«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Նիկոլ Փաշինյանի բոլոր անցումները մեզ վրա բավական թանկ են նստում. Ալեքսանդր Մանասյան

Ներքաղաքական

Օրերս Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահի նամակն է փոխանցել Ջո Բայդենի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը, որը դրա նախօրեին Բաքվում էր: Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը նրան էլ էր փոխանցել նախագահ Բայդենի նամակը, որով վերջինս հորդորել էր ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, իր պաշտոնավարումն ավարտող ԱՄՆ առաջնորդը վստահեցրել էր, որ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը «վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը»։

Ըստ նրա` խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ապահովություն եւ կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ նաեւ կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Բայդենը միաժամանակ շեշտել է, որ Խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն եւ փոխզիջում: ԱՄՆ նախագահը նաեւ նշել է այն մասին, որ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Արդյո՞ք իրական խաղաղության մասին է խոսքը, «Իրավունք»-ը պարզել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆԻ տեսակետը:

— Պարոն Մանասյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանը մեծ խոստումներ է ստանում Միացյալ Նահանգներից, իսկ մյուս կողմից ի հեճուկս ԱՄՆ-ի՝ գնում է Կազան եւ մասնակցում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:


— Գիտեք, մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այնքան բարդ է, որ շատ դժվար է հաշվարկել, թե դրա հետեւանքներն ու շարժառիթները որոնք են: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է նաեւ Ադրբեջանի առաջնորդի՝ Ալիեւի հետ հանդիպելու համար: Այսպես ասած, պայմանագրի փաստաթղթի կապակցությամբ, միջազգային հնչեղություն տալու հայկական Հանրապետության դիրքորոշմանը: Ավելին ասեմ, մոտակա ժամանակներում «ԲՐԻԿՍ»-ի դիրքերի ուժեղացումը, (որը շատ հնարավոր է) նոր խնդիրներ կարող է մեր առջեւ դնել եւ, ըստ հին քայլերի սխալական լինելու գիտակցման, կարելի է գալ այդպիսի եզրակացությունների, քանի որ այժմ գնում է աշխարհի մեծ վերաբաժանում, եւ այդտեղ բոլորովին լավ չէր լինի, եթե Հայաստանը (ես արդեն ոչ թե Նիկոլի դիրքից եմ խոսում, այլ անձնական կարծիք եմ հայտնում) հայտնվի այդպիսի կռվախնձորի կարգավիճակում: Այստեղ մեզ պետք են բոլորովին նոր մոտեցումներ եւ գաղափարներ, այլ ոչ թե առավոտյան խոսել Ռուսաստանի օգտին, երեկոյան՝ Եվրոպայի, գիշերը՝ Միացյալ Նահանգների օգտին: Այդպիսի կտրուկ անցումները՝ մեզ վրա բավական թանկ են նստում:
Մեզ հիմնարար գաղափարներ են պետք, որոնց շնորհիվ կարող ենք կայունություն ապահովել: Կազանյան այցն իմ կարծիքով՝ կարող էր նաեւ ակցիա լինել այն պայմանով, որ Հայաստանը ներկայացվի «ԲՐԻԿՍ»-ի գոնե համակիրը, որպեսզի ցուցադրվի Հայաստանի խաղաղասիրական դիրքորոշումը: Այլ բան, եթե ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Հատկապես այն դեպքում, որ դրանք չեն հրապարակվել եւ չեն հռչակվել, ապա պետք է այստեղ ասել, որ առաջիկա զարգացումները ցույց կտան, թե այնտեղ ինքը կոնկրետ ի՞նչ է ասել, որովհետև կարող է կոնկրետ մի բան ասել, բայց մեկ այլ բան այնտեղ անել: Հետագայում էլ կարելի է ասել, որ կանխատեսելի չէ մեր իշխանության քաղաքական վարքը: Քաղաքականության մեջ եթե ուզում ես ընկերություն անել, ապա ընկերոջ համար պետք է կանխատեսելի լինես: Հիմա, թե ովքե՞ր են մեր ընկերները եւ թշնամիները՝ դեռեւս կարգին չգիտենք: Դրա համար քաղաքականությունն էլ դժվար հասկանալի է առայժմ:


— Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը Կազան այցով կտրե՞ց Միացյալ Նահանգների խոստացած հնարավորությունների թելը:


— Չեմ կարծում: Իմ կարծիքով՝ դա մեկ օրվա կտրվող կապ չէ: Ես մեկ անգամ եւս կնշեմ, որ այդ տեսակ ջղաձիգ քայլերը մեզ վրա բավականին թանկ են նստում: Ընդհանրապես, ամեն բան եթե պետք է անել, ապա հարկավոր է անել որոշակի զարգացումների արդյունքում այնպիսի կերպով, որպեսզի դա լինի համոզիչ՝ ինչպես աշխարհի համար, այնպես էլ ե՛ւ գերտերությունների, ե՛ւ շրջապատի մեր բարեկամների համար: Այ հիմա նաեւ Ռուսաստանն ու Իրանն արդեն ռազմավարական դաշնակիցներ են, եւ մենք այս պարագայում ուզենք, թե չուզենք պետք է դա եւս հաշվի առնենք, ու հատկապես այն, որ Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները տրամադրված են, ինչպես արդեն նկատել եք, խիստ բացասական կեցվածք դրսեւորելով: Ավելին՝ ոչ միայն վատ են տրամադրված կամ նույնիսկ կարելի է ասել՝ բացասական, այլ նաեւ ուժային քայլերի հնարավորություն է նախատեսվում նրանց կողմից, քանի որ աշխարհի վերաբաժանման (նայած թե այնտեղ նաեւ ի՞նչ գործընթաց է՝ քաղաքական կամ տնտեսական) ժամանակ այդտեղ ամեն մետրն անգամ կարեւոր է, թե ում կողմն է: Բայց մենք լավ կլիներ, որ մեր կողմը լինեինք եւ կարողանայինք այնպիսի մի կարգավիճակ ապահովել մեզ համար, որը ընդունելի կլինի այդ երկու կողմերի համար էլ, եւ որն այն վտանգները չի պարունակի իր մեջ, որպեսզի մինչեւ հիմա արած մեր քայլերը չլինեն ի վնաս մեզ:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան