Մանարյանի արձանի անվան տակ՝ տեղադրվեց նաեւ Ռուբեն Բաբայանի արձանը

Մշակութային

Տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը՝ Տիկնիկային թատրոնի դիմաց, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մանարյան ընտանիքի անդամները, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ:

Շատերը կզարմանան, ոմանք էլ նույնիսկ կհուզվեն, թե ինչքան մշակութասեր է դարձել օրվա իշխանությունը, որ իր հարգանքի տուրքն այսպիսի բարձր մակարդակով է մատուցում լուսահոգի արվեստագետին: Սակայն, շտապենք հիշեցնել, որ Երվանդ Մանարյանը ողջ կյանքում հարել ու սատարել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հորը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Դրանով պայմանավորված էլ՝ Նիկոլ Փաշինյանը հենց եկավ իշխանության՝ Մանարյանին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, հետմահու էլ արդեն կանգնեցվել է արձանը: Ու հարցն այստեղ բոլորովին այն չէ, թե արժանի՞ էր մայրաքաղաքի սրտում արձան ունենալ սիրված դերասանը կամ՝ ոչ, այլ այն, որ եթե լեւոնական չլիներ Մանարյանը ու Նիկոլի իշխանության գալն էլ չողջուներ, գուցեեւ այսպիսի ուշադրության չարժանանար: Բայց ուշագրավը սա չէ, այլ կանգեցված արձանն իր ամբողջականության մեջ:

Պարզվում է՝ Երվանդ Մանարյանի արձանը տեղադրելու անվան տակ՝ կենդանության օրոք կանգնեցվեց նաեւ Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի արձանը: Ու սա ամենեւին էլ հումոր չէ, այս մասին փաստում է ե՛ւ քանդակագործը, ե՛ւ ինքը՝ Բաբայանը: Քանդակի հեղինակ Արմենակ Վարդանյանն արձանի բացման արարողության ժամանակ նշել է, որ մոտոցիկլետի վրա՝ Մանարյանն է քանդակված, իսկ կողքին ասես տիկնիկ է մեղվի մարմնով՝ Ռուբեն Բաբայանի դեմքով։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասվածը փաստել է նաեւ Ռուբեն Բաբայանը. «Դա քանդակագործի հեղինակային ցանկությունն է եղել։ Ես բարդույթներ չունեմ»:

Ի՞նչ է ստացվում, փաստորեն, ՀՀ կառավարության որոշմամբ՝ 65 մլն դրամ էր հատկացվել Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների իրականացման համար, բայց ստացվեց, որ ՀՀ քաղաքացու գրպանի հաշվին այդ գումարի մեջ մտնում էր Ռուբեն Բաբայանի արձանի տեղադրումը եւս: Լավ, այդ ի՞նչ լավություն է արել Ռուբեն Բաբայանը նիկոլական իշխանությանը, որ մեկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով են պարգեւատրում, մեկ արձանն են տեղադրում ու էլի քիչ է:

Հիշեցնենք, Ռուբեն Բաբայանի «արժանիքներից» մի քանիսը. բարդույթներ չունենալն այլասերվածության հետ խառնած` Բաբայանը 2019 թվականին Տիկնիկային թատրոնի տանիքի ներքո որոշել էր թույլ տալ, որ գեյ-շոու ցուցադրվի, «Պարադա» համասեռամոլների մասին պատմող ֆիլմը ներկայացվի: Այնուհետեւ մեծ աղմուկ բարձրացավ, որ նույն թատրոնում որոշել էին հարթակ տրամադրել սատանիստական թեմատիկայով եւ հակակրոնական ատրիբուտներով հայտնի Vader խմբին՝ համերգի համար:

Նույն Ռուբեն Բաբայանն էր, որ մեծ ոգեւորությամբ սատարում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնում տեղ գտած համասեռամոլների մասին պատմող երկու ֆիլմերին: Էլ չասենք, թե նա ժամանակին ինչպիսի մտքեր է արտահայտել թուրքին ու ադրբեջանցուն ներելու մասին: Եվ, ի վերջո, նա էր տարիներ շարունակ Սորոսի պետականաքանդ գործունեությունն արդարացնող ու գովերգող առաջամարտիկը եւ Սորոսի Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տնօրենների խորհրդի անդամը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ: Եվ ահա նա է առաջին սորոսականն, ում արձանը տեղադրվեց Հայաստանում:

Հազար ողորմի, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանին, նա տարիներ շարունակ բարձրաձայնում էր ՀՀ օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի արձանը Երեւանում տեղադրելու անհրաժեշտության մասին: Գոհար Գասպարյանի արձանն այդպես էլ չտեղադրվեց, իսկ Ռուբեն Բաբայանը կենդանության օրոք արդեն արձան ունի տիկնիկային թատրոնի դիմաց, որի տնօրենն էլ, ի դեպ, 2022 թվականից ո՛չ ավել, ո՛չ պակաս իր որդին է՝ Արտաշես Բաբայանը: Այսքանից հետո՝ Ռուբեն Բաբայանն ինչպե՞ս կարող է կրծքով չսիրել ու չպաշտպանել իր սրտի իշխանությանը, թեկուզ Արցախից հետո՝ Սյունիքն ու Գեղարքունիքն էլ հանձնեն, թեկուզ «Գոյ»-ից հետո՝ էլի թատրոններ փակվեն, թեկուզ թուրքի ու ադրբեջանցու հետ խորն ու համապարփակ քիրվայություն սկսեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=296737&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը