«Փաստ». Եվրոպային ձեռնտո՞ւ են Բաքվի «կտերը»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի ունեցավ Կազանում՝ ԲՐԻԿՍ համաժողովի համատեքստում, և սպասվում էր, որ Բուդապեշտում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովը ևս կարող է առիթ դառնալ, որպեսզի երկու երկրների ղեկավարները հանդիպեն։ Բայց Ալիևը չմեկնեց Բուդապեշտ՝ պատճառ բերելով իր զբաղվածությունը։ Ու մինչ Մակրոնի հետ շփման ընթացքում Փաշինյանը վերահաստատում է Հայաստանի մոտեցումը, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանից սպառնալից հռետորաբանությունը նոր ընթացք է ստանում։

Օրերս ադրբեջանական կողմը Հայաստանին փոխանցեց պայմանագրի շուրջ իր առաջարկները, ու դրա ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ Հայաստանին մեղադրելով, այսպես ասած, «խաղաղության գործընթացի հաջող ավարտին» խոչընդոտելու մեջ։ Ապա Հայաստանին սպառնաց Ադրբեջանի ԱԽՔ-ը՝ նշելով, որ եթե պետք լինի, Ադրբեջանը կարող է Հայաստանին ուժով ստիպել խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ բռունցքն իր տեղում է։ Շատ չանցած սպառնալիքների ու հոխորտանքների հերթական շարքն է սկսվում Ալիևի կողմից։ Նա նշում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի ռազմականացման քաղաքականությունից ու դադարի սպառազինություններ ձեռք բերելուց, քանի դեռ ուշ չէ։

Վերջինս իր ելույթներում փորձում է այնպես ներկայացնել, թե Ադրբեջանը ոչ միայն Հայաստանին է հաղթել, այլև Հայաստանի հետևում կանգնած երկրներին, որոնք իբր թե Ադրբեջանի դեմ դավադրություններ են հյուսում՝ ըստ երևույթին, առաջին հերթին նկատի ունենալով Ֆրանսիային։ Բայց Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքները չեն խանգարում, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության առաջ ձևացնի, թե ինքը հավատարիմ է խաղաղության գործընթացի շարունակությանը և ամեն ինչ անում է դրա համար։ Պատահական չէ, որ Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ զրույցում նշել էր, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո։ Ուշագրավ է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց՝ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված:

Հասկանալի է, որ COP 29- ից առաջ Ադրբեջանին պետք էր կառուցողական ձևանալ ու «կտեր տալ» եվրոպացիներին, իսկ համաժողվի անցկացումից հետո անցնել բացահայտ ագրեսիայի։ Չէ՞ որ, եթե միջազգային հանրության շրջանում բացասական ընկալումներ առաջանային, ապա դրա արդյունքում ստվեր կնետվեր կլիմայական համաժողովի և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի միջազգային հեղինակության վրա, չնայած Ադրբեջանի դեպքում հեղինակության մասին խոսելը մեծ ճոխություն է։ Բաքուն հավել յալ խնդիրներ չէր ցանկանում՝ հատկապես վախենալով կլիմայական համաժողովի տապալման սցենարներից։ Առանց այդ էլ այս ողջ ընթացքում միջազգային մամուլը գրում էր Ադրբեջանում տիրող բռնապետական կարգերի, մարդու իրավունքների ոտնահարման, նավթի ու գազի վրա հիմնված տնտեսության, Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների ու ապօրինի պահվող գերիների մասին։

Բայց հետաքրքիրն այն է, որ Եվրոպան Ալիևի «կտերն ուտում է» կամ ցանկանում է «ուտել»՝ ձևացնելով, թե հավատում է, որ կողմերն իսկապես մոտ են համաձայնության գալուն։ Դրանով Եվրոպան փաստացի նպաստում է Ալիևի նպատակների իրականացմանը, որ կլիմայական համաժողովն անցկացվի իբր խաղաղության հասնելու ձգտումների ներքո։ Միգուցե Եվրոպային անհրաժեշտ է այդպես ձևացնել, քանի որ իրենք մտադիր են Հարավային Կովկասում ավելի ակտիվանալ՝ հեռանկարում հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո Վաշինգտոնը կարող է այս տարածաշրջանում մի փոքր հետ քաշվել։ Բայց մյուս հարցն այն է, որ, չնայած Մակրոնի հասցեին երեկվա կեղծավոր «սիրաշահումներին» Ալիևը հրաժարվում է եվրոպական հարթակներում բանակցելուց, այդ դեպքում ինչպե՞ս են նրան բերելու հանդիպման»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում