Մի հատ էլ ե՞ս ուզում բերնիտ ուտես… թիրախում անչափահասներն են

Մշակութային

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԵՌՈՒ ՊԱՀԵԼ ԱՅՍՊԻՍԻ ՖԻԼՄԵՐԻՑ»

«Իրավունք»-ը բազմիցս անդրադարձել է ներկայիս կինոարտադրությանը, նրա որակին եւ բառապաշարին, բայց, ցավոք, գնալով ամեն բան ավելի է վատանում՝ ուղղվելու փոխարեն: Եվ ահա նոր ֆիլմ «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Գոռ Վարդանյանի կողմից, որն անտարբեր չթողեց նաեւ մեզ: Ֆիլմը ներկայացնում է հանցագործ երեխաների խմբավորում, որտեղ երեխաները մեկը մյուսի հետ խոսում են, մեղմ ասած՝ չափազանց տգեղ եւ անընդունելի խոսակցականով: Այն, որ Գոռ Վարդանյանը ոգեշնչվել էր մեկ տարի առաջ նկարահանված եւ մեծ արձագանք ստացած «Слово пацана» ֆիլմից եւ փորձել դրա հայկական տարբերակը մտցնել հայրենի ֆիլմարտադրություն, կարծես թե դուր չի եկել եւ ոչ մեկին, ինչի մասին փաստում են բազմաթիվ բացասական արձագանքները:

Ֆիլմում օգտագործվում է այնպիսի բառամթերք, որոնք հիմնականում օգտագործվում են փողոցային «բազարներ»-ի ընթացքում, սակայն առավել հատկանշական է, որ դա անում են անչափահասները: «Իրավունք»-ին այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Գոռ Վարդանյանի հետ. նա համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին, իսկ փոխարենը զրուցեցինք «Ժեստ» հոգեբանական եւ անձի զարգացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, հոգեբան ՄԱՐԻԱՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ հետ:

Նման ֆիլմերն ի՞նչ հոգեբանական ազդեցություն կարող են թողնել հասունացման շրջանում գտնվող սերնդի վրա:

Իրականում թե՛ մանկությունը, թե՛ դեռահասությունը հասունացման այնպիսի շրջաններ են, որ երեխայի զարգացման, աշխարհընկալման վրա բռնության տեսարանները ազդում են բացասական կերպ՝ կլինի ընտանիքում, թե ֆիլմերի տեսքով: Մեխանիզմը աշխատում է նույնականացման միջոցով: Նույնականացումը հոգեբանության մեջ այն մեխանիզմն է, որ երեխան կարող է ավտոմատ կրկնօրինակել, որովհետեւ նրա համար կարող է ագրեսորը, բռնակալը լինել ուժեղ կերպար, որին կձգտի նմանվել:

Ի՞նչ վտանգներ կարող ենք սպասել նման ֆիլմերից հետո:

Նման տեսարանները ոչ միայն ֆիլմերում, այլ նաեւ ընտանիքում կարող են երեխային հասցնել հետեւյալ կետին՝ երեխան ուժն ու ագրեսիան կարող է շփոթել, ինչի արդյունքում ինտելեկտուալ զարգացումը, անգամ բարձր ինտելեկտի դեպքում կարող է մղվել երկրորդ պլան: Օրինակ, բակերում եւ տարբեր սոցիալական խմբերում երեխան արժեզրկում է երաժշտասեր երեխային, արժեզրկում է լավ սովորող երեխային, կամ ակնոցով երեխային պիտակավորելը, որը շատ հաճախ հանդիպում ենք նման ֆիլմերում: Ագրեսորը չպետք է համարվի ուժի սիմվոլ:

— Այսինքն՝ փողոցային «ռոմանտիկան» կխանգարի՞ պատանուն հետագա կրթության, զարգացման համար:

Կարծես փողոցային «ռոմանտիկան» շատ երկար է ապրում հասարակության մեջ եւ ոչ միայն մեր երկրում: Տարբեր երկրների հետազոտողներից կարելի է փաստել, որ փողոցային «ռոմանտիկան» պատանու զարգացման հարցում, հետագա կրթության մեջ ունենում է բացասական դեր ու հեղինակություն, որից կարող են արժեզրկվել կարդալը, երաժշտությունը եւ զարգացման այլ միջոցները: Արդարության համար նշենք, որ աղջիկներից շատերը փողոցային «ռոմանտիկայով» ապրող տղաներին տալիս են առաջնորդություն: Այդկերպ ապրող տղան կարող է ուժի միջոցով, նույնիսկ տարբեր միջանձնային հարաբերություններում ունենալ ազդեցություն, առավել նշանակալից դեր եւ առավելություն: Կարծում եմ, որ դա լիարժեք վերացնել անհնար է, որովհետեւ մարդկային որոշ շրջանակներում դա եղել է եւ կմնա:

Ինչպե՞ս կբացատրեք այն ծնողների հոգեբանությունն ու ապրումները, ովքեր պատրաստ են մի քանի րոպե էկրանին երեւալու համար իրենց երեխաների հոգեբանության վրա մեծ բիծ թողնել:

Բնականաբար, երեխայի կյանքի զարգացման համար պատասխանատու են մեծահասակները: Այո՛, թե՛ ծնողը, թե՛ ուսուցիչը եւ թե՛ պետության համապատասխան մարմինները, ովքեր պատասխանատու են երեխայի զարգացման համար, պարտավոր են երեխային հեռու պահել այնպիսի տեսարաններից , որոնք կարող են բացասաբար անդրադառնալ նրանց վրա: Դա նույնն է, որ երեխային տան վատ սնունդ, հին սնունդ եւ չանհանգստանան, որ երեխան կարող է թունավորվել: Եթե խոսենք թունավոր միջավայրի մասին, շատ հաճախ երեխայի համար թունավոր է նաեւ էկրաններին տարբեր տեսարաններ խաղալը: Դեպքերը շատ են, երբ երեխայի հոգեբանությունն իսկապես աղավաղվում է, եւ դերերը, որ նա կերտում է, կարող են նույնիսկ լինել անձի կերտվածքի համար ճակատագրական՝ մեծ հետք թողնելով նրա ընդհանուր հոգեկերտվածքի վրա:

Առհասարակ, ֆիլմը պետք է կրթի, դաստիարակի, նմանատիպ ֆիլմերը ի՞նչ դաստիարակություն են տալու պատանուն, ով նոր-նոր է մտնում կյանք:

Համաձայն եմ: Այո՛, ֆիլմը այն գերագույն արժեքն է, որը սերունդների կրթության վրա, ինչպես եւ գիրքը, շատ մեծ ազդեցություն է թողնում, ու մենք բոլորս էլ տարբեր ֆիլմերի ազդեցության տակ ձեռք ենք բերում այս կամ այն հատկանիշները: Բնականաբար, եթե ցանկանում ենք ունենալ դեպի դրականը տանող ճանապարհ, ապա դժվար է բռնության տեսարաններում ունենալ մշակույթ եւ արվեստ: Պետք է կոչ անել ծնողներին, որ առաջնահերթությունը տան արվեստ, մշակույթ, պատմություն, ինչու ոչ նաեւ ՏՏ ոլորտներ ներկայացնող ֆիլմերին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում