«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լռելն ամենավատ դիրքորոշումն է. Մհեր Արմենիան իր աջակցությունը հայտնեց «Կամք»-ի նստացույցին

Տեսանյութեր

Գրեթե ուղիղ մեկ ամիս է, ինչ կառավարության շենքի մոտ՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով նստացույց է իրականացնում Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը: Նրա յուրատեսակ ակցիան ոչ միայն ողջունում են մի շարք քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, այլեւ միանում են նստացույցին ու պահանջին: Այդ թվում Չախալյանին այցելել է նաեւ «Ազգի ձայն» կուսակցության նախագահ ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ, ում հետ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը:

— Ի՞նչ կասեք  նստացույցի մասին եւ առհասարակ՝ գերիների շուրջ ստեղծված իրավիճակի:

— Միանշանակ, ողջունում եմ յուրաքանչյուր նախաձեռնությանը, որը միտված է մեր հայ գերիների վերադարձին: Սա ոչ թե պետք է լիներ նախաձեռնություն՝ այն մարդկանց կողմից, ովքեր մտահոգված են Հայաստանի Հանրապետության համար, այլ պետք է լիներ կառավարության առաջին խնդիրը: Մինչեւ փորձելը որեւիցե մի խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, նախ պարտադիր պետք է բոլոր հայ գերիները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, վերադառնան Հայաստան՝ հայրենիք: Շեշտում եմ՝ բոլորը՝ թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ շարքային մեր զինվորները, ովքեր պատերազմի ընթացքում են հայտնվել գերության մեջ եւ թե՛ այն քաղաքացիական անձինք, որոնք եւս գտնվում են Բաքվի բանտերում: Սա, ուղղակի, անթույլատրելի է:

— Արդյոք այսօր հանրային լայն պահանջ ձեւավորվել է՝ գերիների վերադարձի հետ կապված, որքանո՞վ է բավարար հանրության արձագանքը:

— Շատ կարեւոր է, որ այս նախաձեռնության կողքին եւ ընդհանրապես ՝ յուրաքանչյուր նախաձեռնության, որը կվերաբերի այս հարցին, միանան հենց մեր հայ գերիների ընտանիքների ներկայացուցիչնեը՝ ծնողները, հարազատները, բարեկամները: Կառավարության դիմաց պետք է լիներ ավելի շատ մարդ: Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված՝ վախեցա՞ծ են նրանք, թե՞ վախեցրել են, որ եթե ձայն բարձրացնեն, ապա իրենց երեխաները չեն վերադառնա: Բայց ես կարծում եմ, որ լռելն ամենավատ դիրքորոշումն է: Պետք է ձայն բարձրացվի, որպեսզի ողջ միջազգային հանրությունը տեսնի, որ նրանց ընտանիքները մտահոգված են եւ սպասում են իրենց զավակների վերադարձին: Իհարկե, այս նախաձեռնությանը պետք է միանան նաեւ մշակույթի, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց ամենակարեւորը՝ մեր գերիների հարազատները պետք է միանան:

— Իսկ իշխանության համար տպավորություն է, որ ամենակարեւորը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելն է, այլ ոչ թե` գերիների վերադարձը…

— Որքանով տեղյակ եմ, մեր երկրի ազգակործան կառավարությունը վերադարձրել է Հայաստանում գտնվող բոլոր գերիներին, որոնք եղել են: Այս դեպքում՝ ինչո՞ւ Բաքուն չի վերադարձնում մեր գերիներին: Ինչպե՞ս կարելի է կնքել խաղաղության պայմանագիր, երբ դեռ քո երկրի քաղաքացիները գտնվում են Բաքվի բանտերում: Այդպիսի խաղաղության պայմանագիր չի լինում: Կառավարությունը քիչ գործ է անում այս ուղղությամբ, միայն արագ-արագ ուզում են կնքել խաղաղության պայմանագիր՝ առանց առաջ բերելու պահանջներ, որտեղ առաջիններից մեկը պետք է լինի հայ ռազմագերիների վերադարձը: Ընդ որում, այն դեպքում, երբ բազմաթիվ հայ գերիներ ունենք այսօր:

— Ադրբեջանում այս օրերին ընթացող COP-29 համաժողովին ընդառաջ լուրեր էին շրջանառվում, որ եթե ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ապա գոնե գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց են ազատ արձակելու, ինչպես նաեւ դիակներ են վերադարձնելու: Սակայն, առ այսօր լուր չկա: 

— Պետք է պահանջել բոլոր հայ գերիների վերադարձը՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են նրանք զբաղեցրել, ղեկավարել են Արցախի Հանրապետությունը, թե ուղղակի շարքային քաղաքացիական անձինք են եղել կամ կռվել են հանուն Հայրենիքի: Մեր պահանջը սա պետք է լինի, եւ չպետք է բավարարվել մի քանի գերու վերադարձով: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան