ԱՄՆ նոր նախագահի օրոք էլ ամեն ինչ մնում է կախված ուկրաինական պատերազմից

Վերլուծություն

Այն, որ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րի ել­քը մի­գու­ցե միայն փոքր շեղ­մամբ կա­րող է ո­րո­շիչ դառ­նալ Հա­րա­վա­յին Կով­կա­սի եւ, մաս­նա­վո­րա­պես, Հա­յաս­տա­նի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=296969&l=am) ուղ­ղութ­յամբ ա­մե­րիկ­յան քա­ղա­քա­կա­նութ­յան վրա, կա­րե­լի է նույ­նիսկ աք­սիո­մա հա­մա­րել: Ե­թե մեր տա­րա­ծաշր­ջա­նում պայ­քա­րը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի մեջ է, բնա­կան է, որ տա­րա­ծաշր­ջա­նի երկր­նե­րի քա­ղա­քա­կան վեկ­տորն էլ կըն­դու­նի այն ուղ­ղութ­յու­նը, թե ով է տվյալ պա­հին գե­րիշ­խող դիր­քում:

Ս­րա­նով հան­դերձ, այդ պայ­քա­րի ել­քը նաեւ Մոսկ­վան ա­մե­նե­ւին էլ չի կա­պում հար­ցի հետ, թե կոնկ­րետ ով կզբա­ղեց­նի ԱՄՆ նա­խա­գա­հի ա­թո­ռը, թե­րեւս հա­մոզ­ված լի­նե­լով, որ դրա­նից ընդ­հա­նուր քա­ղա­քա­կան ծրագ­րերն ի­րա­կա­նում միայն փոքր չա­փով են կախ­ված: Այդ միտ­քը նա­խօ­րեին հեր­թա­կան ան­գամ ա­ռաջ քա­շեց Դ­միտ­րի Մեդ­վե­դե­ւը՝ տե­լեգ­րամ­յան իր ա­լի­քում նման գնա­հա­տում է ներ­կա­յաց­նե­լով.

«Անդր­ծով­յան Պին­դոս­տա­նում նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի նա­խօ­րեին աշ­խար­հը սա­ռել է ան­հար­մար դիր­քե­րում։

­Մենք մեծ ակն­կա­լիք­ներ ու­նե­նա­լու պատ­ճառ չու­նենք։

1. Ռու­սաս­տա­նի հա­մար ընտ­րութ­յուն­նե­րը ո­չինչ չեն փո­խի, քա­նի որ թեկ­նա­ծու­նե­րի դիր­քո­րո­շում­նե­րը լիո­վին ար­տա­ցո­լում են երկ­կու­սակ­ցա­կան կոն­սեն­սու­սը մեր երկ­րի պար­տութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան վե­րա­բեր­յալ։

2. Կա­մա­լան հի­մար է, ան­փորձ, վե­րահսկ­վող եւ կ­վա­խե­նա իր շրջա­պա­տում բո­լո­րից։ Կիշ­խի ա­մե­նա­կար­եւոր նա­խա­րար­նե­րի եւ­ օգ­նա­կան­նե­րի մի սինկ­լիտ, գու­մա­րած ա­նուղ­ղա­կիո­րեն Օ­բա­մա­յի ըն­տա­նի­քը:

3. Հոգ­նած Թ­րամ­փը, ով ար­տա­սա­նում է «Ես գոր­ծարք կա­ռա­ջար­կեմ» եւ «Ես հիա­նա­լի հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նեմ...», նույն­պես ստիպ­ված կլի­նի հետ­եւել հա­մա­կար­գի բո­լոր կա­նոն­նե­րին: Նա չի կա­րող դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը. ո´չ մեկ օ­րում, ո´չ­ ե­րեք օ­րում, ո´չ­ ե­րեք ամ­սում: Եվ ե­թե նա իս­կա­պես փոր­ձի, ա­պա կա­րող է դառ­նալ նոր JFK-ն (­Քե­նե­դի):

4. Կար­եւոր է միայն մեկ բան՝ որ­քան գու­մար կվաս­տա­կի նոր POTUS-ը (նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գը) ու­րի­շի հե­ռա­վոր պա­տե­րազ­մի հաշ­վին: Ի­րենց ռազ­մարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի ու բան­դե­րա­կան սրի­կա­նե­րին սղո­ցե­լու հա­մար։

5. Հետ­եւա­բար, նո­յեմ­բե­րի 5-ը ա­մե­րիկ­յան բարձ­րա­գույն պաշ­տո­նի թեկ­նա­ծու­նե­րի հա­մար հա­ճե­լի դարձ­նե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը Կի­եւի նա­ցիս­տա­կան ​​ռե­ժի­մը ջախ­ջա­խե­լու շա­րու­նա­կութ­յունն է»:

­Բայց սրա­նով հան­դերձ, կան ո­րո­շա­կի գոր­ծոն­ներ, ո­րոնք ա­մե­րիկ­յան իշ­խող է­լի­տա­յին պարտ­ադ­րում են՝ գո­նե մի փոքր այլ կերպ նա­յել ի­րո­ղութ­յուն­նե­րին: Օ­րի­նակ­նե­րից մեկն էլ կա­րե­լի է հա­մա­րել Մոլ­դո­վա­յի նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը: Թե ինչ ան­նա­խա­դեպ կեղ­ծա­րա­րութ­յամբ «դե­մոկ­րա­տիան հաղ­թեց» այդ երկ­րում, չկրկնենք, շատ է խոս­վել: Թե­րեւս, միայն ՌԴ-ում բնակ­վող Մոլ­դո­վա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի 500 հա­զա­րա­նոց բա­նա­կի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նութ­յա­նն ընտ­րե­լու ի­րա­վուն­քից փաս­տա­ցի զրկե­լը (ըն­դա­մե­նը 10 հա­զար քվեա­տոմս էին ու­ղար­կել Մոսկ­վա) ինչ ա­սես ար­ժեր: Բայց այդ ա­մե­նով հան­դերձ, բուն Մոլ­դո­վա­յում հաղ­թեց Ս­տո­յա­նոգ­դոն, այ­սինքն՝ Սան­դուն «հաղ­թեց» միայն եվ­րո­պա­յաբ­նակ մոլ­դո­վա­ցի­նե­րի հաշ­վին, ընդ ո­րում, այդ ձայ­նե­րն ընդ­դի­մութ­յան կող­մից լիո­վին ան­վե­րահս­կե­լի էին: Ու հի­մա տա­րած­վել է նման պնդում. «Երկ­րի ներ­սում նա­խա­գահ կդառ­նա Ս­տո­յա­նոգ­դոն, իսկ սփյուռ­քի նա­խա­գահ՝ Սան­դուն»: «Հաղ­թա­նակ» երկ­րից հե­ռա­ցած­նե­րի հաշ­վին. աբ­սուրդ է հնչում, բայց դա է ի­րո­ղութ­յու­նը, եւ այս փաս­տը դեռ ի­րեն ցույց կտա. իսկ ին­չո՞ւ Հա­յաս­տա­նի ընտ­րութ­յուն­նե­րը եւս չեն կա­րող կախ­ված դառ­նալ դրսի ձայ­նե­րից, օ­րի­նակ՝ միայն Ռու­սաս­տա­նում մե­կու­կես մի­լիո­նի չափ ՀՀ քա­ղա­քա­ցի ընտ­րող կա­րող է լի­նել:

Եվ ե­թե հաշ­վի առ­նենք, որ ի­րա­կա­նում մոլ­դո­վա­ցի­ներն ընտ­րութ­յուն էին կա­տա­րում ոչ թե ան­ձե­րի, այլ՝ Ա­րեւ­մուտ­քի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ, նո­րից հաս­տատ­վեց այն թե­զը, որ այդ հետ­խորհր­դա­յին հան­րա­պե­տութ­յունն ար­դեն մին­չեւ կո­կոր­դը կուշտ է «ա­րեւմտ­յան ար­ժեք­նե­րից», եւ ժո­ղովր­դի մե­ծա­մաս­նութ­յու­նը ցան­կա­նում է վե­րա­դարձ անց­յա­լին: Ու ե­թե այդ պատ­կերն է Եվ­րո­պա­յին կպած Մոլ­դո­վա­յում, ի՞նչ ռեալ պատ­կեր կա­րող է լի­նել մյուս նախ­կին ԽՍՀՄ հան­րա­պե­տութ­յուն­նե­րում (մերձ­բալթ­յան երկր­նե­րի թե­ման այլ է): Վ­րաս­տա­նում՝ պարզ է, Հա­յաս­տա­նում՝ թե­րեւս նույն­պես:

Մ­յուս կող­մից, Մեդ­վե­դե­ւի խոս­քում մեկ էա­կան բա­ղադ­րիչ եւս կա՝ նրա թվար­կած 5-րդ կե­տը: Այն է՝ ա­մեն ինչ մնում է կախ­ված ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քից: Կամ այս­պես. ի­րա­կա­նում դրութ­յան տե­րը նա է, ով ռեալ ռազ­մա­կան հաղ­թա­նակ­ներ է տա­նում, այլ ոչ թե քա­րոզ­չա­կան, ո­րոնք ար­դեն եր­բեմ­նի է­ֆեկ­տը (նույն Մոլ­դո­վա­յի եւ Վ­րաս­տա­նի օ­րի­նա­կով) չեն թող­նում: Իսկ այն, որ ռազ­մա­ճա­կա­տա­յին հա­ջո­ղութ­յուն­ներն այս պա­հին ռուս­նե­րի կող­մից են, եւ ա­րեւմտ­յան ա­վե­լի ու ա­վե­լի շատ աղբ­յուր­ներ են խո­սում ուկ­րաի­նա­կան բա­նա­կի կա­տաստ­րո­ֆիկ վի­ճա­կի մա­սին, դա եւս ԱՄՆ նոր նա­խա­գա­հը չի կա­րող հաշ­վի չառ­նել՝ ան­կախ նրա ով լի­նե­լուց: Ընդ ո­րում, ու­նե­նա­լով միան­գա­մայն սահ­մա­նա­փակ քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն՝ գնալ մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի կամ Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի: Հաշ­վի ա­ռե­լով նաեւ, թե գա­լիք հուն­վա­րին, երբ նոր նա­խա­գա­հը կստանձ­նի պաշ­տո­նը, որ­տե՞ղ կլի­նեն ռուս­նե­րը, եւ դա որ­քա­նո՞վ կփո­խի Մոսկ­վա­յի հա­մար ըն­դու­նե­լի բա­նակ­ցա­յին ֆո­նը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում