Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավար ու Ադրբեջանը կարողանար Բաքվից դեպի հայկական Շուշի կամ Ստեփանակերտ օտարերկրյա հյուրեր տանե՞ր

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է

Բաքվում անցկացվելիք COP-29 համաժողովը և Հայաստանի լռությունը

COP-ը (Կողմերի համաժողով) ամենաբարձր օրենսդիր մարմինն է, որը վերահսկում է 1992թ-ին Ռիո դե Ժանեյրոյում ստորագրաված՝ ՄԱԿ-ի “Կլիմայի փոփոխության մասին” շրջանակային կոնվենցիայի իրականացումը: Կոնվենցիայի մասնակիցներ (կողմեր) են աշխարհի 198 երկրներ։ Բաքվում COP-29 անցկացման մասին որոշումն ընդունվել է 2023թ. դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP-28-ի լիագումար նիստում։

Կազմակերպությունում Ադրբեջանի նախագահության մասին որոշումը կայացվել է Արևելյան Եվրոպայի խմբի երկրների միաձայն կարծիքի հիման վրա։ Ադրբեջանի հետ մեկտեղ COP-29-ը հյուրընկալելու իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Հայաստանն ու Բուլղարիան։ Ալիևի և Փաշինյանի գրասենյակների միջև ուղիղ բանակցությունների արդյունքում, անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին արված համատեղ հայտարարությամբ, Հայաստանը հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։ Ոչ թե հոգուտ Բուլղարիայի, այլ հօգուտ Ադրբեջանի: Կարծում եմ, որ արևելաեվրոպական երկրները, հաշվի առնելով տվյալ պահին առկա աշխարհաքաղաքական որոշ հարցեր՝ որպես COP-29-ի անցկացման վայր, ավելի շուտ կնախընտրեին Երևանը՝ քան Բաքուն, եթե Երևանը համապատասխան դիվանագիտական աշխատանք տաներ: 

Այնպես, որ COP-29-ը Նիկոլի նվերն է Բաքվին, Արցախի վրա տեռորիստական հարձակումից և հազարամյա հայկական Արցախն ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկելուց ուղիղ երկուսուկես ամիս հետո: 

Բնականաբար COP-29 համաժողովը նավթագազային Ադրբեջանին պետք է, ոչ թե գլոբալ կլիմային ու «կանաչ» տնտեսությանը իրենց հավատարմությունը ցույց տալու, այլ աշխարհի առջև Արցախի օկուպացիան ու հայաթափումը մարսելու համար: Երկու շավաթվա ընթացքում (2024թ. նոյեմբերի 11-ից 22-ը) Բաքուն սպասում է շուրջ 70 հազար միջազգային հյուրերի: Կասկածից վեր է, որ նրանցից շատերին տանելու են օկուպացված Արցախ, մեծ քարոզչական համաշխարհային շոու են կազմակերպելու, հակահայկական թեզեր են տարածելու, հայկական մշակույթն ու պատմությունը յուրացնելու խնդիրների են փորձելու լուծել և նմանատիպ այլ բաներ:

Տարբեր երկրների ղեկավարներ հերթով հայտարարում են իրենց մասնակցության կամ չմասնակցության մասին: Պաշտոնական Հայաստանից ծպտուն անգամ չկա, թե ի՞նչ է ակնկալում Բաքվում անցկացվելիք COP-29-ից, գնալու են, թե՞ ոչ: Կամ եթե գնալու են, ապա ի՞նչ օրակարգով են գնալու: Ի վերջո, միջոցառումը համաշխարհային մասշտաբներ ունի և ՄԱԿ-ի խոշոր կառույցներից մեկն է: Շատ լավ առիթ է, որպեսզի Բաքվում գտնվող, ապօրինի կալանավորված հայ գերիներն ու Արցախի ղեկավարությունը, միջազգային ծանրակշիռ հորդորներով ազատ արձակվեն: Այդ ամենի նախաձեռնողը, հայտարարություններով ու դիվանագիտական կոչերով հանդես եկողը պետք է լինի պաշտոնական Երևանը: Հատկապես, որ նման նվեր է տվել Ադրբեջանին:

Սերժ Սարգսյանը լիներ երկրի ղեկավար ու Ադրբեջանը կարողանար Բաքվից դեպի հայկական Շուշի կամ Ստեփանակերտ օտարերկրյա հյուրեր տանե՞ր: Արցախ գնացող միջազգային հյուրերը գնում էին միայն Երևանից, իսկ չգնացողները հայտարարում էին, որ ամբողջովին աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին և հարգանքով են վերաբերվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

 

COP-29-ին մասնակցելու պատրվակով, եթե պաշտոնական Երևանից պատվիրակություն գնա Բաքու, կարծում եմ միակ ակնկալիք-խաբկանքը կլինի ինչ-որ թղթի կտոր նախաստորագրելը, որի հեռանկարն այս պահին չի երևում: 

 

GOP-29-ը լավ առիթ է, որպեսզի Հայաստանից համապատասխան քաղաքական ուղղերձներ գնան աշխարհի տարբեր մայրաքաղաքներ՝ բոլոր հայ գերիներին ազատ արձակելու նպատակով Բաքվին համապատասխան դիվանագիտական և քաղաքական պահանջներ ներկայացնելու համար:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում