«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՇՏԱՊ. Կլոնավորում են մեր պրոֆիլը՝ օգտագործելով մեր նկարներն ու հրապարակումները. Հայտնի տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է

Թեմա

Հայտնի Տեղեկատվական անվտանգության փորձագետ, Friend ընկերության ղեկավար Արսեն Լեւոնյանը զգուշացնում է.

Սիրելի՛ ընկերներ, սոցցանցերում նոր խաբեության մեթոդ է շրջանառվում, որի նպատակն է՝ օգտագործել մեր վստահությունը՝ գումար կորզելու համար։

Ինչպե՞ս է դա տեղի ունենում

Հանցագործները կլոնավորում են մեր պրոֆիլը՝ օգտագործելով մեր նկարներն ու հրապարակումները, և ստեղծում են հաշիվ, որը շատ նման է մեր իրական էջին։ Այնուհետև նրանք ավելացնում են մեր ընկերներին և որոշ ժամանակ անց Messenger-ով կապ հաստատում նրանց հետ՝ ներկայանալով որպես մենք։ Նրանց հաղորդագրություններում պատմվում է «ծանր իրավիճակի» մասին, ինչի արդյունքում նրանք խնդրում են գումար փոխանցել:

Եվս մեկ քայլ՝ հանցագործները հաճախ ուղարկում են հղում՝ պատճառաբանելով, որ գումարը պետք է փոխանցվի հիվանդանոցի ծախսերը փակելու համար։ Սակայն իրականում այդ հղումները նախատեսված են անձնական կամ բանկային տվյալներ կորզելու համար։

Ինչպես պաշտպանվել

1. Եթե ստանում եք նման հաղորդագրություն՝ առաջին հերթին կապ հաստատեք իրական ընկերոջ հետ հեռախոսով կամ այլ վստահելի միջոցով՝ հաստատելու համար, որ նա է դիմել։
2. Երբեք մի՛ անցեք կասկածելի հղումների վրա և մի՛ մուտքագրեք ձեր անձնական կամ բանկային տվյալները։
3. Տարածեք այս նախազգուշացումը՝ ձեր ընկերներին և ընտանիքին ևս տեղեկացնելու համար։

Պաշտպանե՛ք ձեր տվյալները, եղե՛ք զգոն և հիշե՛ք, որ ցանկացած կասկածելի հաղորդագրություն ստանալիս կարևոր է ստուգել դրա իսկությունը։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան