Հարված թիկունքի՞ց, թե՞ մտավոր սեփականության յուրացում «Առաքելություն Հայաստան» հկ-ի կողմից

Տեսանյութեր

Օրեր առաջ «Միասին» կրթամշակութային, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի  կողմից տեղի է ունեցել «Միասին» հկ-ի մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, ինչի՞ մասին է խոսքը եւ ի՞նչ գործընթաց է հաջորդել պաշտոնական հաղորդագրության, ինչպես նաեւ «Միասին» հկ-ի կատարած  ահռելի աշխատանքի եւ ապագա ծրագրերի մասին «Իրավունք ՏՎ»-ի տաղավարում զրուցել ենք «Միասին» կրթամշակությանին, սոցիալական, հոգեւոր դաստիարակչական համահայկական ՀԿ-ի նախագահ ԳԵՎՈՐԳ ՉԻՉՅԱՆԻ եւ  հկ-ի անդամ» «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ճամբարի համակարգող ՍԻՐՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ՀԵՏ:

Նկատենք, որ  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ-ի սոցիալական աշխատողը ժամանակին «Շողակաթ» հեռուստաընկերության եթերում իր գովեստի խոսքերն ու շնորհակալությունն է հայտնել «Միասին» հկ-ին եւ հույս հայտնել հետագա համագործակցության համար։ 

-Պարոն Չիչյան, ե՞րբ է հիմնադրվել «ՄԻԱՍԻՆ» հասարակական կազմակերպությունը և հակիրճ ներկայացրեք «ՄԻԱՍԻՆ» ՀԿ-ի հիմնական գործունեության թիրախային խմբերը:

- «ՄԻԱՍԻՆ» կրթամշակութային, սոցիալական, հոգևոր-դաստիարակչական համահայկական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին:

«ՄԻԱՍԻՆ» ՀԿ ուշադրության կենտրոնում գյուղական կյանքի աշխուժացումն է, հասարակության խոցելի խմբերը՝ հաշմանդամներ, տարեցներ, Արցախից տեղահանված, Արցախյան պատերազմներից տուժած, զոհված քաղաքացիների ընտանիքներ և այլք:

«Միասին» ՀԿ-ի նպատակն է համահայկական հարթակներից մեկը դառնալով՝ նպաստել ազգային ներուժի ու ջանքերի միավորմանը, կրթամշակութային, սոցիալական, հոգևոր առկա խնդիրների լուծմանը՝ Հայաստանի բնակչության, արցախահայության և սփյուռքահայերի տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի շրջանում, կյանքի ամենատարբեր ոլորտներում: Վերջինիս տեսլականներից է՝ նպաստել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Մեր կազմակերպությունը գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրել է զգալի աշխատանք՝ կյանքի կոչելով սոցիալական, կրթամշակութային, բարեգործական շուրջ երկու տասնյակ ծրագրեր ու նախագծեր, որոնք մեծ արձագանք են գտել Հայաստանում և Սփյուռքում,հանրության շրջանում արժանացել հավանության:

Մեր մասշտաբային ծրագրերից էր 2023 թվականին Հայաստանից և Արցախից տեղահանված 20 տարեցների համար Ծաղկաձորում կազմակերպած «Ոսկե սերունդ» հնգօրյա սոցիալ-կրթական ամառային ճամբարը՝ ուղղված տարեցների հիմնախնդիրների բարձրացմանը և երիտասարդ ներուժի բացահայտմանն ու զարգացմանը:

 

- Օրեր առաջ «Միասին» ՀԿ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից տեղի է ունեցել «Միասին» ՀԿ-իմտավոր սեփականության յուրացում ուգրագողություն, մանրամասնեք խնդրեմ ինչի՞մասին է խոսքը:

 

- Ինչպես նշեցի, «Միասին» ՀԿ-ն 2023 թվականին Հայաստանում առաջին անգամ իրականացրեց սոցիալապես անապահով, միայնակ ապրող տարեցների համար (այդ թվում՝ Արցախից տեղահանված) իր բովանդակությամբ և ձևաչափով աննախադեպ, Հայաստանում և Սփյուռքում մեծ հնչեղություն ստացած «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական անվճար ճամբարը: Նպատակը մեկն էրհասարակության ուշադրությունը բևեռել տարեցներիհիմնախնդիրներին, նրանց մի քանի օրով կտրելառօրյա հոգսերից ու ապրումներից, ցուցաբերելսոցիալ-հոգեբանական աջակցություն` կազմակերպելով օգտակար և հետաքրքիր ժամանց, կրթամշակութային, սոցիալական, հոգեբանականզանազան միջոցառումներ և հանդիպումներ, հոգևորզրույցներ:

2023 թվականին ծրագիրն իրականություն դարձավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագրում հիմնականում ընդգրկվել են «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի երևանյան և համայնքային կենտրոնների շահառուները, ինչպես նաև «Միասին»-ի կողմից ընտրված շահառուներ Էջմիածին և Երևան քաղաքներից:

2024 թվականին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, նկատի առնելով իրենց շահառուների գոհունակությունն ու ծրագրից ստացած տպավորությունները, մեզ առաջարկեց ծրագիրն իրականացնել համատեղ ուժերով 4 փուլնախատեսված էր իրականացնել ամռանը, 2-ը՝աշնանը։ Նախանշվում էր նաև ծրագիրը համատեղ իրականացնել տարվա բոլոր ամիսներին:

Ամառային ճամբարի 4 փուլն իրականություն դարձավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրին մասնակցեց ընդհանուր առմամբ 111 շահառու: 

«Միասին» ՀԿ-ն, որը համարվում է նշյալ ծրագրի իրավատերը, սոցիալական ցանցերից պատահաբար տեղեկանում է, որ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորմամբ Ծաղկաձորում 2 փուլով իրականացնում է աշնանային հնգօրյա ճամբար՝ իրենց շահառու տարեցների համար:

Բնականաբար, շատ հասկանալի պատճառներով, այն չի կրում «Ոսկե սերունդ» անվանումը (ծրագիր, որի հեղինակային իրավունքները, որպես մտավոր սեփականություն, ի պահ են տրված «Հայհեղինակ» ՀԿ-ին):

Երբ հիշյալ կազմակերպությունից պահանջեցինք ներկայացնել ծրագիր-ժամանակացույցը՝ մեզ համար պարզ դարձավ, որ այն իր գաղափարական, նպատակային, բովանդակային շեշտադրումներով «Միասին» ՀԿ-ի «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի կրկնօրինակումն է (կառուցվածքային գրեթե աննշան փոփոխություններով)։

 

 

- Ի՞նչ գործընթաց է հաջորդել Ձերհայտարարությանը:

- Թե գործընթացներն ինչ փուլ կթևակոխեն, կարծում ենք՝ կապված է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի արձագանքից: Մեր նպատակը ստեղծված իրավիճակին արդարացի, ազնիվ լուծում տալն է և առանց միմյանց նվազ հոգս պատճառելով՝ վերականգնել մեր կազմակերպության ոտնահարված իրավունքները:

Առհասարակ, կարծում ենք, որ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից նման արարքն ո՛չ միայն հեղինակային իրավունքի կոպիտ խախտում է, մտավոր սեփականության յուրացում ու գրագողություն, այլև գործընկերային էթիկայի ու հարաբերությունների նսեմացում:

Մենք հարգում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ ձևավորած համագործակցությունը,միասին իրականացրած ահռելի աշխատանքը,ներդրած ժամանակն ու ռեսուրսները՝ ծրագրի բարեհաջող կատարման համար և նույն վերաբերմունքն էլ ակնկալում էինք նրանցից:«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը, սակայն, նախընտրեց գործել «միայնակ»՝ անտեսելով բոլոր պայմանավորվածություններն ու գործընկերային նորմերը՝ «Միասին» ՀԿ-ինհասցնելով բարոյական և իրավական վնաս:

Այս հանգրվանում հորդորում ենք «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին՝ դադարեցնել հետայսու ծրագրի իրականացումը: Մենք միշտ բաց ենք եղել քննարկումների առջև և հիմա էլ բաց ենքառողջ բանակցությունների՝ ստեղծված իրավիճակին ճիշտ հանգուցալուծում տալու համար։

Առավել մանրամասն առաջարկվող տեսանյութում

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում