«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ը Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի պլատինե գործընկերն է

Տնտեսություն

Ucom-ը հանդես է եկել որպես Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի (ArmIGF) պլատինե գործընկեր։ Միջոցառման նպատակն էր ինտերնետ կառավարման խնդիրների քննարկումը։

Համագործակցության շրջանակում, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ողջույնի խոսքով հանդես է եկել համաժողովի բացման արարողությանը։

Այս տարի լրանում է .am դոմենի 30-ամյակը, ինչի կապակցությամբ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն համախմբել է պետական կառույցների, հասարակական ու բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ինտերնետ կառավարման ոլորտի մասնագետներին։ Համաժողովը նպատակ ունի կարևորել ․am դոմենի նշանակությունը և ստեղծել քննարկման հարթակ՝ ինտերնետ կառավարման մարտահրավերները, առաջընթացն ու ապագա հնարավորությունները վերլուծելու համար։

«Ucom-ում մենք համոզված ենք, որ ինտերնետի անվտանգությունը անհրաժեշտություն է նոր թվային իրականության մեջ, որտեղ յուրաքանչյուր օգտատեր պիտի հնարավորություն ունենա վստահորեն օգտվել իրեն առաջարկվող ծառայություններից։ Թվայնացումը շատ կարևոր է, սակայն այն ունի նաև որոշակի ռիսկեր, որոնց դիմակայելու համար մեզ անհրաժեշտ են ինչպես տեխնոլոգիական լուծումներ, այնպես էլ համագործակցություն և պատասխանատվություն՝ ապահովելու օգտատերերի անվտանգությունն ու վստահությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«IGF-ի 9-րդ միջոցառումն անցկացնելով՝ համոզվել ենք, որ այս հարթակը լայն շրջանակների համար հիմք է ստեղծում ինտերնետ կառավարման խնդիրների քննարկման և համագործակցության համար։ Թվային զարգացման այս փուլում, երբ «Ինտերնետ հանրությունը» և Հայաստանի .am դոմենը նշում են իրենց 30-րդ տարեդարձը, ուրախությամբ արձանագրում ենք մի շարք ձեռքբերումներ, որոնք լայն հանրությանը կրթվելու, տնտեսական աճի և բարօրության հասնելու հնարավորություն են տվել։ Ժամանակն է նախանշելու հաջորդ տասնամյակների անելիքները», - նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Այս տարի համաժողովը կենտրոնացել է թվային գրագիտության զարգացման, նոր սերնդի տնտեսության և ենթակառուցվածքների ձևավորման և հասարակական և կառավարման համակարգերի անհրաժեշտ բարեփոխումների վրա։ Այս մոտեցմամբ՝ փոքր երկրները թվային դարաշրջանում ունեն զարգացման մեծ ներուժ, ինչը հաստատում է միջազգային փորձը։

Համաժողովում իրենց փորձով կիսվեցին առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Էստոնիայից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Սերբիայից, Ուզբեկստանից և Վրաստանից։

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության