Այ քեզ անակնկալ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Զարմանալի, եթե չասենք՝ աբսուրդային հայտարարությամբ է հանդես եկել սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ: Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցին նա լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես չգիտեմ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտմանն ինչն է խոչընդոտում, դա հարցրեք քննչական մարմիններին, դատախազությանը, ինձ համար գործը բացահայտված է»: Ապա հավելել է. «Եթե ակնկալում եք, որ ես պետք է անուն տամ, ես նման բան չեմ անի»: Ու սա ասում է մարդ, ով ոճրագործությունից հետո՝ վեց ամիս վարչապետ է աշխատել ու գործի բացահայտման ուղղությամբ ո՛չ որպես պետական գործիչ, ո՛չ որպես սպարապետի եղբայր մատը մատին չի խփել: Էլ չասենք, որ եթե այս գործում մեղավորություն ունեցող անձանց անուններ գիտի ու չի ասում, նշանակում է առաջին հերթին, որպես քաղաքացի, չի կատարում իր պարտքը եւ հանցավոր լռություն է պահպանում, այն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս մի գործով, որտեղ թափվել է եղբոր արյունը:

Ոչ պակաս ապշեցնող հայտարարություն է արել ԵԿՄ նախագահ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ: Նա ուղիղ նշել է, որ կողմ է սահմանազատմանը, քանի որ. «Այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք` ադրբեջանցու դեմ կռվելու»: Այ քեզ անակնկալ, փաստորեն, մի՞ֆ էր իշխանության այդքան գովազդած ֆրանսիական ու հնդկական զենքերի ձեռքբերումը: Թե՞ ինչպես Արցախում եղավ, ինչքան շատ զենք ունենանք, այնքան շատ զենք վերջում էլի հանձնելու են ադրբեջանցուն: Բայց սա էլ մի կողմ՝ ի վերջո, այդ ինչպե՞ս է ստացվում, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կարողացանք կռվել ու պաշտպանվել նույն ադրբեջանցուց, իսկ հիմա՝ հնարավորություն չունենք: Ի՞նչն է փոխվել, փոխվել է միայն իշխանությունը, որի կողքին կանգնած է Միքայելյան Սասունը: Եվ, վերջիվերջո, Սնուփ Դոգի համերգի համար 6 միլիոն դոլար գումար գտել է այս իշխանությունը, իսկ զենք գնելու ու զինվելու համար հնարավորություն չունի՞:

Իսկ զավեշտալի արդարացումներով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Նա մասնավորապես հարց է բարձրացնում. «Ո՞վ է ասում, որ թաքցրել եմ իմ հյուրատան եւ նախարարության միջեւ կատարված գործարքից ստացած եկամուտները, դա սուտ է» ։ Դիտարկմանը, թե ի՞նչն է սուտ, եթե իր տան հասցեում գրանցված հյուրատունը փոխանցվել է Գրիգորի անունով քաղաքացու , բայց ինքը շարունակում է հաշվառված մնալ այդ տանը՝ Հովհաննիսյանը արձագանքել է, թե դա ինչ կապ ունի իր հասցեին հնչեցված հարցի հետ։ Լավ, դուք իրո՞ք հույսներդ դրել եք, որ շարքային քաղաքացին ամեն անգամ աչք է փակելու ու խորամուխ չի լինելու, թե ինչ «բողկեր եք ուտում»:

Ուշագրավ հայտարարություն է հրապարակվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին նպաստող օրինագծի նախաձեռնող խմբի «ԵՎՐԱՔՎԵ»-ի անունից; «Մենք անհրաժեշտ 50 հազար ստորագրությունների փոխարեն՝ հավաքագրեցինք 60 հազարը նախանշված ժամկետից գրեթե կրկնակի ավելի շուտ՝ գերազանցելով նույնիսկ ամենահամարձակ սպասումները»: Պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ հանուն Արցախի նախաձեռնված ստորագրահավաքն այդպիսի արագությամբ չհավաքվեց, իսկ ահա եվրասոդոմությանը ձգտող 60 հազար քաղաքացի է մեր կողքին ապրում: Այս ե՞րբ այսքան այլասերվեց մեր հասարակությունը, մի՞թե Արցախից թանկ է շենգեն վիզան, որն իբրեւ մանանա հույս ունեն ստանան, բայց այդպես էլ մնալու են վիզները ծուռ՝ Եվրամիության դռանը կանգնած:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում