Անչելոտին` տարվա լավագույն մարզիչ. «Ոսկե գնդակ»
Սպորտ
Փարիզի «Շատլե» թատրոնում ընթացող 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, որը արժանացավ Յոհան Կրույֆի անվան մրցանակին, որը տրվում է մրցաշրջանի լավագույն մարզչին։
Հավակնորդների ցուցակում էին նաև Լուիս դե լա Ֆուենտեն (Իսպանիայի հավաքական), Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական), Չավի Ալոնսոն (Լևերկուզենի «Բայեր»), Ջան Պիերո Գասպերինին («Ատալանտա») և Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»):
https://iravunk.com/sim/?p=296327&l=am/