«Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» է

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի երեկվա հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ում լուրջ մրցակից ունի՝ ի դեմս Միրզոյանի, որը փորձեց գերազանցել «շեֆին»՝ «մուտիլովկաների» ու «կռուտիտների» միջոցով քողարկելով իրենց ստեղծած թշվառ իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը դարձել է Էրդողանի եւ Ալիեւի ներկայացուցիչը Հայաստանում եւ հերթով կատարում է նրանց կամքը, մինչեւ անգամ հայության համար գերզգայական հարցերում, ինչպիսին ցեղասպանության ճանաչումից հրաժարվելն է։ 

Ընդամենը 2 տարի առաջ՝ բանակի օրը Եռաբլուր այցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում Արարատ Միրզոյանը հոխորտում էր, թե ի՞նչ կապ ունի՝ ՔՊ նախընտրական ծրագրում «մի տողով» է գրված։ «Ինչպեսեւ նախկինում, մենք հետամուտ ենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եվ մենք ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը դիտարկում ենք ինչպես աշխարհում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համատեքստում, այնպես էլ մեր տարածաշրջանում մեր անվտանգության ամրապնդման համատեքստում»,- ասել էր Միրզոյանը 2022 թ. հունվարի 28-ին՝ Եռաբլուրում, իսկ բյուջետային քննարկման ժամանակ խայտառակ հայտարարություն արեց, թե` «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»։ Ավելին՝ Միրզոյանը 1.5 միլիոն հայի նկատմամբ ոճրին «անցք»-ի չափ կարեւորություն տվեց․ «Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ»։

Առաջին անգամ հրապարակավ նման խայտառակ, ապազգային խոստովանությունից հետո թվում էր, թե արտաքին գերատեսչության ղեկավարը պետք է ամոթից կարմրեր, փորձեր շտկել իր սխալը, սակայն, ճիշտ հակառակը` անցավ ընդդիմադիրների նկատմամբ հակագրոհի, ցեղասպանության եւ ՔՊ ծրագրի մասին իրեն հարց ուղղած Արմեն Ռուստամյանին նախատեց, թե ինչու ես հեգնում, քմծիծաղ տալիս, ծրագիրը գրելուց հետո «աշխարհը փոխվել է»։ Ռուստամյանը հետաքրքրվում էր՝ հիմա դուք ձեր ծրագիրն իրագործելո՞ւ եք, թե՞ ոչ։ «Պարզ է, որ գրված է, բայց աշխարհը, հատկապես այս 5 տարում, այնպիսի սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, այնպիսի երկրներ են իրար հետ պատերազմում, իրար հետ հաշտվում, ո՞նց կարող է այդպիսի պրոցեսներից առաջ գրված բառերը նույն ուժն ու կիրառությունն ունենան արդեն փոփոխված աշխարհում: Սա դինամիկ բան է, եւ չեմ կարծում, թե հեգնական ժպիտը տեղին է, պարոն Ռուստամյան»,- Փաշինյանի դասերը սերտած ուսանողի նման ասում էր Միրզոյանը։

Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր դեմքերից մեկն այդ անմեղ հարցից այնքան կորցրեց հավասարակշռությունը, որ անցավ քաղաքական, անգամ տղայական խոսույթի, թե ընդդիմությունն իրավունք չունի գնահատական տալ՝ կատարել են, թե չեն կատարել ծրագրային դրույթները, դրա գնահատականը տալու է ընտրողը, երբ ժամանակը գա, ապա անցավ ինքնագովեստի։ «Իմ աշխատանքի շնորհիվ է նաեւ, որ ազգային հարցերում Դուք կարող եք կարծիք հայտնել» եւ` «սենտիմենտներ ինձ թույլ տալ չեմ կարող, այնպես եմ անում, որ ապրեք 29 743 ք/կմ ինքնիշխան տարածքում»,- ասում էր մի քանի տարում հազարավոր կիլոմետրեր թշնամուն հանձնած իշխանության ներկայացուցիչը։ 

Ըստ Միրզոյանի՝ Հայաստանի ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության եւ կայունության ապահովումն է: Փաստ է, որ ո՛չ խաղաղություն են ապահովել, ո՛չ տարածքային ամբողջականությունը, ո՛չ ինքնիշխանությունը, բայց պոռոտախոսում են` հույսով, որ մի քանի միամիտներ դեռ իրենց կհավատան»։
 Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում