Մահացել է լեզվաբանը, ում եզրակացությունը Արմեն Գրիգորյանին կյանք արժեցավ

Հասարակություն

Կյանքի 72-րդ տարում մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Լալիկ Խաչատրյանը։

Թե ով է նա, հիշեցնենք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումներից մեկը. «Երեկ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով երեւի ամենաառանցքային նիստն էր։ Օգտվելով ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հնարավորությունից՝ մենք միջնորդել էինք դատարան հրավիրել փաստացի Արմենի մահավճիռը ստորագրած անձին՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանին։ Դատարանում շատ հետաքրքիր բաներ պարզվեցին։ Նախ, փորձագետին հարցրեցինք հետեւյալը՝ հնարավո՞ր է փորձագետի եզրակացության «հետեւություններ» հատվածում գրել ինչ-որ միտք, որի մասին ոչինչ գրված չէ եզրակացության հետազոտական հատվածում։ Բնականաբար պատասխանեց՝ ոչ։ Հետո հարցրեցինք՝ բա ինչպե՞ս կբացատրեք, որ ձեր ստորագրած եզրակացության «հետեւություններ» հատվածում գրել եք, որ Արմենը «ազգային թշնամանք է հարուցել», բայց եզրակացության հետազոտական հատվածում այդ մասին ոչինչ չեք գրել։ Անգամ «թշնամանք» բառը ընդհանրապես չեք էլ գործածել։ Պատասխանեց՝ դե կրկնաբանությունից խուսափելու համար։ Հետո ավելի «հետաքրքիր» շրջադարձ եղավ։ Փորձագետը մտածեց-մտածեց ու նշեց, որ չպետք է գրեր «ազգային թշնամանք». ճիշտը «ներազգային թշնամանք» գրելն էր»:

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նաեւ ընդգծել էր. «Մենք մի տարի է մեզ ճղում էինք, ասում էինք՝ շիրակցին, արարատցին, արցախցին, սյունեցին «ազգ» չեն՝ ո՞նց եք ասում «ազգային թշնամանք»։ Ասում էին՝ մենք ի՞նչ։ Հենա՝ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսորն է ասել։ Իսկ հիմա դոկտոր-պրոֆեսորը ասում է՝ «չէ. «ներազգային» պիտի լիներ»։ Իսկ «ներազգային»-ը հանցակազմ չէր պարունակում։ Հիշեցնեմ, որ եզրակացության մեջ չգիտես որտեղից հայտնված այդ «ազգային թշնամանք» բառերը Արմենին կյանք արժեցան։ Անցնենք առաջ։ Հարցրեցինք՝ դոկտոր-պրոֆեսոր, Դուք ամբողջ ելույթն ե՞ք լսել, թե՞ միայն ինչ-որ հատված։ Պարզվեց՝ միայն ինչ-որ հատված։ Հարցրեցինք՝ բա ձեր իսկ մեջբերած մասնագիտական գրքերում ասվում է, որ պիտի ամբողջը ուսումնասիրեք, որ ճիշտ ընկալեք խոսքը։ Ասում է՝ «այո՛, դա լեզվական փորձաքննության հիմնարար սկզբունք է։ Բայց ես լսել եմ այն, ինչ ինձ տվել են»։ Պարզ է, չէ՞, որ կոնտեքստից կտրել-տվել են այն, ինչն իրենց պետք էր։ Եվ վերջում ամենաթերևս ամենակարեւորը՝ ասում ենք՝ պրոֆեսոր, քանի՞ օրում եք կատարել փորձաքննությունը։ Ասում է՝ մոտ տասը. ավելի կարճ ժամանակում անհնար էր։ Ասում ենք՝ հնարավոր է՞ երեք օրում արած լինեիք։ Ասում է՝ բացառված է։ Հետո բացում ենք թղթերը ու ի՞նչ ենք տեսնում. ուրբաթ օրը պրոֆեսորին ներգրավել են փորձագետ, իսկ երեք օրից՝ երկուշաբթի օրը, թուղթն արդեն ստորագրած էր։ Նույն օրը՝ մայիսի 16-ին, Արմենին խայտառակ ձեւով ձերբակալում են, ստորացնելով բերել են բաժին, դա տեսագրել-գցել են համացանց։ Ուղիղ երկու ամսից էլ տեղի ունեցավ ողբերգությունը… Որովհետեւ չգիտես՝ որտեղից, չգիտես՝ ում դրդմամբ լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի եզրակացության մեջ «հայտնվեցին» «ազգային թշնամանք» բառերը»: 

https://iravunk.com/sim/?p=296831&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ