«Տեղի ունեցածն արժանի է դատապարտման». ՌԴ դեսպանը Մոսկվայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական միջադեպի մասին

Արխիվ 16-20

Արտաշատի ռուսական սահմանապահ զորքերի հրաձգարանի տարածքում այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 25-ամյակին եւ ՀԱՊԿ կանոնադրության ընդունման 15-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի դեսպանները, բարձրաստիճան ներկայացուցիչներ Հայաստանի ազգային անվտանգությունից եւ Ղազախստանից: Առիթից օգտվելով` «Իրավունքը» ՀՀ-ում ՌԴ դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԻՑ պարզեց նրա կարծիքը մայիսի 9-ին Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված երթի ժամանակ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Ի պատասխան դեսպանը նախ նշեց, որ սա շատ տհաճ միջադեպ է.

-Մարդիկ դուրս էին եկել հարգելու իրենց նախնիների հիշատակը` բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել Հայրենական Մեծ պատերազմի: Եվ այսպիսի գլոբալ իրադարձությունը տեղափոխել միջազգային հարաբերությունները պարզելու հարթակ, համարում եմ` սխալ: Տեղի ունեցածն արժանի է դատապարտման եւ կարծում եմ, որ իհարկե, Ռուսաստանի իրավապահները գործել են ճիշտ եւ լավ: Վերջիվերջո, նրանց հաջողվել է կողմերին բաժանել եւ երթը շարունակվել է: Ըստ իս, այդ միջադեպի թեման արդեն սպառված է:

Հիշեցնենք, որ միջադեպը սկսվել էր այն բանից հետո, երբ մի խումբ ադրբեջանցիներ ներխուժել էին երթին մասնակցող հայերի շարքերն ու պահանջել վայր դնել Արցախի դրոշը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում