ՔՊ-ի քաղաքականությունն է՝ ոչնչացնել մեկը՝ փրկելու համար մյուսը

Ներքաղաքական

2025թ․պետբյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ Հանրային ռադիոյի բովանդակությունն իր համար անհետաքրքիր է, նույնաբովանդակ մի պնդում էլ կատարեց «Շողակաթ» հեռուստաընկերության մասին։ Այսինքն, եթե, որեւէ պատգամավորի մտավոր կարողությունները չեն բավարարում որեւէ մշակութային հանրային միջոցի հետեւել, նշանակում է՝ այն բոլորի համար անհետաքրքի՞ր է։

Ավելի ողբերգական էր հաջորդ պնդումնները, որոնք կատարվեցին ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ էլի Ծովինար Վարդանյանի կողմից, թե՝ եթե Հանրային ռադիոյի միջոցները բավարար չեն, եկեք փակենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը եւ միջոցներն ուղղենք Հանրային ռադիոյին։

Պատկերացնո՞ւմ եք ինչպիսի երկրում ենք ապրում մենք, մեկը ոչնչացնելով՝ լուծում են մյուսի հարցը, բայց երբեք այս պատգամավորները չեն ասում, որ եկեք հանրային միջոցների խնայողություն կատարենք, ենթադրենք այս տարվա կառավարության պարգեւավճարները հանենք եւ միջոցներ ուղղենք Հանրային ռադիոյին կամ, օրինակ, Աննա Հակոբյանին նոր գերթանկարժեք մեքենա ու պայուսակ չգնենք, այլ այդ գումարները նվիրաբերենք Հանրային ռադիոյին։ Ստացվում է, որ Հայաստանում, եթե պատգամավորը մի որեւէ կարեւոր կառույցի կամ հաստատության հանդեպ վերապահում ունի, ապա կարող է իր պաշտոնեական դիրքը չարաշահել, ու այն ուղղակի փակել։

Օրինակ, նախորդ տարի հարց էր բարձրացվել, որ օրենքի պահանջ է դրված Հայ Եկեղեցու պատմության գրքերի բովանդակությունը պետք է քննարկել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, իսկ դրան հետեւեց մի այսպիսի պատասխան, որ իշխող ուժը հանել է այդ առարկան ու քննարկելու ոչինչ չկա։ Ու սա կրկին խոսում է այս մարդկանց թշվառության ու անհեռատեսության մասին, էլ չասենք, որ նույն արեցին Արցախի հետ՝ չկա Արցախը, չկա օրենքի պահանջ պահպանելու Արցախի անվտանգությունը։ Իրենց համար խնդիր լուծելու տարբերակն ազատվելն է խնդրից։

Հիմա, եթե չկարողանան բանակ պահել, ի՞նչ պետք է անեն, անշո՛ւշտ, պետք է փակեն բանակը եւ ասեն, որ մեզ պաշտապանվել պետք չէ, միջազգային մի քանի պայմանագրով հարցը կլուծենք։ Աղաքատությունը շատանո՞ւմ է, էլի հոգ չէ, «ժողվարչապետ ջանը» կհայտարարի, որ աղքատությունը մարդկանց գլխում է, ու բոլորը կհամակերպվեն: Կառավարելուց խանգարում են ընդիմադիրնե՞ր, էլի խնդիր չկա, ՔՊ պատգամավորները կասեն՝ եկեք քննարկենք այն հարցը, որ Հայաստանի քաղաքական դաշտում միայն ՔՊ-ն թող լինի, չէ որ ՔՊ-ժողովուրդ նույն բանն է։

Այսպես, իշխանությունների պարզամտությունը դարձել է կառավարման թշվառության պատճառ, գրեթե բոլոր գերատեսչությունները, կառույցները, կազմակերպությունները հայտնվել են լուրջ ճգնաժամի առաջ։ Օրինակ, եթե պարզվի, որ Գիտությունների ազգային ակադեմիան խնդիր է, ապա կփակեն այն, իսկ գումարները կներդնեն հեծանվասպորտի մեջ ու դա կմատուցեն իբրեւ կարեւոր ձեռքբերում Հայաստանի համար։ Եվ ուրեմն՝ «կեցցե՜ հեծանիվը»… Այս խղճուկ վիճակում գտնվող Հայաստանը նույն սցենարով նաեւ զարգացնում է իր արտաքին քաղաքականությունը։ Կասեն՝ Ռուսաստանը վատն է, իրեն կհեռացնենք եւ կգնանք ոչ թե շենգեն վիզայով, այլ «Եվրաքվե»-ով Եվրոպա, իսկ եթե Եվրոպան էլ չգոհացնի, «չերեզ» Մեքսիկա կգնանք Ամերիկա, իսկ եթե Ամերիկան էլ չարդարացնի, էլի հոգ չէ, կհայտարարենք, որ մենք մեզ պետք է պաշտպանենք։

6 ամյա կառավարման շրջանում ՔՊ-ի այս գործելակերպի հետեւանքով այսօր Հայաստանից երես է թեքում նաեւ սփյուռքը, որովհետեւ Փաշինյանը մշտապես սփյուռքահայերի հետ հանդիպմանը հաթաթա է տալիս, թե սիրում եք ձեր երկիրը, եկեք ու պահեք՝ առանց խորամուխ լինելու, որ ապագայում նա էլ կարող է դառնալ սփյուռքահայ ՔՊ-ական։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում