Այդպես էլ պետք է լիներ. հայերի կաթողիկոսը հայաթափված Արցախում լինելու պատճառ չպետք է ունենա. Վարդան Խաչատրյան

Ներքաղաքական

Պարզվում է՝ COP29 գագաթնաժողովին զուգահեռ՝ Բաքվին հաջողվել է նաեւ նոյեմբերի 5-7-ը համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կազմակերպել՝ 200 կրոնական գործիչների եւ գիտնականների մասնակցությամբ: Ավելին, ըստ տեղեկությունների, նախատեսվում է նաեւ մասնակիցների այցն օկուպացված Արցախ: Վերոնշյալի մասին լուրերն օրերս հաստատել է Ադրբեջանի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Խաչատրյան, համաշխարհային կրոնական առաջնորդներ Բաքու են հրավիրված եւ կայցելեն օկուպացված Արցախ: Ի՞նչ կասեք այս մասին:


— Նրանք ամեն ինչ անում են՝ գովազդելու համար իրենց կողմից Արցախի հայաթափումը՝ որպես բնականոն գործընթաց, որն անհրաժեշտ է իրականացնել եւ այլն, եւ այլն: Հիմա այն, որ Բաքուն ինչ-որ գումարներ այդտեղ կծախսի եւ նրա հնարավոր դաշնակիցները եւս իրենց մասնակցությունը ունեցած կլինեն դրանում՝ կասկած չունեմ, բայց որեւէ կերպ հնարավոր չէ վերանայել այն հանգամանքը, որ սեպագրի ծագման ժամանակներից այդ տարածքներում բնակվել են հայերը: Հիմա կարելի է կազմակերպել 200 հոգանոց, կարելի է կազմակերպել 100 հոգանոց հանրային միջոցառումներ: Կգան, օրինակ, մարդիկ, ովքեր տեղյակ չեն եղել ընդհանրապես խնդրո առարկային: Այո, հսկայական բանակ կա մարդկանց, որոնք նստած են ադրբեջանական ֆինանսավորման վրա: Այդ մարդիկ շատ հնազանդ կերպով վեր կկենան, կգան, մի քանի բառ էլ հենց այնտեղ կասեն՝ հօգուտ Ալիեւի եւ այդքանով կավարտվի, ինչպես մյուս բոլոր միջոցառումները: Հիմա հարցի մեկ այլ կողմը նաեւ այն է, թե դա արդյո՞ք կփրկի Ադրբեջանին հնարավոր փորձություններից: Ես շատ խորը կասկածներ ունեմ այդ առումով, որովհետեւ նա հայտնվել է այնպիսի մի իրավիճակում, որտեղ բավականին դժվար է պատկերացնել, թե ի՞նչ դրական ելք կարող է ունենալ Ադրբեջանը:


— Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել: Որքանո՞վ էր սա սպասելի, երբ ի տարբերություն Վեհափառի՝ ՀՀ իշխանությունը ստացել է պաշտոնական հրավեր:


— Կարծում եմ, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Հայերի կաթողիկոսը հայաթափված Արցախում լինելու պատճառ, կարծում եմ, չպետք է ունենա, եւ դա բոլորս էլ հասկանում ենք, որ այդպիսի տարբերակը պարզապես չի կարող ո՛չ դիտարկվել եւ ո՛չ էլ քննարկվել:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում