Ոչ թե Վրաստանի նախագահը, այլ գիդե՞րն են մեղավոր

Ներքաղաքական

Համացանցում բավական ակտիվ քննարկվելիք թեմաներից մեկը շարունակում է մնալ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անվամբ ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկը, որում հայկական Լոռին ու Տաշիրը որպես «պատմական Վրաստանի» տարածք են ներկայացված։ Որոշ օգտատերեր եւ լրատվամիջոցներ պնդում են, թե դա Վրաստանի նախագահի իրական ֆեյսբուքյան էջը չէ, եւ նախագահն իր պաշտոնական էջում երբեւէ նման գրառում չի արել։ Հիշեցնենք, որ տարբեր քննարկումներ էին շարունակում ընթանալ նաեւ այն մասին, թե վերջինիս էջը եղել է կեղծ օգտատիրոջ անվան տակ, սակայն շատ տեղերում էլ նկատելի էր այն, որ հակառակ փաստարկն էին առաջ քաշում: Ավելին, անգամ շատ տեղերում կարելի էր հանդիպել այն մտքին, թե Վրաստանը աչք ունի հայկական տարածքների վրա: Այս մասին «Իրավունք»-ը պարզել է Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ մասնագիտական գնահատականը:


— Այո, այս հարցը բավական շատ քննարկվեց, եւ իմ կարծիքով՝ մեկնաբանելու կարիք այնքան էլ այս պահին չկա, քանի որ դեռ հստակ պետք է ֆիքսենք, որ այդպիսի խնդիրներ եղել են, կան եւ եթե մեր մոտ օտարերկրյա տուրիստական կազմակերպություններ տուրեր են կատարում, ապա պետք է ստեղծվի մի այնպիսի մեխանիզմ, որով այդ գիդերը, որոնք գալիս են Հայաստան, ինչ-որ սերտիֆիկացում ստանան այստեղ: Հայկական կողմը պետք է իմանա, թե ինչի մասին են այդ գիդերն իրենց տուրիստներին պատմում:
Առնվազն այդ մասով ինչ-որ չափով մենք կարող ենք գոնե վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում: Այն ամենը, ինչը կապված է վերջին դեպքի հետ՝ գիտեմ, որ մի տուրիստական ընկերություն էր, որը գրառում էր կատարել, ինչը լայն տարածում ստացավ, եւ դրանից հետո Վրաստանի նախագահը եւս այդ ամենը տարածեց իր անձնական էջում, որից հետո էլ այդ նույն տուրիստականը գրառումը խմբագրել էր՝ Վրաստանից դարձնելով Հայաստան, ապա ջնջել էր այդ հրապարակումը, հետեւապես մեկնաբանելն էլ արդեն ավելորդ է:
Մենք զուտ պետք է ֆիքսենք, որ կա այդ խնդիրը, կան ոչ գրանցված կազմակերպություններ, որոնք տուրեր են կազմակերպում Հայաստանի տարածքում: Այս դեպքում պետք է այդ ոլորտում տարբեր գերատեսչություններ համագործակցություն ծավալեն եւ կարողանան իդենտիֆիկացնել գործընթացները, անել այնպես, որ տվյալ տուրիստականները Հայաստանում ունենան իրենց ավիաները, որոնց թույլ կտան իրենց գործունեությունը ծավալել, ինչը նաեւ որոշ պարտավորություններ իր մեջ կպարունակի: Օրինակ, եթե որոշ հակահայկական դեպքեր լինեն՝ ի դեմս Հայաստանի տարածքային ամբողջականության, ապա այդ պարագայում, պարզապես, լիցենցիայից զրկում եւ աշխատանքի արգելում պետք է լինի տվյալ կազմակերպության համար։ Վերադառնալով կոնկրետ թեմային՝ պետք է հորդորեմ այդքան չլուսաբանել դեպքը, քանի որ առանց այն էլ այդ երեւույթը բավական խնդրահարույց է, եւ պետք է այդ ուղղությամբ աշխատանքները տարվեն բավական շատ։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում