Արթիկի բաժնի պետի շնորհիվ հանցագործությունը տաք հետքերով բացահայտվեց.Բացառիկ մանրամասներ Մեղրաշենում կատարված սպանության հետքերով

Քրեական

Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքում, սպանվել է 28-ամյա երիտասարդ, ով օրերս էր վերադարձել արտագնա աշխատանքից։ Կատարվածի վերաբերյալ «Իրավունքին» բացառիկ մանրամասներ են ներկայացրել Մեղրաշենի բնակիչները, ովքեր նախեւառաջ իրենց զարմանք էին հայտնում մամուլում տեղ գտած լուրերի վերաբերյալ.«Մեր գյուղ բացի ոստիկաններից ու քննիչներից որեւէ մեկը չի եկել ոչ դեպքի օրը, ոչ էլ հետո։ Զարմացած ու վրդովված ենք, որ իրականությանը չհամապատասխանող լուրեր են գրում կատարվածի վերաբերյալ ու դա վերագրում մեղրաշենցիներին։ Արթիկի ոստկիանապետի անունն են գրում, իբր ին՞չ, որ շատ դիտում հավաքեն բալա ջան, չի կարելի մեր գյուղի վիշտը էդպես կինոյի վերածել։ Մենք գոհ ենք մեր Ոստիկանապետից, ով հանցագործությունը տաք հետքերով բացահայտեց ու չթողեց,  որ ճիվաղ հանցագործը փախուստի դիմի»,-անդրադառնալով նախօրեին կատարվածին միաբերան նշեցին գյուղացիները։

Գյուղացիների խոսքերով որեւէ վեճ չի նախորդել դեպքին, իսկ, թե ինչպես է եղել դեպքը գյուղացիները պատմեցին.

-Գյուղի տղաները հավաքված են եղել զրուցարանում (բիսետկայում), նրանց միացել է սպանվածը՝ 30-ամյա Գևորգ Գ․-ն։  Նրա բարևելու ձևը դուր չի եկել նստածներից մեկին՝  նույն գյուղի 29-ամյա բնակիչ Արգիշտի Ա․-ին, որը սկսել է հայհոյել, թե «Էդ լավ չբարևեցիր, հա՞»։ Գևորգ Գ․-ն սաստել է նրան, թե «բերանդ քեզ հավաքիր», դիմացը խանութ է, քույրս էլ այնտեղ է աշխատում, ինչ ես հայհոյանք տալիս, սակայն տեսնելով, որ Արգիշտի Ա․-ն շարունակում է վիճաբանել, մի հարված է հասցրել  նրան։

Հավաքվածներն էլ նեղացել են Արգիշտի Ա․-ի վրա, թե ինչ ես կռիվ սարքում, որից հետո նա լուռումունջ հեռացել է, նրա տունը մոտ է եղել զրուցարանին ու տանից մի մեծ դանակ վերցնելով՝ դրել է ծոցը, վերադարձել ու թիկունքից հարվածել զրուցարանում նստած Գևորգ Գ․-ին՝ վնասելով սիրտը։

Սպանվածը հոյակապ երիտասրդ էր, հարգված մեծի , թե փոքրի կողմից։ Իսկ հանցագործը «կոնչնի» մարդ էր, հոգեբուժարանում հաշվառված։ Մենք շնորհակալ ենք մեր Ոստիկանապետին, ով տաք հետքերով բացահայտեց դաժանությունը։ Էլի ենք կրկնում բացի Արթիկի բաժնի պետ Ադամյանից, բաժնի տղերքից, Արթիկի ՔԿ պետ Մանանդյանից, քննիչ Լոռեցյանից որեւէ մեկը չի եղել դեպքի վայրում։ Մեկ էլ մի հատ պարեկայային կարգախումբ է եղել, ուրիշ ոչ մեկ, առավելեւս լրագրող։

Վերը նշվածը փաստեց նաեւ Մեղրաշենի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանը։

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում