«Փաստ». Չեն թողնում բուհերը վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. Իշխանությունների հնարած «Ակադեմիական քաղաքը» լավագույն դեպքում կարող է գործել 8-ից 10 տարի հետո, բայց բուհերի «քանդման», փակման գործընթացը սկսվում է հենց այս օրվանից: Պարզվում է՝ չեղած բանի մասին խոսելով՝ թույլ չեն տալիս, որ բուհերը ներքին վերանորոգումներ իրականացնեն, ենթակառուցվածքներ ստեղծեն, լաբորատորիաներ բացեն: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ տեղեկացնելով, որ հրաման կա՝ որևէ բան չի ֆինանսավորվում, որը կապված է ենթակառուցվածքների հետ: 

«Բոլորի համար ակնհայտ է, որ «Ակադեմիական քաղաքը» «Նոր Վասյուկին» է՝ այստեղ այսպես կլինի, տիեզերք կթռչենք և այլն: Իրականում սա ինչ-որ մեկի, ընդ որում՝ բարձրագույն կրթություն չունեցողի գլխում ծագած գաղափար է, որին ցանկանում են օրենքի տեսք տալ: Օրենքի նախագիծ են մշակել, որի մեջ գրված է՝ լինելու է «Ակադեմիական քաղաք», այսքան հեկտար տարածք է ունենալու, և չի թույլատրվում դրանից դուրս բուհական որևէ ենթակառուցվածք ստեղծել»,-ասում է Մխիթարյանը: Նա նշում է, որ այսօր ունենք ուսանողների թվի նվազում. 10 տարի առաջ ուսանողների թիվը երկրի բուհերում 100-ից 105 հազար էր, իսկ հիմա՝ 70 հազարից քիչ է:

«Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում ուսանողների թիվը կրճատվել է 30 տոկոսով, վերջին 5 տարվա ընթացքում՝ 15 տոկոսով: Դրան զուգահեռ կրճատվել է նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը՝ վերջին 5 տարում ավելի քան 12 տոկոսով: Բուհերում, որոնք 100 հազար ուսանող էին տեղավորում, հիմա 70 հազար էլ չկա, սրանից էլ բխում է, որ 30 տոկոսով ավելի շատ տարածք կա: Չնայած դրան, միևնույնն է, ուզում են ծախսել գումար՝ նախնական հաշվարկներով առնվազն 3 մլրդ դոլար, և կառուցել ինչ-որ ենթակառուցվածքներ՝ մարդկանց առումով առանց այն էլ «աղքատացած» համալսարաններն այնտեղ տեղափոխելու համար»,-ասում է կրթության փորձագետը»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում