COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա. Գեղամյան

Հասարակություն

COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Նոյեմբերի կեսերին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ կլիմայական մեծ խորհրդաժողովը, որը հայտնի է COP29 անունով։

Այդ միջոցառումը Ադրբեջանի համար կարևոր է մի քանի առումներով՝ երկրի միջազգային հեղինակության բարձրացումից մինչև Արցախում իրականացված ցեղասպանության միջազգային անուղղակի լեգիտիմացում։

Այդ միջոցառումը կարող էր տեղի չունենալ Ադրբեջանում, եթե անցյալ տարի՝ 2023 թ. դեկտեմբերին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը վետո դներ ՄԱԿ համապատասխան որոշման վրա։

Կամ կարելի էր այլ բան անել. հաշվի առնելով Բաքվի արդեն կատարած մեծածավալ նախապատրաստությունը՝ հնարավոր էր մտնել դիվանագիտական բանակցությունների մեջ ու վետո չդնելու դիմաց պահանջել, օրինակ, բոլոր հայ ռազմագերիների վերադարձ կամ ՀՀ միջազգային սահմանների մի մասից Ադրբեջանի զորքերի դուրս բերում։

Սակայն, ինչպես գիտեք, ոչ մի նմանատիպ պահանջ չի դրվել։ Ընդհակառակը՝ հայտարարվել է, որ Հայաստանը որպես բարի կամքի դրսևորում կողմ է Բաքվում COP29-ի անցկացմանը։

Սա հերթական ու վառ օրինակն է այն բանի, որ ի դեմս Հայաստանի դե-ֆակտո կառավարողների գործ ունենք Ադրբեջանի ու Թուրքիայի կամակատար իշխանության և ոչ Հայաստանի շահերը պաշտպանող ուժի։ Ու ակնկալել, որ թուրք-ադրբեջանական երկյակը թույլ կտա, որ Հայաստանում որևէ լուրջ ու ազգային ծրագիր իրականացվի, դա մեղմ ասած միամտություն է»,-գրել է նա:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին