ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՐԶ Է. ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՅՆ ՀԱՆՁՆՈ՞ՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ

Վերլուծություն

Այս­պի­սով, նա­խօ­րեին Թ­բի­լի­սիում մեկ­նար­կե­ցին այդ­քան գո­վազդ­ված բո­ղո­քի ցույ­ցե­րը: Խոս­տա­ցել էին նաեւ, որ դրանք կլի­նեն շուր­ջօր­յա ռե­ժի­մով, եւ այն, որ նույ­նիսկ մի քա­նի մանր-մունր բա­խում չե­ղավ, եւ վեր­ջում ժո­ղովր­դին ու­ղար­կե­ցին տուն, ար­դեն իսկ ո­րո­շա­կի եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի տե­ղիք տա­լիս է:

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ԱՌԱՋ ՉԻ ԳՆՈՒՄ

­Դա­տե­լով վրա­ցա­կան ընդ­դի­մութ­յան դան­դաղ տեմ­պե­րից, այն տպա­վո­րութ­յունն է, որ նրանք ի­րենք էլ դեռ վստահ չեն հա­ջո­ղութ­յան հար­ցում։ Շատ ա­վե­լի լավ կլի­ներ ընդ­դի­մութ­յան հա­մար բո­ղո­քի ակ­ցիա­նե­րը սկսել կի­րա­կի` ընտ­րութ­յուն­նե­րի հենց հա­ջորդ օ­րը։ Բայց չէ, մե­կօր­յա պաու­զա, եւ կի­րա­կի օ­րը միայն մի քա­նի տասն­յակ ուկ­րաի­նա­ցի ակ­տի­վիստ­ներ դուրս ե­կան «մայ­դա­նի»: Իսկ դա ար­դեն իսկ խո­սում է, որ նախ­նա­կան մշակ­ված հստակ ռազ­մա­վա­րութ­յու­նը առն­վազն հու­սադ­րող չէ, իսկ կու­լո­ւար­նե­րում ըն­թա­նում են ակ­տիվ բա­նակ­ցութ­յուն­ներ:

Այ­սինքն, ե­թե ընդ­դի­մութ­յան հիմ­նա­կան ու­ժը նրա միաս­նա­կա­նութ­յան մեջ է, ա­պա այս պա­հին այդ միաս­նութ­յան հար­ցում կաս­կած­ներ կան։ Այն­պես, ինչ­պես միաս­նա­կա­նութ­յուն չե­ղավ ընտ­րա­կան փու­լում, ին­չի հատ կապ­ված ան­գամ BBC-ն­ է քննար­կում վրա­ցա­կան ընդ­դի­մութ­յա­նը, թե պետք էր մեկ ընդ­հա­նուր ճա­կա­տով կռվի մեջ մտնել: Թե ին­չու չմիա­վոր­վե­ցին, բա­ցատ­րութ­յուն­ներ ե­ղել են: Ընդ­դի­մա­դիր եր­կու ու­ժե­րից յու­րա­քանչ­յուրն ի­րեն էր տես­նում լի­դե­րի դե­րում, դրան­ցից մե­կը փոր­ձում էր ա­ռաջ մղել Սա­հա­կաշ­վի­լուն, ո­րը երկ­րոր­դի հա­մար միան­գա­մայն ա­նըն­դու­նե­լի էր, թե՝ նախ­կին նա­խա­գահն ըն­դա­մե­նը բա­լաստ է, ո­րը ա­մեն ինչ կտա­նի խոր­տակ­ման: Խոր­քա­յին ի­մաստ էլ կա. «Օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին» օ­րեն­քից հե­տո Վ­րաս­տա­նում ա­րեւմտ­յան ֆի­նան­սա­վոր­ման մուտ­քե­րի հետ կապ­ված լուրջ խնդիր­ներ կան, եւ հի­մա ե­ղած փո­ղի հա­մար ընդ­դի­մութ­յան շար­քե­րում շատ լուրջ կռիվ է սկսվել: Դա խան­գա­րեց նա­խընտ­րա­կան միա­վոր­մա­նը, խան­գա­րում է նաեւ հե­տընտ­րա­կան փու­լում:

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, միա­վոր­ված, թե՝ ոչ, այս փու­լում վրա­ցա­կան ընդ­դի­մութ­յու­նը դեռ մեկ հիմ­նա­կան խա­ղա­թուղթ ու­նի, դա այս պա­հին նոր խորհր­դա­րա­նի աշ­խա­տան­քի մեկ­նար­կը ար­գե­լա­փա­կե­լու կա­րո­ղութ­յունն է։ Իշ­խող «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը» ստա­ցել է 150 ման­դատ­նե­րից 89-ը, մինչ­դեռ նոր խորհր­դա­րա­նի աշ­խա­տան­քը սկսե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է 2/3-ի քվո­րում (ով­քեր պետք է գրանց­վեն ա­ռա­ջին նիս­տին): Այ­սինքն՝ 100 հո­գի։ Չորս «ընդ­դի­մա­դիր» կու­սակ­ցութ­յուն­նե­րը ստա­ցել են հա­մա­պա­տաս­խա­նա­բար 18, 17, 14 եւ 12 ման­դատ, ո­րը իշ­խա­նութ­յա­նը թույլ չի տա­լիս ա­ռա­ջին նիստ գու­մա­րել։

­Բայց այդ «մա­հա­կը» եր­կու ծայր ու­նի. իշ­խա­նութ­յան հա­մար, ե­թե հնա­րա­վոր լի­նի չորս ու­ժե­րից գո­նե մե­կին հա­մո­զել՝ չհրա­ժար­վել ման­դա­տից, ա­պա խորհր­դա­րա­նը կու­նե­նա քվո­րում, եւ բոյ­կո­տի ողջ սխե­ման, այն է` խորհր­դա­րա­նի ստեղ­ծու­մը տոր­պե­դա­հա­րե­լու հիմ­նա­կան խա­ղա­թուղ­թը կփլուզ­վի: Այս դեպ­քում ընդ­դի­մութ­յա­նը կմնա գնալ բռնի իշ­խա­նա­փո­խութ­յան շատ վտան­գա­վոր եւ այս դիր­քե­րից քիչ ի­րա­տե­սա­կան ճա­նա­պար­հով:

­Բայց ա­հա, գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ ընդ­դի­մա­դիր չորս կու­սակ­ցութ­յուն­նե­րից միայն ե­րեքն են հայ­տա­րա­րել ման­դատ­նե­րը չվերց­նե­լու մա­սին։ Այ­սինքն, քա­նի դեռ վեր­ջի­նից՝ հետ­նա­պահ «Գ­ա­խա­րիան հա­նուն Վ­րաս­տա­նի» կու­սակ­ցութ­յու­նից հայ­տա­րա­րութ­յուն չկա (գո­նե ե­րեկ ա­ռա­ջին կե­սին նման հայ­տա­րա­րութ­յուն դեռ ներ­կա­յաց­ված չէր), նշա­նա­կում է, որ այն կա­րող է մտնել խորհր­դա­րան` ա­պա­հո­վե­լով քվո­րում: Ու այս ուղ­ղութ­յամբ «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը», դա­տե­լով տար­բեր մաս­նա­գի­տա­կան խո­սակ­ցութ­յուն­նե­րից, ակ­տի­վո­րեն աշ­խա­տում է:

Իսկ այն, որ հետ­նա­պահ ու­ժին խորհր­դա­րան բե­րե­լու այդ ռազ­մա­վա­րութ­յու­նը ռեալ է, հու­շում է նաեւ այս ա­ռա­ջին օ­րե­րի կի­սատ-պռատ հան­րա­հա­վա­քա­յին պայ­քա­րը: Հենց ա­ռա­ջին հան­րա­հա­վա­քը, թեեւ ընդ­հա­նուր բազ­մա­մար­դութ­յան, մեկ է՝ «հե­ղա­փո­խա­կան կրիտի­կա­կան զանգ­ված» չու­ներ, եւ դա խոս­տո­վա­նեց ան­գամ ընդ­դի­մութ­յու­նը՝ վեր­ջում մաս­նա­կից­նե­րին տուն ճամ­փե­լով: Մի քա­նի տասն­յակ հա­զար մարդ, ո­րը Վ­րաս­տա­նի հա­մար շատ մեծ թիվ չէ: Ա­ռա­վել եւս, որ հարց է, թե դրանց որ մասն են վրա­ցի­նե­րը եւ որ մա­սը` դրսից ե­կած­նե­րը: Ընդ ո­րում, մաս­նա­կից­նե­րի մի զգա­լի մասն էլ շատ ա­րագ հե­ռա­ցավ, ին­չը եւս ընդ­դի­մութ­յա­նը հնա­րա­վո­րութ­յուն չտվեց հենց ա­ռա­ջին հա­վա­քի օ­րը հա­վա­քը վե­րա­ծել հա­կաիշ­խա­նա­կան պայթ­յու­նի։

Այս ի­րա­վի­ճա­կը, բնա­կան է, բո­լո­րից էլ լավ տես­նում եւ գնա­հա­տում  է ընդ­դի­մութ­յան հետ­նա­պա­հը, եւ պետք է որ ա­ռաջ գա պարզ հարց՝ «ե­թե հե­ղա­փո­խութ­յուն չկա, ին­չո՞ւ պետք է դեն նե­տեմ ման­դատ­նե­րը»: Ա­ռա­վել եւս, որ հետ­նա­պահ ու­ժե­րի մոտ ա­րեւմտ­յան պա­կա­սած կե­րա­մա­նից օգտ­վե­լու հար­ցում հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը շատ ա­վե­լի սա­կավ են, եւ իշ­խա­նութ­յու­նից հար­մար ա­ռա­ջարկ ստա­նա­լու դեպ­քում հա­զիվ թե դրան ան­տար­բեր վե­րա­բեր­վեն: Հաշ­վի առ­նե­լով, որ բոյ­կոտն էլ եր­կար չես շա­րու­նա­կի. ե­թե նոր խորհր­դա­րան չկա, վրա­ցա­կան օ­րենսդ­րութ­յան հա­մա­ձայն հի­նը շա­րու­նա­կում է աշ­խա­տել:

Այս­պի­սով, ե­թե ընդ­դի­մութ­յա­նը չհա­ջող­վի այ­սօր-վա­ղը շատ մեծ մաս­սա­նե­րի ներգ­րա­վել եւ անց­նել կտրուկ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի, պար­տութ­յու­նը դառ­նում է ան­խու­սա­փե­լի: Կ­կա­րո­ղա­նա՞ն, դժվար է ա­սել, սա­կայն այս պա­հին նման ռե­զերվ­ներ տե­սա­նե­լի չեն: Ա­մեն դեպ­քում, ման­դատ­նե­րից հրա­ժար­վե­լու մա­սին թեեւ բո­լորն են հայ­տա­րա­րել, սա­կայն օ­րեն­քին հա­մա­պա­տաս­խան ըն­թա­ցա­կարգ դեռ չկա: Այ­սինքն, բո­լորն էլ կա­րող են ման­դատ վերց­նել:

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԵՐԵՎԻ ՉԿԱՐՈՂԱՆԱ ՕԳՆԵԼ

­Մեկ այլ էա­կան խնդիր, որն ու­նի վրա­ցա­կան ընդ­դի­մութ­յու­նը, դա ա­րեւմտ­յան, մեղմ ա­սած, դեռ հա­մե­մա­տա­բար թույլ ա­ջակ­ցութ­յունն է: Ու այս­տեղ խնդիրն այն է, որ հենց եվ­րո­պա­կան դի­տորդ­նե­րը «ան­հար­մար» վի­ճա­կի մեջ դրե­ցին ա­ռա­ջին հեր­թին եվ­րո­պա­կան երկր­նե­րին: Այ­սինքն, երբ եվ­րա­դի­տորդ­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ ինչ-որ կա­տաստ­րո­ֆիկ խախ­տում­ներ չեն հայտ­նա­բե­րել, շատ պարզ հարց է ծա­գում՝ իսկ ին­չի՞ց են հի­մա բո­ղո­քում երկր­նե­րը, երբ հայ­տա­րա­րում են, թե չեն ճա­նա­չում ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը:

­Մի փոքր պաու­զա­յով խո­սեց նաեւ ԱՄՆ-ն: ԱՄՆ Պետ­դե­պար­տա­մեն­տի խոս­նակ Մեթ­յու Միլ­լե­րը խո­սեց միայն «են­թադր­յալ ընտ­րա­կան խախ­տում­նե­րից», թե դրանք պետք է քննել: Եվ այս թե­մա­յով ակն­հայ­տո­րեն լուրջ բան չտես­նե­լով, ինչ-որ տեղ նաեւ պար­տադր­ված գնաց խա­ղաթղ­թե­րը բա­ցե­լու, թե. «Այս տա­րի մենք մշտա­պես կոչ ենք ա­րել Վ­րաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յա­նը դա­դա­րեց­նել իր հա­կա­ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը եւ վե­րա­դառ­նալ եվ­րատ­լանտ­յան ու­ղի։ Մենք չենք բա­ցա­ռում հե­տա­գա հետ­եւանք­նե­րը, ե­թե Վ­րաս­տա­նի կա­ռա­վա­րութ­յան ուղ­ղութ­յու­նը չփոխ­վի»,- հայ­տա­րա­րեց Միլ­լե­րը:

Ա­հա եւ ի­րա­կան պատ­կե­րը. խնդի­րը ոչ թե ընտ­րութ­յուն­նե­րի ար­դար կամ ա­նար­դար լի­նելն է, այլ պար­զա­պես Վա­շինգ­տո­նը հրա­պա­րա­կավ ՄԱԿ-ի ան­դամ պե­տութ­յու­նից պա­հան­ջում է վա­րել ԱՄՆ-ի պա­հան­ջած ար­տա­քին կուր­սը: Դա էլ մի կողմ, դա բո­լորն են հաս­կա­նում: Իր այդ հայ­տա­րա­րութ­յամբ Պետ­դե­պար­տա­մեն­տի  ներ­կա­յա­ցու­ցի­չը մեկ այլ կո­պիտ սխալ էլ թույլ տվեց՝ հո­խոր­տանք­նե­րից  եւ սպառ­նա­լիք­նե­րից զատ ֆիք­սե­լով, որ ողջ տար­վա ըն­թաց­քում փոր­ձել են այդ կուր­սը պար­տադ­րել Վ­րաս­տանին: Այ­սինքն, ե­թե հի­մա էլ են դա փոր­ձում, նշա­նա­կում է, որ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը պար­զա­պես թքած ու­նեն, թե Վա­շինգ­տոնն ի­րեն­ցից ինչ է պա­հան­ջում կամ ին­չով է սպառ­նում՝ դրա­նով ա­վե­լորդ ան­գամ հաս­տա­տե­լով, թե, Թ­րամ­փի բա­ռա­պա­շա­րով՝ աշ­խարհն ար­դեն ինչ չա­փով «չի հար­գում ԱՄՆ-ին»: Ըստ այդմ էլ, որ այս նոր պա­հանջ-հոր­դոր­նե­րին եւս ու­շադ­րութ­յուն չի դարձ­նե­լու: Ա­ռա­վել եւս, որ երբ Պետ­դե­պար­տա­մեն­տի ներ­կա­յա­ցու­ցիչն այն­պի­սի հայ­տա­րա­րութ­յուն­ներ է հրա­պա­րա­կավ հնչեց­նում, որ դրան­ցով միայն վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի հա­մար էլ ա­վե­լի է կա­րե­ւո­րում Մոսկ­վա­յի ա­ջակ­ցութ­յու­նը, դրա­նով ար­դեն իսկ ցույց է տա­լիս, որ քա­նիցս ձա­խող­ված Բ­լին­քե­նը նաեւ Վ­րաս­տա­նի հար­ցում կոնկ­րետ ռազ­մա­վա­րութ­յուն պար­զա­պես չու­նի: Մ­նում է միայն ստան­դարտ, ա­վե­լի ճիշտ՝ ծեծ­ված մե­թոդ­նե­րով հե­ղաշրջ­ման փորձ ա­նել, ո­րի հա­ջո­ղութ­յա­նը, կրկնենք, նման է, որ ան­գամ «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» չեն հա­վա­տում:

­Վեր­ջա­պես, ար­դեն մոտ մեկ շա­բա­թից հենց ԱՄՆ-ում է տե­ղի ու­նե­նա­լու նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի քվեար­կութ­յու­նը: Քա­նիցս նշել ենք եւ կրկնենք, որ նման ի­րա­վի­ճա­կում, ա­ռա­վել եւս, երբ խոս­քը նման սուր ընտ­րութ­յուն­նե­րի մա­սին է, հե­ռա­ցող Բայ­դե­նը հա­զիվ թե նե­րա­մե­րիկ­յան սրա­ցում­նե­րի հետ մեկ­տեղ նաեւ Վ­րաս­տա­նում այն­պի­սի «հե­տա­գա հե­տե­ւանք­ներ» սար­քի, որ «Վ­րա­ցա­կան ե­րա­զան­քը» սար­սա­փի ու իշ­խա­նութ­յու­նը տա տա­րաբ­նույթ սա­հա­կաշ­վի­լի­նե­րին:

Մ­յուս կող­մից, այս պա­հին Եվ­րո­պան եւս իր հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը կենտ­րո­նաց­րել է ԱՄՆ-ի վրա, ո­րի ընտ­րութ­յուն­նե­րի ել­քից չա­փա­զանց շատ բան է կախ­ված: Ու ա­սել, թե բա­ցի ընտ­րութ­յուն­նե­րը կի­սատ-պռատ չճա­նա­չե­լուց, կա­րող է շատ ա­վե­լի գործ­նա­կան օ­գուտ տալ վրա­ցի «հե­ղա­փո­խա­կա­նութ­յա­նը», միամ­տութ­յուն կլի­ներ:

­Նույն այդ «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» եւս, ի­հար­կե, շատ լավ հաս­կա­նում են այս վի­ճա­կը, ո­րի մա­սին է վկա­յում գո­նե այս նախ­նա­կան փու­լում նման շվա­րած, թույ­լիկ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը: Իսկ ե­թե մտա­ծում են, թե սպա­սենք ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րին, տես­նենք ինչ է լի­նե­լու եւ նոր քայ­լեր ա­նենք, ա­պա պար­զա­պես մինչ այդ կա­րող է «գնաց­քը գնալ»:

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում