Մարմնամարզության աշխարհի 2014 թ. չեմպիոն Ալեքսանդրա Սեմենովան հանդես կգա ՀՀ դրոշի ներքո

Սպորտ

 

Ռուսաստանի հավաքականի կազմում խմբային վարժություններում ռիթմիկ մարմնամարզության աշխարհի 2014 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Սեմենովան հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է 26-ամյա մարզուհու մայրն ու մարզիչը՝ Վիկտորյա Թեքելը։

26-ամյա Սեմենովան վերջին անգամ միջազգային մրցաշարերի մասնակցել է 2015 թվականին, որից հետո դադարել է հանդես գալ Ռուսաստանի հավաքականի կազմում և մասնակցել է միայն ներքին մրցաշարերի։

Սեմենովան Հայաստանի դրոշի ներքո արդեն հայտավորվել է դեկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալիք Բարեկամության գավաթի մրցաշարին։

«Ալեքսանդրան պատրաստվում է պայքարել Հայաստանի համար, նա արդեն բավականին տարեց մարզուհի է, և, իհարկե, շատ է ցանկանում կրկին մասնակցել միջազգային մրցումների»,- ասել է Թեքելը։

Ըստ Թեքելի՝ իր դուստրը նաև մտադիր է շարունակել մրցել ՌԴ ներքին առաջնություններում և իր անվան մրցաշարեր անցկացնել Վելիկի Նովգորոդում։

«Հայաստանի դրոշի ներքո ելույթ ունենալը ոչ մի կերպ չի խանգարի դրան և չի ազդի նրա գործունեության վրա՝ մեր երկրում ռիթմիկ մարմնամարզությունը մասսայականացնելու ուղղությամբ»,- եզրափակել է Թեքելը:

Սեմենովան 2014 թվականին երեք գնդակով և երկու ժապավենով խմբային վարժություններում դարձել է աշխարհի չեմպիոն։ Նույն թվականին նա նվաճել է երկու ոսկի և մեկ արծաթ Եվրոպայի առաջնությունում։ 2018-ից 2020 թվականներին մարզուհին որակազրկվել է դոպինգի պատճառով։ Վերջին տարիներին Սեմենովան հանդես է գալիս անհատական ​​վարժություններով։

Հայաստանի դրոշի ներքո երևանյան մրցաշարին հայտավորվել է նաև Սանկտ-Պետերբուրգից Էլվիրա Կրասնոբաևան։ Նախկինում 16-ամյա մարմնամարզուհին պայքարում էր Բուլղարիայի համար և 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր ոսկե (թիմային) և բրոնզե (ժապավեն) մեդալներ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում