«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փարաջանով 100» հավաքածուն զարմացրել է իտալացի հանդիսատեսին, հերթը հայ հանդիսատեսինն է

Տեսանյութեր

«Փարաջանով 100» շարֆերի եւ զգեստների հավաքածուն Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակում գրանցած մեծ հաջողությունից հետո՝ առաջին անգամ կներկայացվի Հայաստանում: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությունը: Կայանալիք փակ միջոցառմանն ընդառաջ՝ հենց Փարաջանովի տուն-թանգարանում փակագծեր են բացել հավաքածուի համահեղինակները՝ «Արտույտ»-ի հիմնադիր Արեւիկ Առաքելյանն ու «Միլանի նոր տաղանդներ»-ի հիմնադիր Տարիել Բիշարյանը:

«ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՆ»

Կարեւորելով Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հետ արդեն 7 տարի շարունակվող համագործակցությունը՝ ԱՐԵՎԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ նախ խոսեց Միլանում կայացած ցուցադրության մասին, որն իրականացել է Բագատի Վալսեկի թանգարանում, որտեղ Վերածննդի դարաշրջանի աշխատանքներ են ներկայացվում, իսկ Փարաջանովն իր ստեղծագործություններով անդրադարձել է այդ շրջանին։ 

«Ցուցադրության վայրը պատահական չի ընտրվել։ Միլանի Բագատի Վալսեկի թանգարանը ձեւավորվել է երկու եղբայրների՝ Բարոն Ֆաուստոյի եւ Ջուզեպպե Բագատի Վարսեկի կողմից, ովքեր 19-րդ դարի իրենց ընտանեկան տունը նեոռենեսանս  ոճով վերակառուցել են Միլանի կենտրոնում, կահավորել են 15-16-րդ դարի իտալական հավաքածուներով։ Իսկ մենք ընտրել էինք Փարաջանովի ավելի շատ ռենեսանսի ոճը, այդ իսկ պատճառով ընտրեցինք այդ թանգարանը», - ասաց Առաքելյանը եւ ընդգծեց, որ ի սկզբանե ունեցել են մետաքսե շարֆերի հավաքածու՝ Փարաջանովի կոլաժների հիման վրա։

«Այս տարի Փարաջանովի 100-ամյակին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ եւ մենք եւս մասնակցեցինք: 2017-ից ի վեր տարին 2 անգամ մասնակցում ենք Միլանի նորաձեւության շաբաթներին, այս անգամ էլ որոշեցինք ծրագիր ներկայացնել՝ Սերգեյ Փարաջանովին նվիրված, եւ Փարաջանովյան շնչով ստեղծված հագուստների ու շարֆերի հավաքածուն ցուցադրել, ու ընդհանրապես Միլանում անցկացնել Փարաջանովյան օր: Արձագանքները հետաքրքիր էին, շլացուցիչ, մենք զարմացրինք իտալացի հանդիսատեսին: Միջոցառումից հետո տարբեր արտ-կուրատորներ մոտենում էին ու շնորհակալություն հայտնում, որ կարողացան ավելի խորապես ծանոթանալ Փարաջանովի արվեստին: Եղել են նաեւ այցելուներ, որոնց համար Սերգեյ Փարաջանովը բացահայտում էր: Պատասխանատվությունդ ավելի է մեծանում, երբ երկիր ես ներկայացնում, իսկ արձագանքերից հասկանալի է դառնում, որ նման համաշխարհային գիգանտին ներկայացնելը Հայաստանի մշակութային հաղթանակն է»,- նշեց Առաքելյանը եւ հավելեց, որ նորաձեւության շաբաթվա շրջանակում կազմակերպվել է նաեւ կինոդիտում՝ փարաջանովյան օր նվիրելով Միլանին: Երկօրյա միջոցառմանը ցուցադրվել է Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմը, անցկացվել է դասախոսություն։

«ԹՎԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ՝ ՈԳԵՇՆՉՎԱԾ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻՑ»

ՏԱՐԻԵԼ ԲԻՇԱՐՅԱՆՆ էլ ընդգծեց, որ ցուցադրության շեշտը դրել են շարֆերի վրա, իսկ զգեստները ստեղծել են ցուցադրությունը լրացնելու, Փարաջանովի արվեստն ավելի լայն ներկայացնելու նպատակով։

 

«Հագուստները վաճառքի համար չեն, իսկ շարֆերի մի մասը Փարաջանովի կոլաժների արտատպումն են, մի մասն էլ ստեղծվել է՝ ոգեշնչված Փարաջանովի արվեստից։ Միլանում նաեւ թվային արվեստի ցուցադրություն ենք կազմակերպել, որի շրջանակում իտալացի 9 եւ հայ 1 նկարիչ ներկայացրել են թվային արվեստ՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովից: Շատ ուրախ ենք, որ ցուցադրությունն այնքան հաջողված է, որ այն արդեն Երեւանում ենք ներկայացնելու։ Ցուցադրությանը Իտալիայից Հայաստան է ժամանելու մեր թիմը», - մանրամասնեց Բիշարյանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թվականների օրացույցում: Հոբելյանական միջոցառումների իրականացման համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 1 մլրդ դրամի չափով գումար։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան