«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆ

Հասարակություն

2020 թվականի Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԳԱՐԻԿ ԷԴԻԿԻ ԱՐԵՎԻԿՅԱՆՆ էր։ Երեկ, նոյեմբերի 7֊ը նրա ծննդյան օրն էր, կդառնար 27 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Գարիկը ծնվել է 1997 թվականին, Շիրակի մարզի Արթիկի շրջանի Փանիկ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցին զուգահեռ հաճախել է մարմնամարզության դպրոց, մի շարք մարզաձևերի։ Խորացել է քիքբոքսինգում, արժանացել մեդալների, պատվոգրերի։

Հերոսի մայրը, տիկին ՀԵՐՄԻՆԵՆ Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. - «Գարիկս 2015 ֊ին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ «Մասնագիտական մանկավարժություն, ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությամբ։ Հաճախել է նաև լեգենդար «Ալբերտ Ազարյանի» անվան մարմնամարզության մարզադպրոց և Երևանի Ջիու ֊ջիթսուի մարզադպրոց։ Ջիու ֊ջիթսու մարզաձևում մեծ նվաճումներ ուներ, միջազգային երկրներում միշտ բարձր է պահել հայկական դրոշը։ Երևանում աշխատել է նաև մարզիչ այս մարզաձևի։ Կարմիր դիպլոմով ավարտեց ինստիտուտը։ Ծառայում էր Ջրականում, որպես հրետանավոր։44֊օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Ջրականի, Հադրութի, Վարանդայի, Մարտունու պաշտպանության համար մղվող ռազմական գործողություններին»։ Գարիկ Արևիկյանը Հերոսաբար անմահացել է հոկտեմբերի 30֊ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հուղարկավորվել է Փանիկի զինվորական պանթեոնում։ Փանիկի միջնակարգ դպրոցի բակում տեղադրվել է ջիու ֊ջիցուի անվանի մարզիկ, մարզիչ Գարիկ Արևիկյանին նվիրված հուշարձանը, իսկ մարզադահլիճը նրա անունով է կոչվել։ Հետմահու շնորհվել է «Մարտական խաչ 1֊ին աստիճան», «Արիության համար», «Մարտական ծառայության» մեդալների։Գարիկի անունը ոսկե տառերով գրվեց սպորտի պատմության մեջ։Երևանում շուտով կկայանա Գարիկ Արևիկյանին նվիրված ջիու ֊ջիթսուի հերթական, ավանդական հուշամրցաշարը։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին