Հետմահու կրկին մեռավ Հայաստանում ժողովրդավարությունը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ռուսաստանաբնակ քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Նա մասնավորապես պարզաբանել է, թե ինչու է հիմա ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին դեմ, երբ համարվում էր նրա աջակիցներից: «Քոչարյանին աջակցել եմ, երբ իմ ընտրած նախագահ Վլադիմիր Պուտինն էր բացեիբաց աջակցում Քոչարյանին, Քոչարյանն ամեն առիթով խոսում էր Ռուսաստանի հետ լավ հարաբերություններից, բայց ինչպես ժամանակը ցույց տվեց, դա լավ տակտիկա էր՝ ընտրություններից առաջ ստանալ ռուսամետների ձայները եւ ընտրություններից հետո գնալ տուն, իսկ ԱԺ անցած ուսապարկերին գործուղել ԱՄՆ դեսպանատուն հրահանգավորվելու»,- ասում է Ղազարյանը: Ըստ նրա` վերջին տարիներին Քոչարյանը քաղաքականությամբ է զբաղվում միայն դատարանների տարածքում: Ղազարյանն էլ իմաստ չի տեսնում աջակցել ո՛չ Քոչարյանին, առավել եւս՝ իր թիմին, որոնց համարում է ԱՄՆ դեսպանատան հաճախորդներ: «Ովքեր ռուսամետ են, հեռու մնացեք ե՛ւ Քոչարյանից, ե՛ւ իր թիմից, նրանք Արեւմուտքին են ծառայում»,- զգուշացնում է Ղազարյանը: Հետաքրքիր է՝ հայաստանյան ընդդիմադիրների շարքերում կգտնվի՞ նույնքան ազնվություն՝ այս դառը ճշմարտությունը բարձրաձայնելու համար:

Զարմանալի տեղեկություններ կան ՁՊՎ-ից՝  ձերբակալվածների պահելու վայրից: Պարզվում է՝ նույն կասկածով ու օպերատիվ տվյալներով՝ բերման են ենթարկվել շուրջ 9 ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի, որոնց թվում կա նաեւ պատերազմում զոհվածի հայր: Ի՞նչ է տեղի ունեցել, մանրամասնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը. «Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցեարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին։ Մի ողջ օր ձգձգում են մեքենայի խուզարկությունը, հետո այդ տեղեկության հերքման դեպքում կամ ազատ են արձակում, կամ քննիչները, օգտվելով 72 ժամ ձերբակալելու իրենց իրավունքից, անհարկի շարունակում են ընդդիմադիր գործիչներին զրկել ազատությունից»։ Ի՞նչ ասես, այսպես էլ հետմահու կրկին մեռավ Հայաստանում ժողովրդավարությունը:

Բայց սա ամենը չէ, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար ՎԻԿՏՈՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ էլ նույն թեմայի շրջանակում այլ ոչ միայն զարմանալի, այլեւ զարհուրելի մանրամասներ է հաղորդում: «Ձերբակալել են Կոնսերվատորիայի լավագույն ուսանողներից մի քանի հոգու, նաեւ դպրոցահասակ աղջիկներին անձնական զննություն են ենթարկել, այնուհետեւ նրանց տարել ոստիկանություն՝ զենք ունենալու կասկածանքով», - նշել է նա: Մնացականյանը եկել է եզրահանգման, որի հետ, իսկապես, դժվար է չհամաձայնել՝ եթե այսօրվա իշխանությունը նման հակադեմոկրատական քայլերի է գնում, ուրեմն՝ իրոք իրենց վիճակը լավ չէ...

Ապշեցնող մի ահազանգ էլ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆՆ Է հնչեցրել: Նա ասում է, թե՝ վերջին օրերին ադրբեջանական հակահայ քարոզչությանը փաստացի նպաստելու նպատակով՝ Փաշինյանի կողմից Գիտությունների ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներին քննադատելու համար, պետք է ենթադրենք, որ կառավարությունը ԿԳՄՍ-ի միջոցով որպես բարոյահոգեբանական աջակցություն խոշոր պետական դրամաշնորհ կհատկացնի ազգագրագետներին` տարած հոգեցնցումները մեղմացնելու համար: «Լրագրողներին առաջարկում եմ ուշիուշով հետեւել ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող «Հազարաշեն» ՀԿ-ի ու վերանշյալ ինստիտուտի դրամական շարժերին՝ ի հաշիվ հարկատուների գումարների տրվելիք հնարավոր դրամաշնորհների փաստն արձանագրելու համար», - ասում է Դեմոյանը:

https://iravunk.com/sim/?p=296608&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը