Երեւանի ավագանիում «մանթո» վիճակ է

Ներքաղաքական

Այն, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գործերն այդքան էլ լավ չեն, պարզից էլ պարզ է, սակայն ոչ պակաս վատ է նաեւ Երեւանի ավագանու ոչ իշխանական խմբակցությունում տրամադրությունները:

Այպիսով, մեր աղբյուրը պատմում է, որ Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցությունը շատ սրտնեղված նստած է մի անկյունում, «հոնքերը կիտել ու լաց է լինում», քանի որ այլեւս իր ձայները կարեւոր չեն Ավինյանի համար: Բանն այն է, որ ընդունված օրենքի համաձայն, նիստերին ոչ հարգելի բացակայելու դեպքում՝ քննարկման կդրվի տվյալ ավագանու անդամի մանդատից զրկելու հարցը: Այժմ բոլոր խմբակցության ավագանիները մեկ մարդու նման, պարտաճանաչ կերպով մասնակցում են նիստերին եւ ավտոմատ ապահովում քվորում:

Հետաքրքիրն այն է, որ եթե բոլոր ընդդիմադիր անդամները միասին վերցրած դեմ քվեարկեն որեւիցե նախագծի, միեւնույնն է, այդ նախագիծն անցնելու է, քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցություններն ամեն ինչից անկախ կազմում են այլեւս մեծամասնություն: Հետեւաբար, «Հանրային Ձայնի» ախորժակն այստեղ տուժում է: Վերջիններս էլ որոշել են գոնե իրենց ավագանու անդամ Արտակ Գալստյանին տնային կալանքից ազատեն, որպեսզի կարողանա մասնակցել նիստերին, ինչի համար էլ փորձում են ստորագրահավաք իրականացնել՝ ստորագրություններ հայցելով նաեւ մյուս խմբակցությունների անդամներից:

Սրանով «Հանրային Ձայն»-ը կրակում է երկու նապաստակ՝ նախ այստեղ մեծամասնություն ասվածն է խախտվում եւ որոշակիորեն մեկ ձայնը լինում է որոշիչ, ինչը կրկին հնարավորություն է տալիս ՀՁ-ին առնվազն գործարք առաջարկելու Ավինյանին, երկրորդ՝ իրականանում է Արտակ Գալստյանի մեծ ցանկությունը՝ լինել ավագանու նիստերին: Բայց, ըստ մեր աղբյուրի, ո՛չ ՔՊ-ն եւ ո՛չ էլ «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամները չեն պատրաստվում մասնակցել այդ ստորագրահավաքին: Մնում են երկու խմբակցություններ ՝ «Մայր Հայաստան»-ը եւ «Ազգային առաջընթաց»-ը: Իսկ արդյոք նրանց դարդն ու ցավը Արտակ Գալստյանն է…

Արդյոք ՀՁ-ն կրկին ապավեն կգտնի իշխանությունից: Ըստ մեզ հասած լուրեր` Ավինյանը եւ ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ խորը հակակրանք ունեն ՀՁ-ի նկատմամբ եւ այլեւս ոչ մի տեսակի հարաբերություն չեն պահում նրանց հետ: Այդ «ակցիային» է միացել նաեւ իշխանության կոալիցիոն գործընկեր, Անի Խաչատրյանի կողմից ղեկավարվող «Հանրապետություն» խմբակցությունը: Ստացվում է, որ ՀՁ-ն մնացել է անտեսված ու լքված:

Նաեւ հետաքրքիր է այն փաստը, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունն արդեն իսկ բաժանվել է երեք մասի: Առկա անհաշտություններն այս խմբակցությունում եւս աննկատ չեն անցնում քաղաքապետարանի աշխատակազմի ուշադրությունից:

Սեփ. լրատվություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում