Ամենադժվարը անցավ այս եզրափակիչ գոտեմարտը

Սպորտ

«ԱՐՑԱԽԻՑ ԵՄ ՈՒ ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱՆԻՑ ԱՅՍՏԵՂ ԵՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲԱԶՄԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆ։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Հայաստանի սամբոյի հավաքականի առաջատար, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի բազմակի մրցանակակիր, Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՎԱՀԱԳՆ ՉԱԼՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Վահագն ։Վերջերս Երևանում կայացած «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» միջազգային մրցաշարի ժամանակ արծաթե մեդալ նվաճեցիր, սակայն շատ մոտ էիր ոսկուն։ Ինչը խանգարեց քեզ ոսկե մեդալ նվաճելու համար։

- Հանդես եկա 88 կգ քաշային կարգում։ Նշեմ, որ մրցաշարը շատ լավ էր կազմակերպված, շատ ուժեղ մասնակիցներ էին Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, մրցանակակիրներ։ Մեկնարկում մրցակիցս ազգությամբ ղազախ մարզիկ էր, նա Ասիայի գործող չեմպիոնն է։ Հաղթեցի 1։0 հաշվով։

Հաջորդ մրցակիցս Ղրղզստանի ներկայացուցիչն էր, ով Աշխարհի գործող չեմպիոնն է, նրա հանդեպ ես ռևանշի հասա, հաղթելով 2։1 հաշվով։ Իսկ ահա եզրափակչում, ափսոս, պարտվեցի, մրցակիցս ռուս սամբիստն էր, նա հանդես էր գալիս Fias 1 դրոշի ներքո։ Նա բավականին փորձառու է, Աշխարհի քառակի չեմպիոն ։Ամենադժվարը անցավ այս եզրափակիչ գոտեմարտը։ Ամեն դեպքում, այս միջազգային մրցաշարը կարևոր ստուգատես էր Աշխարհի առաջնությունից առաջ, որը կկայանա այս նոյեմբեր ամսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Նշեմ, որ ծնունդով Արցախից եմ ու անցած տարվանից այստեղ եմ շարունակում իմ մարզական կարիերան։ Պիտի հասնեմ իմ բոլոր նպատակներին։ Երևանում կայացած այս միջազգային մրցաշարը հաջորդ տարվանից արդեն կդառնա Աշխարհի գավաթի խաղարկություն։ Իսկ ահա Վահագնի անձնական մարզիչը, Արցախի և ՀՀ վաստակավոր մարզիչ ԷՌՆԵՍՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ, մեզ հետ զրույցում այսպես բնութագրեց իր սանին.

- Վահագնը շատ աշխատասեր, նպատակասլաց մարզիկ է։ Ես գոհ եմ նրանից, շատ լավ հանդես եկավ այս մրցաշարում, նա իսկապես շատ մոտ էր ոսկե մեդալին։ Եզրափակչում, թեժ պայքարում նա ուժերն էր չափում ռուս մրցակցի հետ, սկզբից միավոր վաստակեց, հետո ռուս մրցակցի փորձը վճռորոշ եղավ ու Վահագնը բավարարվեց արծաթե մեդալով։ Ես շատ մեծ հույսեր են կապում Վահագնի հետ ու արդեն պատրաստվում ենք Աշխարհի առաջնությանը, հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում