Արցախից ես՝ քոչվոր ես. վեճ դպրոցում

Ներքաղաքական

Երեւանի ավագանու անկախ անդամ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ահազանգի հետքերով այցելել է Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոց: Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը մանրամասներ է ճշտել նրանից: Պարզվում է՝ 4-րդ դասարանցիների մեջ վիճաբանություն է ծագել եւ փորձել են նեղացնել արցախցի երեխայի՝ նրան անվանելով «քոչվոր», «անհայրենիք»:

— Պարոն Մովսիսյան, տեղեկացանք, որ անմիջապես արձագանքել եք տեղի ունեցածին եւ այցելել դպրոց: Ի՞նչ է իրականում կատարվել:

— Ահազանգը հետեւյալն էր՝ երկու 4-րդ դասարանի աշակերտ վիճել են, եւ մեկը մյուսին անվանել է «քոչվոր», քանի որ վերջինս եկել է Արցախից: Անմիջապես այցելեցի դպրոց ու հանդիպեցի դպրոցի տնօրենի, ուսումնական գծով ղեկավարի, հոգեբանի եւ դասվարի հետ: Անշուշտ, եղավ բուռն խոսակցություն: Գնացի անմիջապես խնդրի առարկա հանդիսացող դասասենյակ, որտեղ երգի դասաժամ էր: Խոսեցի երեխաների հետ, բացատրեցի հայրենիքի նշանակությունը՝ շեշտը դնելով Արցախի վրա եւ օրինակ բերեցի մեր հերոս տղաներին, ովքեր նահատակվել են հանուն մեր Արցախ հողի: Հուսամ՝ այցս եւ խոսքս երեխաների վրա ազդեցություն կթողնի: Թեեւ նման հարցերում պետք է համատեղ աշխատեն՝ ծնողը, ուսուցիչը, հոգեբանը: Պետք է հատուկ դասընթացներ անցկացվեն հայրենաճանաչության վերաբերյալ, քանի որ եղավ նույնիսկ երեխա, ով ասաց, թե՝ ինքը արմատներով լոռեցի է, սակայն հայ է: Այստեղ մենք իսկապես խնդիր ունենք երեխաններին, հատկապես չափահասության շրջանում գտնվող պատանիներին բացատրելու, որ բոլորս ենք հայ՝ անկախ տարածաշրջանից:

— Իսկ ինչպիսի՞ն էին տնօրենի եւ ուսուցչակազմի մոտեցումները:

— Բնականաբար, զարմացած, քանի որ նրանց նման խնդիր ծանոթ չէր: Տնօրենի խոսքերով՝ նրանք մշտապես արցախցու կողքին են եղել ու կմնան եւ այս պահին դպրոցում ուսանում է 35 արցախցի աշակերտ:

— Ընդհանուր առմամբ՝  ինչպիսի՞ վիճակում էր դպրոցը:

— Դպրոցն արդեն իսկ ջեռուցվում էր, կահավորված էր անհրաժեշտ գույքով, վերանորոգված էր, ուներ ապաստարան: Սպորտդահլիճը գտնվում էր փոքր-ինչ անբարենպաստ վիճակում, բացակայում էր անհրաժեշտ գույքը՝ փափուկ հատակ, այծիկ եւ այլն: Փատուհանը կոտրված էր եւ ամրացված ստվարաթղթով: Պատերը խոնավ էին:

— Զինվորի անկյունը պահպանվա՞ծ է:

— Այո, միջանցքում կար նախատեսված անկյուն հենց դպրոցի սաների նկարներով, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ Ռոբերտ Աբաջյանի նկարներն առանձնացված էր հատուկ դասասենյակում, որտեղ նրա մասին պատմող տվյալններ կային նաեւ: Ընդհանուր առմամբ, դպրոցը լավ վիճակում էր, միայն խնդիրը սպորտդահլիճի հետ էր, որը կլինեմ հետեւողական, որպեսզի պատշաճ կահավորվի: Խնդիրն այլ հարթության մեջ է՝ պետք է մեր աշակերտների հետ անցկացնել լուրջ աշխատանք, որպեսզի այլեւս նմանատիպ խնդիրների առաջ չկանգնենք: Նկատեք, որ խոսքը դեռ 4-րդ դասարանցիների մասին է, իսկ եթե նմանատիպ խոսակցություն լինի ավելի բարձր դասարանցիների՞ մոտ: Պարզ է չէ՞, ինչերի առաջ կկանգնենք: Հետեւաբար, կրկնում եմ՝ աշխատանք պետք է կատարեն ե՛ւ ծնողները, ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ հոգեբանները: Ինչպես նաեւ հատուկ դասընթացներ պետք է տարվի այս ուղղությամբ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում