Հնարավո՞ր է Բաքվում «խաղաղության պայմանագրի» նախաստորագրում

Վերլուծություն

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է ԲԱՔՎՈՒՄ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Ա­հա, Նի­կո­լի ներ­կա «տա­րօ­րի­նակ» գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին (Տե´ս https://iravunk.com/?p=296626&l=am), այս պա­հին տա­րած­վել են խո­սակ­ցութ­յուն­նե­ր, որ մոտ օ­րերս Բաք­վում կա­յա­նա­լիք COP29–ի շրջա­նակ­նե­րում կա­րող է նաեւ տե­ղի ու­նե­նալ Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յա­նի հան­դի­պում, ա­վե­լին՝ նա­խաս­տո­րագր­վել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Այդ մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցութ­յունն Ա­րոն ո´չ հաս­տա­տում եւ ո´չ­ էլ հեր­քում է, թե. «COP29-ին մեր մաս­նակ­ցութ­յու­նը դեռ հաս­տատ­ված չէ, հրա­վե­րը ստա­ցել ենք, սա­կայն որ­եւէ պաշ­տո­նա­կան ար­ձա­գանք, վե­րա­բեր­մունք այս հար­ցի շուրջ չենք դրսեւո­րել, ի­հար­կե, նաեւ չենք բա­ցա­ռում, բայց նաեւ պետք է հաս­կա­նանք , թե ին­չի մա­սին է խոս­քը»:

Ե­րե­ւի թե Նի­կոլն էլ է հաս­կա­նում, թե Բաք­վում ինչ-որ բան ստո­րագ­րելն ինչ պայթ­յուն կա­ռա­ջաց­նի Հա­յաս­տա­նում, եւ քիչ հա­վա­նա­կան է, որ նման քայ­լի գնա: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ Կա­զա­նում Նի­կո­լի եւ Ա­լիե­ւի հան­դիպ­ման հիմ­նա­կան տե­սա­նե­լի ո­րո­շում­նե­րից էր ԱԳ նա­խա­րար­նե­րի ա­րագ հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լը, այ­սինքն, ե­թե ոչ Բաք­վում, ա­պա մեկ այլ տեղ Բայ­րա­մո­վի եւ Ա­րո­յի հան­դի­պու­մը պետք է որ սա­րե­րի հե­տե­ւում չլի­նի: Ա­ռա­վել եւս, որ Միր­զո­յա­նը ե­րեկ նման միտք հնչեց­րեց. «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րում կա եւս 1-2 ձեւա­կեր­պում, ո­րոնց շուրջ աշ­խա­տանք­նե­րը կշա­րու­նակ­վեն… Ինձ վեր­ջերս ԱԺ-ում մե­ղադ­րե­ցին հա­ճախ զգու­շա­վոր լա­վա­տե­սութ­յուն հայտ­նե­լու մեջ, բայց չեմ կա­րող չօգ­տա­գոր­ծել այս բա­ռե­րը։ Պետք է զգու­շա­վոր լա­վա­տե­սութ­յուն հայտ­նեմ այն մա­սին, որ մոտ ա­պա­գա­յում մեզ կհա­ջող­վի հա­մա­ձայ­նութ­յան գալ այդ մեկ-եր­կու ձեւա­կեր­պում­նե­րի շուրջ, ո­րից հե­տո ար­դեն պայ­մա­նա­գի­րը պատ­րաստ կլի­նի ստո­րագր­ման»,- ա­սաց ԱԳ նա­խա­րա­րը։

Ե­թե շու­տով, նշա­նա­կում է, որ այդ «1-2 ձեւա­կերպ­ման» մեջ Սահ­մա­նադ­րութ­յան փո­փո­խութ­յան թե­ման չկա. դա հաս­տատ շուտ ա­նե­լու բան չէ: Այ­սինքն, ինչ­պես քա­նիցս ենք պնդել, ռու­սա­կան հար­թա­կում բա­նակ­ցե­լու դեպ­քում Ա­լիե­ւը կա­րող է ճնշու­մա­յին այդ գոր­ծի­քից հրա­ժար­վել, ե­թե, ի­հար­կե, մյուս հիմ­նա­կան հար­ցե­րի շուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան գան: Ու հի­մա, երբ Ա­րոն խո­սում է ըն­դա­մե­նը «1-2 ձեւա­կերպ­ման» մա­սին, դա հու­շում է, որ հենց այդ­պես էլ ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը զար­գա­ցել են:

Ու­րեմն, ո­րո՞նք են այդ «1-2 ձեւա­կեր­պու­մը»: Այն, որ հիմ­նա­կան ան­հա­մա­ձայ­նութ­յան թե­ման ե­ղել եւ մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հար­ցը, բազ­միցս ենք նշել: Ա­վե­լին, հա­յաս­տան­յան պատ­կան իշ­խա­նա­վոր­ներ եւս պար­բե­րա­բար այդ մա­սին միան­գա­մայն տե­սա­նե­լի ակ­նարկ­ներ քա­նիցս հնչեց­րել են: Ըստ այդմ, ե­թե այս պա­հին խոսքն ար­դեն ոչ թե պայ­մա­նագ­րի եր­կու-ե­րեք կետ հա­մա­ձայ­նեց­նե­լու, այլ միայն «1-2 ձեւա­կերպ­ման» մա­սին է, կա­րող ենք նաեւ մտա­ծել, որ հիմ­նա­կան կե­տե­րը, այդ թվում՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բազ­մա­չար­չար հար­ցը ար­դեն հստա­կեց­ված է Կա­զա­նում, եւ մնում է ըն­դա­մե­նը դրան փո­խըն­դու­նե­լի ձե­ւա­կեր­պում տալ, նա­խաս­տո­րագ­րել (ե­թե դրա կա­րի­քը կա) եւ ներ­կա­յաց­նել վերջ­նա­կան ստո­րագր­ման: Իսկ դա հնա­րա­վոր է ինչ­պես Բաք­վում, այն­պես էլ՝ այդ մի­ջո­ցա­ռու­մից հե­տո: Չ­նա­յած, կրկնենք, Բաք­վի տար­բե­րա­կը աղ­մուկ է ա­ռա­ջաց­նե­լու, եւ ե­թե Ա­լիե­ւի հա­մար ա­մեն ինչ դրա­կան ըն­թաց­քի մեջ է, նրան այս պա­հին աղ­մուկն էլ պետք չէ:

Այ­սինքն, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, Ա­րոն Բա­քու կմեկ­նի, եւ այս փու­լում Ա­լիե­ւին դա էլ պետք է որ ե­ղած տար­բե­րակ­նե­րի մեջ բա­վա­րար լի­նի: Այն­քան, որ կա­րող է մի քա­նի ռազ­մա­գե­րու ա­զատ ար­ձա­կել՝ Ա­րո­յի այդ այ­ցը «մաք­րե­լու» հա­մար: Եվ չմո­ռա­նանք տա­րած­ված լու­րը, թե Ա­լիե­ւը Կա­զա­նում Նի­կո­լի հետ խո­սել է Ռու­բեն Վար­դան­յա­նի մա­սին: Այդ ռազ­մա­գե­րի­նե­րի թվում կա­րո՞ղ է լի­նել Վար­դան­յա­նը, ո­րին Ա­լիե­ւը մե­ղադ­րե­լու ա­ռանձ­նա­պես բան էլ չու­նի: Դա էլ է հա­մար­վում հնա­րա­վոր տար­բե­րակ, թեեւ սրա հա­վա­նա­կա­նութ­յունն էլ քիչ չէ: Ի­հար­կե, կա այն խո­սակ­ցութ­յու­նը, թե Պու­տինն է Վար­դան­յա­նի հար­ցով զբաղ­վում: Բայց այս դեպ­քում էլ, գաղտ­նիք չէ, թե Նի­կո­լի հա­մար Վար­դան­յանն ինչ մեծ վտանգ է ներ­կա­յաց­նում, եւ նրա ա­զատ ար­ձա­կե­լու դեպ­քում հարց է, թե կգնա՞ խոս­տա­ցա­ծը ստո­րագ­րե­լու: Դա Ա­լիե­ւին, ա­սենք նաեւ Մոսկ­վա­յին հաս­տատ պետք չէ, հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կո­լի այդ ստո­րագ­րութ­յու­նը կապ­ված է նաեւ Հ­յու­սիս-­Հա­րավ նա­խագ­ծի, այն է՝ շատ մեծ փո­ղե­րի հետ: Ա­ռա­վել եւս, որ վրա­ցա­կան ներ­կա ի­րա­դար­ձութ­յու­ննե­րը տե­սա­նե­լի են դարձ­նում նաեւ Աբ­խա­զա­կան եր­կա­թու­ղու գոր­ծար­կու­մը: Ա­վե­լի նման է, որ Վար­դան­յա­նի թե­ման օ­րա­կարգ բե­րե­լով, Ա­լիե­ւը ցույց տվեց, որ ե­թե մի քա­նի պա­հանջ­նե­րս (­Սահ­մա­նադ­րութ­յուն եւ այլն) նա­հան­ջում են, ա­պա, մեկ է, Նի­կո­լի վրա ազ­դե­լու լծակ կա՝ Վար­դան­յա­նի ա­զատ ար­ձա­կու­մը: Սա, թե­րեւս, այն ե­րաշ­խիք­նե­րից է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը նո­րից Նի­կո­լին մտքա­փոխ չեն ա­նի:

­Կարճ ա­սած, ինչ­պես ար­դեն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ շատ հա­վա­նա­կան է, որ դեկ­տեմ­բե­րին Պե­տեր­բուր­գում կա­յա­նա­լիք ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած ԱՊՀ երկր­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վում կա­րող է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» վերջ­նա­կա­նա­պես ստո­րագր­վել: Ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի ներ­կա ըն­թացքն այս վար­կածն ա­վե­լի ու ա­վե­լի հա­վա­նա­կան է դարձ­նում:

https://iravunk.com/sim/?p=296627&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը