«Հրապարակ». ՔՊ-ականների աչքը վախեցել է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ լսումներում ստեղծված վիճակն ու հետեւանքները վախեցրել են ՔՊ-ականների աչքը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ լսումներ էր կազմակերպել, որին մասնակցում էր նաեւ ակտիվ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ Վերջինիս թե՛ հարց տալու, թե՛ ելույթի ժամանակ լսումները վարող Վլադիմիր Վարդանյանը դիվահար ընդհատում էր ՍԴ-ում աշխատած տարիների իր երբեմնի կոլեգա Էդգար Ղազարյանին:

Վարդանյանը հատկապես լարվում էր, երբ Ղազարյանը քննադատում էր անձամբ Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ՝ հնչեցնում էր նրա անունը։ Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողների օթյակ էր բարձրացել, որ հուշարարի դեր ստանձնի եւ «իշմար» տա, թե որ պահին անջատեն Ղազարյանի բարձրախոսը:

Հետո իջավ նստեց նիստերի դահլիճի հետին շարքերում: Իսկ երբ Ղազարյանն իր ելույթում «ինքնակոչ կերպով իրեն «չոբանի շուն» հռչակած Փաշինյան» արտահայտությունն արեց, Վարդանյանը ոչ միայն հրահանգեց անջատել նրա բարձրախոսը, այլեւ մի քանի րոպե շուտ ընդմիջում հայտարարեց, իսկ վերադառնալուց հետո այլեւս ձայնի իրավունք չտվեց։

Թիմակիցները հասկացել են, թե ինչից է հատկապես զայրանում իրենց շեֆը, եւ աշխատում են այնպես անել, որ նրան հրապարակավ չվիրավորեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

https://iravunk.com/sim/?p=297232&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ