­սի մի­ջո­ցով օ­րա­կարգ բե­րեց թե­ման, թե. «­Վա­շինգ­տո­նի ա­մե­նա­թե­րագ­նա­հատ­ված պատ­մութ­յունն այն է, թե կո­ռում­պաց­ված ուկ­րաի­նա­կան փո­ղե­րը փոր­ձում են ազ­դե­ցութ­յուն գնել: ­Դա միայն ­Հան­թեր ­Բայ­դե­նը չէր: ­Պա­տե­րազմ հրահ­րող­նե­րի մեծ մա­սը վճար­վում է»: ­Վեր­ջա­պես, հա­ջոր­դեց Թ­րամ­փի որ­դու հրա­պա­րա­կու­մը, որ­տեղ նա ծաղ­րել է ­Զե­լենս­կուն՝ նրա նկա­րը պատ­կե­րե­լով թափ­վող դո­լար­նե­րի ֆո­նին եւ գ­­րել. «­Ձեզ մնա­ցել է 38 օր, մին­չեւ ձեր գրպա­նի փո­ղը կորց­նեք»:

Այս ա­մե­նից հե­տո պայթ­յու­նի է­ֆեկտ թո­ղեց Washington Post-ի լու­րը, թե ­Պու­տինն ու Թ­րամփն ար­դեն հասց­րել են խո­սել՝ քննար­կե­լով Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազ­մի հնա­րա­վոր ա­վար­տի թե­ման, թեեւ Կ­րեմ­լը, բնա­կա­նա­բար, հեր­քեց այն: Ըստ այդմ, որ խոս­վել է ուկ­րաի­նա­կան ո­րո­շա­կի տա­րածք­ներ ­Ռու­սաս­տա­նին մնա­լու, ՆԱՏՕ-ին Ուկ­րաի­նա­յի ան­դա­մակ­ցութ­յան թե­ման սա­ռեց­նե­լու մա­սին: Այ­սինքն այն, ո­րը ­Մոսկ­վան դնում է խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու իր տես­լա­կա­նի տակ: ­Վեր­ջա­պես, որ Թ­րամ­փը հե­տաքրք­րութ­յուն է հայտ­նել հե­տա­գա բա­նակ­ցութ­յուն­նե­րում՝ քննար­կե­լու «Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազ­մի շու­տա­փույթ լու­ծու­մը»: ­Թե վերջ­նա­կան ինչ դե­տա­լա­յին տեսք կա­րող է ու­նե­նալ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տա­կան փաս­տա­թուղ­թը, դա դեռ խնդրի մի կողմն է: ­Մի քիչ այս սահ­մա­նով, մի քիչ՝ այն, այս­տեղ դա չէ, որ ա­մե­նագլ­խա­վորն է: ­Շատ ա­վե­լի գլո­բալ թե­մա է, որ ­Մոսկ­վան եւ ­Վա­շինգ­տո­նը նստեն բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ, ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի կա­րո­ղա­նան գալ: ­Հենց դա էր դեռ 2021թ.- վեր­ջե­րին ­Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կը, հենց դա էր, որ մեր­ժեց ­Բայ­դե­նը, եւ գոր­ծը հա­սավ պա­տե­րազ­մին: Եվ ա­հա, ե­թե Թ­րամ­փը հենց այդ հար­ցով գնում է 180 աս­տի­ճա­նով շրջա­դար­ձի, սա ար­դեն ո­րա­կա­պես այլ ի­րա­վի­ճակ է նշա­նա­կում, ան­կախ ան­գամ նրա­նից, թե նման բա­նակ­ցա­յին սե­ղա­նը մին­չեւ ուր կհասց­նի Թ­րամ­փին եւ ­Պու­տի­նին. ինչ-որ տեղ կհասց­նի, ո­րը հաս­տատ ա­վե­լի վատ վի­ճակ չէ, քան ներ­կան, երբ հա­րա­բե­րութ­յու­ննե­րը հա­սել են մի­ջու­կա­յին բախ­ման աս­տի­ճա­նի:

Եվ­րո­պա­կան ուլտ­րա­լի­բե­րաստ­նե­րի հա­մար, ի­հար­կե, նման ի­րո­ղութ­յունն իս­կա­կան կրախ կդառ­նա: Օ­րի­նակ` ­Շոլ­ցը, ով «Ուկ­րաի­նա­յին օգ­նենք» բա­ցատ­րութ­յամբ էա­կան վնաս­ներ հասց­րեց գեր­մա­նա­կան տնտե­սութ­յա­նը, պետք է դրա հա­մար պա­տաս­խան տա: ­Նույ­նը կա­րե­լի է ա­սել ­Մակ­րո­նի եւ այ­լոց մա­սին: Ու փաս­տը, որ ան­գամ դեռ Ս­պի­տակ տուն չմտած, Թ­րամփն ար­դեն հասց­րել է շրջան­ցել բո­լո­րին՝ կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ծրագ­րի մեկ­նարկ տա­լով, ի­հար­կե, դեռ իր է­ֆեկ­տի­վութ­յու­նը ցույց կտա:

https://iravunk.com/sim/?p=297448&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը